ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

ԱՄՆ հետախուզական ծառայություններն արձանագրել են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի զավթումը

March 10, 2023, 3:58 pm

1556

Ադրբեջանը 2022 թ. սեպտեմբերին համակարգված հարձակման միջոցով զավթել է Հայաստանի տարածքի մի մասը: Երկու երկրների հարաբերություներն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգումներ են կատարել ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2023 թ.-ի իրենց ամենամյա զեկույցում: Գլոբալ սպառնալիքների գնահատման շուրջ փաստաթուղթը հրապարակվել է մարտի 9-ին, երբ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, Պաշտպանության հետախուզական գործակալության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները հանդես են եկել Կոնգրեսի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջև:

«Խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի մոտիկությունը, հրադադարի ռեժիմը գործի դնելու մեխանիզմի բացակայությունը և Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար ռազմական ճնշում գործադրելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը», - ընդգծվում է զեկույցում:

ԱՄՆ հետախուզության զեկույցում նշվում է, որ սահմանազատված սահմանին մոտ զինված ուժերի առկայությունը մեծացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, «թեև նման բախումներն, ամենայն հավանականությամբ, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2021 թ. մայիսից միջպետական ​​սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։

«Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ զավթելով հայկական տարածքի մի մասը, որի հետևանքով զոհվեց գրեթե 300 զինծառայող», - գրված է փաստաթղթում։

ԱՄՆ հետախուզական ծառայությունները նշում են, որ խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն պետական ​​սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված ամենաբարդ հարցերը «հեռու են լուծվելուց»:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա