ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
April 23, 2025, 6:27 pm
ՍԹԱՓՎԵՆՔ – ԱՅՍ ՊԱՀԻՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈՂՆ Է ՀՆՉԵՑՎՈՒՄ. ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
January 16, 2023, 2:45 am
2852
Քաղաքական գործիչ, հրապարակախոս Միքայել Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
ՍԹԱՓՎԵՆՔ – ԱՅՍ ՊԱՀԻՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈՂՆ Է ՀՆՉԵՑՎՈՒՄ
2021 թ. հունվարին քաղաքական մի շրջանակում պնդեցի, թե առաջիկայում Ռուսաստանն այստեղ է գործուղելու հայազգի տնտեսական որևէ խոշոր գործարարի. տվեցի հավանական երեք հոգու անուն, այդ թվում, որպես ամենից հավանականը՝ Ռուբեն Վարդանյանի անունը: Բարեբախտաբար, այդ փակ հավաքին ներկա իմ բարեկամ քաղաքական գործիչներից մեկը չէր մոռացել, և վերջերս մի առանձնազրույցում հիշեցրեց դա:
Երբ պատմությունը չես կերտում, այն մեկը մեկին կրկնվում է. ռուսները ճիշտ նույն կերպ էին վարվել 1921 թվականին: Խնդրում եմ՝ ինչ կասեմ, պրոյեկտեք մեր ժամանակների և անձերի վրա, թեև ինքս էլ կանեմ:
Եվ այսպես. երբ 1920թ. դեկտեմբերի 2-ին Դրոն Բորիս Լեգրանի հետ համաձայնագրով ռուսներին հանձնեց Հայաստանը, իշխանության կարգվեցին Կարմիր բանակը Հայաստան առաջնորդած ու Երևանը գրավել տված 6 հայ՝ 5 ղարաբաղցի և 1 զանգեզուրցի հեղկոմականները: Հայաստանի հեղկոմ կոչվածը կազմվել էր Բաքվում (կարող եք նույնիսկ շփոթել Ստեփանակերտում այսօր կատարվող խմորումների հետ), ռուսական զորքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք մտավ Նիկոլենց գյուղի կողմերից՝ Քարվանսարայից (Իջևան): Հենց այնտեղից էլ, դեռ Երևանը չգրաված, նոյեմբերի 30-ին Լենինին հեռագիր ուղարկեցին, թե Հայաստանը սովետական է այլևս:
Բայց քանի որ այս առաջին հեղափոխականները շատ էին տարված իրենց գաղափարախոսությամբ՝ համաշարհային սոցիալիստական հեղափոխությամբ, ինչպես հիմա Հայկական բարձրավանդակը Արևելյան Անատոլիա կոչելով կամ 29,8 հազարանոց հանրապետության վերակացու լինելու մարմաջով, չափն անցան՝ միանգամից բանտերը լցրին լուսավոր Նիկոլ Աղբալյանի ու Համազասպի պես հարյուրավոր հերոսներով: Դրոն հանգիստ անցավ կոմունիստական Ռուսաստան, ապա՝ Արևմուտք: Այստեղ ողջ մնացած դաշնակցականներն ապստամբություն բարձրացրին՝ թեկուզ սովետական դարձած Հայաստանին զրկելով Մոսկվայում ընթացող ռուս-թուրքական պայմանավորվածություններին գոնե ձևականորեն մասնակցելուց: Այսինքն՝ այն ժամանակ եղավ ոչ թե Պուտին-Ալիև-Փաշինյան, այլ Պուտին-Ալիև պայմանավորվածություն. ու գծվեց մեր այսօրվա քարտեզը:
Ու երբ ռուսն ու թուրքն առանց որևէ թեկուզ բոլշևիկ հայի մասնակցության՝ գծեցին այսօրվա Հայաստանի քարտեզը, ռուսները նորից վերցրին Երևանը: Այդ ժամանակ էր, որ ռուսները որոշեցին Հայաստան ուղարկել մի նշանավոր հայի, որը գոնե մասամբ կընդունվեր դաշնակցականներից էլ, բոլշևիկներից էլ հիասթափված հայաստանցիների կողմից: Այսինքն՝ մավրը՝ հեղկոմը, արել էր իր գործը և այլևս ավելորդ էր (հետո այդ վեց մավրերին, բացի մեկից, որը հասցրեց շուտ մեռնել, ռուսները սատկացրին՝ օդում և ցամաքում):
Այստեղ, խնդրեմ, համակ ուշադրություն – ժամանակները պատերազմական էին ամբողջ Ռուսաստանով ու Կովկասով մեկ, այսինքն՝ ժամանակի մարմնավորողը, հերոսը կարող էր լինել բացառապես ռազմական գործիչը: Եվ ռուսներն իրենց մեջ փնտրեցին ու գտան Բելոռուսիայի քաղաքացիական ռազմաճակատի հրամանատար և Բելոռուսիայի առաջին ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանին: Մյասնիկյանը ցարի ժամանակներում իրավամբ հայրենասեր ու զարգացած հայի համարում ուներ, Վահան Տերյանի հետ «Գարուն» ալմանախ էր տպել և այլն: Իսկ մեր ներկա ժամանակները համարվում են տնտեսական, որի մարմնավորողը, հերոսը փողատերն է: Սա՛ էր պատճառը, որ ռուսական կացնային ու պարզունակ մտածողության ծանոթ ցանկացած մեկը կարող էր կռահել, որ գործուղվելու է տնտեսական գործիչ: Զանազան Կարապետյանների և մալիշկեցու քարտերը խփված էին (մասամբ շնորհակալություն Սերժ Սարգսյանին), իսկ Ռուբեն Վարդանյանը, ինչպես ժամանակին Ալեքսանդր Մյասնիկյանը, իրավամբ ուներ հայրենասեր հայի համարում: Ինքս էլ հիացած էի և եմ նրա ստեղծած երկու բրենդներով՝ «Ավրորա» և «Դիլիջանի դպրոց» պրոյեկտներով, նրա քույրը գրում և կատարում է այնպիսի երգեր, որպիսին միայն ազգային, հոգևոր ակունք ունեցող հային է հատուկ: Այսինքն՝ ռուսական տափակ միտքը գտել է ներկա ժամանակների Մյասնիկյանին:
Հարց կարող է առաջանալ, թե այդ դեպքում ռուսներն ինչո՞ւ նրան միանգամից Հայաստան չգործուղեցին, այլ փորձում են ետնամուտքից բերել՝ ճանապարհը երկարացնելով: Այստեղ, կռահելով հայ քաղաքական կարծր աղանդավորների հարձակումները, այնուամենայնիվ ասեմ՝ պետք է արժանին մատուցել Նիկոլ Փաշինյանին, որ բանտերը չլցրեց ու չկացնահարեց մերօրյա Աղբալյաններին ու Համազասպներին (թեև այդպիսիք չերևացին էլ)՝ նույնիսկ ԱԺ նախագահի հաշվեհարդարից ու ԱԺ շենքում կատարված վանդալիզմից հետո, դրանով իսկ զրկելով մերօրյա Վրացյաններին Գառնիից ապստամբություն սկսելու և երկիրը քաղաքացիական կռիվների հորձանուտ նետելու հնարավորթյունից, որի ընթացքում հերթական անգամ Հայաստանի և Արցախի քարտեզները կգծվեին առանց որևէ թեկուզ ամենաետին հայ լիազորի մասնակցության: Ավելին՝ Կարմիր բանակը Երևանը պաշտոնապես օկուպացնելու շանսից ժամանակավորապես զրկվեց, երբ Հայաստանը գոնե առայժմ հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժությունները մեր տարածքում անցկացնելու գաղափարից:
Այստեղ փոքրիկ, բայց ոչ անկարևոր մի շեղում: 2018թ.-ի մայիսի սկզբին, երբ անարդարացիորեն բանտում գտնվող Շանթ Հարությունյանի հետ հեռախոսազրույց ունեցա, հարցրեց. «Ընկեր, ի՞նչ է կատարվում, այստեղից ամբողջական տեղեկատվությունն ունենալն անհնար է»: Պատասխանեցի. «Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Կրկին Կարմիր բանակը մտավ Հայաստան, ու կրկին Իջևանի կողմից»… Թե՛ պարոն Հարությունյանի, թե՛ իմ հեռախոսները մշտապես լսվել են, նույնիսկ Սովետի ժամանակներում: Այնպես որ, ստուգել ցանկացող բանսարկուները կարող են իրենց հարազատ ԿԳԲ-ից ճշտել…
Ռուբեն Վարդանյանն, իհարկե, 2021թ. փորձեց ԱԺ ընտրություններում, ապա և՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում մտնել Հայաստան, բայց երիտասարդ գիշատիչների նոր իշխանությունն ամուր փակել էր դռները, ինչպես բարկացայտ Եհովան՝ դրախտի դռները՝ Ադամին այնտեղից վտարելուց հետո: Ռուսները գտան այլ մուտք՝ Արցախը: Ու հիմա հարց է՝ դա ավելի՞ լավ է մեր ազգային շահի տեսանկյունից, թե՞ վատ: Միակ չափորոշիչն ազգային շահը պետք է լինի, ըստ իս:
Միայն մակերեսային միտք ունեցողները կարող են կարծել, թե Ռուսաստանի նման երկրում որևէ մեկը կարող է առանց որոշ կառույցների հետ սերտագույն համագործակցության՝ մեծահարուստ դառնալ: Նման օրհասկան պայմաններում այդ կասկածանքի կամ նույնիսկ համոզման վրա հենվելով մերժել հնարավորը, արկածախնդրություն կլիներ: Դա նույնն էր, թե մերժեինք ժամանակին Ալեքսանդր Մյասնիկյանին: Նախ՝ մեր մերժումը գրոշի արժեք չէր ունենա, երկրորդ՝ նրանց ուժն այնքան էր, որ Մյասնիկյանի փոխարեն ավելի սոսկալի մեկին կդնեին, ասենք՝ Ավիսին, Մուղդուսուն կամ որևէ Իվանի ու Բագիրովի: Եվ այնպես հմտորեն կդնեին, որ կկարծեինք, թե մենք դրեցինք՝ ի հեճուկս Մոսկվայի. այդպես եղել է վերջին 30 տարում:
Այսինքն՝ սթափությունն այս ծայրահեղ օրհասական պահին հրամայական է: Ուստի ինքս ողջունում եմ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում նոր ընտրությունների բացառման մոտեցումը: Նոր ընտրությունը տարբերակներից վատթարագույնը և պատերազմի վերսկսման կռվանը կլինի: Իսկ որ ռուսները կգնան դրան, կասկածել պետք չէ: Չէ՞ որ նույն ռուսներն իրենց բոլոր հեռուստաալիքներով հրճվանքով ամեն օր ներկայացնում են, թե որքան ուկրաինացի են սպանել՝ իրենց արյամբ եղբայրներին: Ապա ինչպե՜ս կվարվեն մեզ հետ, որ իրենց վաղեմի երազանքի ճամփին ընկած քար ենք արդեն 200 տարի: Ռուսաստանն այնքան տկար է, որ հայ ժողովրդի համար եթե ուզենա իսկ չի կարող որևէ լավ բան անել, բայց վատի ու վատթարի ներուժն ունի. ահա՛ թե ինչից է պետք խուսափել, որի հնարավորությունները կան:
Եվ ևս մի կաևոր բան. Մյասնիկյանը, որի արձանի մոտ մեր մարտի 1-ի խայտառակությունը տեղի ունեցավ (կրկին շնորհակալություն Սերժ Սարգսյանին, որ արյան այդ հրապարակը կոչեց հենց Մոսկվայի անվամբ), որքան էլ կարգին հայ էր, միևնույն է՝ հենց նրա՛ կառավարությունը Կարսում վավերացրեց Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, որը մեր Հայրենիքի վզին նետված կախաղանի օղակ է արդեն 100 տարի: Չգիտեմ՝ արդյո՞ք տնտեսական լավ մենեջեր Ռուբեն Վարդանյանը հասկանում է, որ քաղաքական մենեջերությունը փոքր-ինչ այլ նրբություններ ունի, և իրեն կարող են սարքել մի նոր Մյասնիկյան ու երկնային անեծքի բաժին: Եթե անգամ սա չգիտի, գոնե պետք է իմանա, որ Կարսի պայմանագիր ստորագրել տալուց և Հայաստանն Անդրֆեդերացիայի մեջ մտցնելուց հետո Մյասնիկյանին պարզապես սարքեցին ավիովթարի զոհ՝ իր պես համոզված ռուսա-կոմունիստասերների՝ Սովետական Հայաստանի ամբողջ ղեկավարության հետ:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ