ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Հայաստանը բացառություն չէ… ինչի՞ հետ է կապված Վանեցյանի և Տոնոյանի բարձր վարկանիշը
May 26, 2019, 5:24 pm
3574
GALLUP International Association-ի իրականացված հարցումների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ուժային կառույցների ու նրանց ղեկավարների կատարած աշխատանքներին: Այս մասին տեղեկացրել է GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: «Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառույցների աշխատանքը 1-5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Ամենացածր բալը` 3.0, ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը` 4.0 բալ, ստացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը»,- ասաց Նավասարդյանը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
-Պարոն Ղևոնդյան, ինչի՞ հետ է կապված այն հանգամանքը, որ Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունեն ուժային կառույցների ղեկավարները։ Սա արդյոք օրինաչափությո՞ւն է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար, թե՞ Հայաստանի դեպքում կան այլ պատճառներ ևս։
-Սա օրինաչափություն է հետխորհրդային երկրների համար՝ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացում են ապրել, որովհետև խորհրդային հասարակությունը բյուրոկատական էր, որտեղ ներքին քաղաքականության և սոցիալական հարաբերություններում գերակշռում էր ուժային կառույցների նկատմամբ վերաբերմունքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերադարձած բոլոր զինվորները համարվեցին հերոսներ, դրա մասին կարող եք կարդալ Վիկտոր Մակարենկոյի աշխատություններում, հոդվածներում և գրքերում, որոնցում նա նշում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Սովետական միությունում ուժային կառույցների նկատմամբ հարգալից վերաբերմունք առաջացավ, և հետագայում ամբողջ հասարակությունում ձևավորվեց մի մոտեցում, որ ուժային կառույցը հասարակության անվտանգության ապահովման և հարգանքի նշաններից մեկն է։ Ռուսաստանում այդ միտումը շարունակվում է նաև այսօր, և այդ իմաստով Ռուսաստանը համարվում է ադմինիստրատիվ բյուրոկրատական պետություն, իներցիայով հասարակության վերաբերմունքի մեջ ուժային կառույցների նկատմամբ հարգանքի ու նվիրվածության զգացում կա բոլոր հետխորհրդային հանրապետություններում, և այդ իմաստով Հայաստանը բացառություն չէ։
Հեղափոխությունից հետո, ինչ-որ չափով պոպուլիստական մոտեցումները, որ կան իշխանության մոտ, ավելի շատ ուղղված են ուժային կառույցների գործողությունների միջոցով իշխանության վարկանիշի բարձրացմանը: Եթե դա էլ գումարենք իմ նշած իներցիոն միտումներին, ապա ստանում ենք, որ շատ նորմալ պատկեր է, և այդպես էլ պետք է լիներ։
-Ձեր ասածի վերջին միտքը ենթադրում է որոշակի բացահայտումներ կամ պաշտպանության նախարարի հայտնի հայտարարությո՞ւնը։
-Այո՛, իշխանությունն ուզի թե չուզի՝ ցույց է տալիս այն աշխատանքը, որն իրականացնում է։ Այդ աշխատանքի մեծ մասը կապված է նախորդ իշխանությունների գործած հանցագործությունների բացահայտման հետ, իսկ այդ բացահայտումը բնականաբար իրականացնում են ուժային կառույցները։ Դատարանը ևս այդ կառույցներից մեկն է, բայց քանի որ այսօր իշխանության տարբեր ճյուղերի միջև կա մեզ շատ հայտնի հակասությունը, և դատական իշխանությունը չենք կարող համարել հեղափոխված իշխանության մաս, այդ իսկ պատճառով դատական համակարգը դուրս է իմ նշած տրամաբանությունից։ Բայց մյուս ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, բանակը, պարծանքի առարկա են հասարակության համար, և դա բնական է։ Զարմանալի կլիներ, եթե հակառակը լիներ. հասարակությունն ամենաշատը պետք է գնահատի հենց ուժային կառույցների աշխատանքը։
-Բայց սա չի՞ կարող նաև որոշակի խնդիրներ ունենալ, այսինքն՝ եթե ընկնի վարչապետի վարկանիշը, իշխանության մյուս բարձր վարկանիշ ունեցող գործիչները ձգտեն իշխանության։
-Ես չեմ կարծում, որ մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ գերագույն գլխավոր հրամանատարի վարկանիշն ընկած է, իսկ մեկ ուրիշինը՝ ավելի բարձր։ Ամեն դեպքում՝ այսօրվա դրությամբ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշին մոտ վարկանիշ ունեցող գործիչ չկա, և մոտակա ժամանակշրջանում չի սպասվում։ Գուցե Փաշինյանի վարկանիշը փոքր-ինչ ընկել է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը մոտեցել է նրան. Փաշինյանը շարունակում է շատ բարձր լեգիտիմություն ունենալ։
Ձեր նշած խնդիրը կարող է առաջանալ այն դեպքում, երբ իշխանությունը դրսևորի անգործություն, ինչպես, օրինակ, դրսևորեց Սահմանադրության փոփոխության դեպքում։ Եթե փոխվեր Սահմանադրությունը, մենք կարող էինք այլ իրավիճակ ունենալ, և հնարավոր լիներ դատական իշխանության վրա ազդել այլ միջոցներով, և ժողովրդին նորից փողոց չհանել։,Ես և մի շարք այլ վերլուծաբաններ բազմիցս նշել ենք, որ Սահմանադրությունը պետք է փոխել, ներկա սահմանադրությունը չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանին, բայց մեր խոսքը չլսվեց, և այսօր Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ այլ ճանպարահ ընտրել, որն այս պահի դրությամբ դեռ արդյունք չի տվել։
-Որքան էլ Փաշինյանի վարկանիշը բարձր է, մենք տեսանք, որ նրա կոչին այնքան էլ շատ մարդ չարձագանքեց։ Ընտրված մեթո՞դն է պատճառը։
–Նրա վարկանիշը փոքր-ինչ ընկել է, բայց Փաշինյանը դեռ կարողանում է մոբիլիզացնել հասարակությանը։ Նա ունի այնքան հնարավորություն, որքան չունի որևէ այլ գործիչ։ Թե հետագայում ինչ ուղղությամբ կշարժվի վարկանիշը՝ կախված կլինի նրա ներքաղաքական գործունեությունից։
Ես դրական եմ համարում տարածված այն տեղեկությունը, որ իրականացվելու է կադրային փոփոխություն, նրա կադրերին քննադատում են առաջին օրվանից մինչ այսօր։ Եթե Փաշինյանը և նրա մերձավոր շրջապատը կարողանան կադրային փոփոխությունների միջոցով բարձրացնել կառավարման որակը, բնականաբար, կբարձրանա նաև իրենց վարկանիշը, և հետագայում այսպիսի իրավիճակներ չեն լինի։
Սուպերվարչապետական համակարգը, որ դրված է այսօր Փաշինյանի ուսին, իսկ դրանից առաջ՝ Սերժ Սարգսյանի, մեկ մարդու համար չափից դուրս շատ է, դա պետք է փոխել։ Մեկ մարդը չի կարող այդքան շատ գործառույթ իրականացնել։ Երբ այդքան շատ աշխատանք իրականացնլու անհրաժեշտություն է լինում, այն արդյունավետ լինել չի կարող։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ