ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

May 25, 2019, 2:59 pm

4438

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. 

«Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները չեն երաշխավորվում Բաքվի կողմից – բացատրում է պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնին: 

Ինչպես զանգվածային բոլոր երեւյույթները, այնպես էլ ֆուտբոլը դուրս է գալիս այն աշխարհի սահմաններից, որին նա պատկանում է ի սկզբանե- սպորտը- եւ էական ազդակ դառնում ֆինանսական, առեւտրական, երբեմն էլ քաղաքական շահերի համար: Եւ Կովկասը, այս առումով, այն տարածքն է դարձել այս օրերին, ուր ժամանակացույցի զարմանալի զուգադիպություններ են տեղի ունենում: 

Ոմանք, հավանաբար, հիշում են հայտնի «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ինչ որ պահի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցման որոշակի հույսեր էր արթնացրել: 2008 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այցելել էր Երևան՝ հայաստանյան իշխանությունների նախաձեռնությամբ՝ ներկա գտնվելու համար Հայաստան-Թուրքիա խաղին, որում հաղթողը որակավորվելու էր Հարավային Աֆրիկայում 2010 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Իրադարձությունն անապագա հույս էր իրականում, քանի որ հարաբերությունների նորմալացման չհաջողված այդ փորձից 10 տարի անց Անկարան Հայաստանի հետ իր սահմանը փակ է պահում եւ առ այսօր չի ճանաչել Հայոց արդեն հարյուրամյա ցեղասպանությունը:  

Ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի հանրապետությունում : 

Այսօր, սակայն, բոլոր հայացքները թեքվում են դեպի Ադրբեջան, որի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում : Բաքուն հյուրընկալելու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ փուլը, որում մրցակցելու են երկու անգլիական ակումբներ՝ Չելսին եւ Արսենալը: Այս քննադատություններից որոշները, մասնավորապես ադրբեջանական մայրաքաղաքի հեռավորության վերաբերյալ, բավականաչափ հիմնավորված չեն: Իհարկե, Ադրբեջանն ավելի շուտ Կենտրոնական Ասիայում է, քան Եվրոպայում : Սակայն ինչպե՞ս չընդգրկել այս երկիրը ՈւԵՖԱ-ում, այն դեպքում, երբ դրա մաս են կազմում մինչեւ Վլադիվոստոկ հասնող Ռուսաստանը եւ Միջին Արեւելքում գտնվող Իսրայելը: 

Սակայն, շատ ավելի լեգիտիմ կլիներ քննադատել այս ընտրությունը ոչ թե մեզ՝ արտոնյալ Եվրոպացիներիս համար փոխադրման բարդությունների եսասեր պատճառաբանությամբ, այլ դաժան այն բռնապետության, որ այս երկիրը ներկայացնում է իր իսկ քաղաքացիների համար: Հիրավի՝ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքների բնագավառում իր գրեթե բոլոր  միջազգային հանձնառությունները, ինչը, կարծեք, խնդիր չի առաջացնում ՈւԵՖԱ-ի համար, որն ավելի մտահոգ է թվում ՍՈԿԱՐ-ին՝ ադրբեջանական նավթագազային ազգային ընկերությանը, իր հիմնական հովանավորների ցանկում պահելով, քան այս նկատառումով:  

Երբ ինքը՝ Եվրոպայի Խորհուրդը... 

Մինչդեռ, անարդարացի կլիներ քարկոծել ՈւԵՖԱ-ին միայն, այն դեպքում, երբ ինքը՝ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպություն, որը հավակնում է երաշխավորել Մարդու իրավունքների հարգումը Եվրոպայում, շարունակում է Կասպից ավազանի այս բռնակալ պետությանը իր կազմում պահել: Քանի որ ոչ հիմնարար ազատությունների հանդեպ զանգվածային ոտնձգությունները, ոչ էլ նույնիսկ  ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կիրառվող ռասիզմը բավականաչափ չեն անհանգստացնում ստրասբուրգյան մեծարելի այս հիմնարկության խղճի անդորրը: Եւ այս առումով Մխիթարյանի դեպքն ավելի քան ուսանելի է: 

Հենրիկ Մխիթարյանին՝ Արսենալի առաջատար ֆուտբոլիստներից մեկին, Բաքվում կայանալիք եզրափակիչին մասնակցելու հնարավորություն չի տրվում միակ այն պատճառով, որ նա Հայաստանի քաղաքացի է, ճիշտ այնպես, ինչպես նրան արդեն արգելվել է Ադրբեջան մուտք գործել 2016 թվականի Եվրոպայի Լիգայի միջանկյալ խմբակային խաղերին  մասնակցելու համար, երբ նա Բորուսիա Դորտմունդի առաջատարն էր: Ի դեպ, Մխիթարյանի դեպքն իր հետևում թաքցնում է շատ ավելի մեծ մի խտրականություն, քանի որ բազմաթիվ ֆուտբոլասերներ չեն կարող ներկա գտնվել եզրափակիչ այս խաղին՝ բացառապես իրենց հայկական ծագման պատճառով: 

Թե՛ Մխիթարյանին, թե՛ իր արվեստի սիրահարներին ի ուշադրություն այդ երկրի իշխանությունները պնդում են, թե իբրեւ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը՝ Ադրբեջանի եւ իր հարեւան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ եղած հակամարտության պատճառով: Ինչն, ի դեպ, այնքան էլ հակաճշմարտություն չէ, որը սակայն Ալիեւի կլանին ամենևին էլ չի ազատում պատասխանատվությունից,  քանի որ այն կրակամոլ հրշեջի նման տասնյակ տարիներ շարունակ բորբոքում է իրական կամ թվացյալ հայկականության հանդեպ ռասայական ատելության մոլեռանդ քաղաքականություն:   

Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է եւ ֆինանսապես հովանավորվել իր իսկ՝ Ալիեւի կողմից՝ նման «քաջագործության» համար:  

Ռասիստ եւ ազատասպան 

Հիշեցնենք, որ պարտադիր չէ լինել միայն Հայաստանի քաղաքացի նման խտրականության զոհ դառնալու համար, այլ պատկանել հայկական «ռասայի», որը հեշտ ճանաչելի է իր ազգանվան «յան» վերջավորությամբ, ինչպես պարզ դարձավ վերջերս տեղի ունեցած միջադեպից թուրք մի լրագրողի հետ, եւ եթե այս ամենը խորապես տխուր չլիներ, ապա կարելի էր ի սրտե ծիծաղել նման զավեշտից: Կարճ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու Ադրբեջանին չի արգելվում մասնակցել ֆուտբոլի միջազգային մրցաշարերին, ճիշտ այնպես ինչպես դա արվեց Հարավ-Աֆրիկյան հանրապետության հետ Ապարտեիդի տարիներին:  

Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է  

Եւ ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի Հանրապետությունում: Հունիս 1-ից 9-ը ինքնորոշված փոքրիկ այս հանրապետությունը հյուրընկալելու է ԿՈՆԻՖԱ-ի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ուժեղ իր 53 անդամներով եւ 2019 թվականին հունվարին Բրիմայի Կարենսների նոր անդամակցությամբ՝ ԿՈՆԻՖԱ-ն կազմակերպում է Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ եւ նախատեսում է 2021 թվականից սկսած դրանք կազմակերպել նաեւ այլ աշխարհամասերում: 

Գրեթե չճանաչված այս մրցաշարին մասնակցող ազգային հավաքականների բազմազանությունը ժպիտ է հարուցում. Սարդենիայից Աբխազիա, Պադանիայից Լապոնիա՝ անցնելով Շամերիայի անհավանական հանրապետությունով, որը գտնվում է Հունաստանի եւ Ալբանիայի միջեւ ընկած անհայտ մի կետում: Բայց չի կարելի թերագնահատել այն հույսը, որ համեստ այս մրցաշարը բերում է այնպիսի ժողովուրդների, ինչպիսին օրինակ Արցախինն է, որոնց հանդեպ կիրառվող արգելքը՝ մասնակցելու միջազգային փոխհարաբերություններին, արժանապատվության իրավունքի մերժում է պարզապես: 

Ո՞վ կարող է պնդել, որ ճանաչված երկրի քաղաքացի չլինելը արգելում է մասնակցել ֆուտբոլի որեւէ առաջնության: Եթե, ինչպես մշակույթը, սպորտը հավակնություն ունի  մերձեցնելու մարդկանց, ապա հարկ է նախընտրել չճանաչված մի երկրում ընթացող համեստ, հաճելի եւ մեծ հավակնություններ չունեցող մի մրցույթ, քան իր լեգիտիմությունը փնտրող երկրագնդի  ամենառասիստ, բռնատենչ եւ ազատասպան պետություններից մեկում կազմակերպվող մի իրադարձություն: 

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա