ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
April 23, 2025, 6:27 pm
ՄԵՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՈՎԵՏԻԶԱՑԻԱ – ԱՀԱ՛ ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՆԱՑԻՖԻԿԱՑԻԱՅԻ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԽԱՐԴԱՎԱՆՔԻՆ. Միքայել Հայրապետյան
August 25, 2022, 1:07 pm
3119
«Եվ որդու խաչն ընկավ հոր կրծքին»:
Ֆրանց Վերֆել, «Մուսա լեռան 40 օրը»
Խեղճ Ուկրաինա, խեղճ Ռուսաստան… Եվ կեցցե Հայաստանը:
2005թ.-ին Նախախնամությունն Ուկրաինայի նախագահ կարգեց արևմտամետ Յուշչենկոյին ու 5 տարի թողեց իշխանության: Այդ տարիները մսխվեցին, քանի որ ուկրաինացի երեխան ամեն օր դասի գնալիս շարունակեց ճանապարհին տեսնել մարդկության չարիքների արձանները՝ սկսած Լենինի արձանից (մենք «մեր Լենինին» հանել էինք դեռևս 1991թ.-ին և ունեցանք 1994թ.-ի հաղթանակը): Նարնջագույն հեղափոխությամբ իշխանության բերված Յուշչենկոն երևի հակառուս երևալու համար «Ազգային հերոսի» կոչում «շնորհեց» հիրավի հերոսներ Ստեփան Բանդերային և Ռոման Շուխևիչին: Դրանով նա հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեց՝ անկախ իրենից ցույց տալով, որ գիտակցականի խորքերում ինքը դեռ տոտալիտար-սովետականն է: Այսինքն՝ մեծ հաշվով չէր ըմբռնել իր առաքելությունը՝ ուկրաինացի ժողովրդի գիտակցությունները դեսովետիզացնելը: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, մեր հիրավի մեծագույն հերոսին՝ Գարեգին Նժդեհին, ինչ-որ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան «Ազգային հերոսի» կոչում շնորհեին: Զավեշտալի է: «Ազգային հերոսի» կոչում քաղաքակիրթ աշխարհում չկա, այն հատուկ էր և է միայն մարդատյաց Խորհրդային Միությանը և նրա թերմացք երկրներին:
Ճակատագիրն անողոք ու արդարացի է: Եվ ճակատագիրն ուկրաինացի ժողովրդիցվերցրեց իրական անկախությանն անպատրաստ իր ընծան ու տվեց է՛լ ավելի ցածրակարգ մի մարդու՝ ռուսական ազդեցության գործակալ Յանուկովիչին: Դա նշանակում էր, որ դեռ բոցերի ու աղետների միջով պիտի անցներ ուկրաինացի ժողովուրդը, որպեսզիքավեր նորին մեծություն ժամանակը մսխելու իր մեղքը և թրծվելով իրականում քաղաքական ազգ դառնար ու արժանի լիներ Ազատության այն բլիթներին, որ Կիևի հրապարակում մեծահոգաբար բաժանում էր Ուկրաինայի լուսե ապագան կամեցող ամերիկացի տիկինը: Բայց չդարձավ Ուկրաինան քաղաքական ազգ. և ստիպված էր «բաց դռների» վերաքննություն հանձնել՝ ղեկավարներ ունենալով գլխարկի գող ու «Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր Յանուկովիչին և շոկոլադե օլիգարխ Պորոշենկոյին: Նրանց ժամանակ էլ չվերացվեց սովետական ատավիզմը, որքան էլ ճչային դեսովետիզացիայի ու դեկոմունիզացիայի մասին – Ուկրաինայի անկախությունը վերացրած Լենինի և այլ կոմունիստ սրիկաների արձանները որպես անեծք կախված մանցին օրհնյալ Ուկրաինայի երկնքից ու ակնդետ հետևեցինուկրաինացի անմեղ մանչուկների քայլքին:, որ մեծանալով՝ այսօր կյանքով են վճարում իրենց հայրերի հապաղման դիմաց:
Մի Սաակաշվիլին միլիոն անգամ ավելին արժեր, քան անկախ Ուկրաինայի բոլոր նախագահները միասին վերցրած, որովհետև Սաակաշվիլին գիտե՛ր ինչ է պետք, գիտե՛ր ինչու է Նախախնամությունն իրեն ընտրել, գիտե՛ր իր առաքելությունը, գիտե՛ր որն է իրական դեսովետիզացիան ու անգամ Ստալինի ծննդավայրից վերացրեց նրա միակ արձանը: Եվ ոչ միայն. նա Վրաստանի հողն ու վրաց մանչուկների աչքերը մաքրելով կոմունիստական աղբից՝ ապահովեց այսօրվա արևմտականացող վրացական միտքը, վրացիներին դրեց անխոչընդոտ պետական ազգ դառնալու ուղու վրա:
Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրները հեռացրին ոչ միայն մարդակեր կոմունիստների արձանները, այլև խորհրդային տոտալիտարիզմը հիշեցնող կոթողները, ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհայինի զոհերի հուշահամալիրները: Ավելին՝ իրենց կրթօջախներից հեռացրին ռուսերենը՝ «Ռուսական աշխարհ» կոչվող շովինիզմի անկյունաքարը: Հոգևոր անվտանգության ոլորտում նույնիսկ փոքրիկ համակերպումըհազարապատիկ ուժգնությամբ վերադառնում է որպես բումերանգ. և սա հասկանալու համար պետք է լեհի կամ լիտվացու մշակույթ ունենալ, ոչ թե ողորմելի ու վախվորած «արմյաշկա» լինել կամ սեփական ինքնության հարցում խարխափող «խախոլ»:
Եվրոպացիների առջև ժամանակակից մարդու շորեր հագցրած կրկեսային կապիկի նման են մեր բոլոր այն «մտավորականները», որոնք իբրև թե լայնախոհ՝ դեմ են արտահայտվել ու արտահայտվում հայ պետականությունը կործանած սրիկաներիհակադաստիարակչական կոթողների հեռացմանը: Այդպիսի երկուսը դեռ Երևանի կենտրոնում մնացել են որպես անեծք. դրանք նվիրված են 11-րդ Կարմիր բանակին, այն բանակին, որը 1920թ. պատերազմով ներխուժեց Հայաստան, ոչնչացրեց հայոց պետականությունը: Ավելին՝ մեզ մոտ ոչ միայն դեռ սրարշավում է քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժվող ռուսերենը, այլև սովետական Մարտի 8-ն ու այլ աղտեղություններ: Այնպես որ, եթե ժամանակին ուկրաինացիներից փոքր-ինչ ավելի բարձրակարգ էինք, սակայն դեռ լիարժեք քաղաքացիական-պետական ազգ մենք ևս չենք դարձել ու ետ ենք չեխերից, լեհերից, լատիշներից, էստոնացիներից…
Հիմա նոր է Ուկրաինան, թեկուզ ուշացմամբ, մաքրվում անեծքից՝ պիղծ ոգիների արձաններից,ռուսերենից, Մարտի 8-ից… Եվ մոտ է այն օրը, երբ Ուկրաինան կդառնա Ազատ աշխարհի հարազատ մասնիկը. միայն ափսոս, որ դա լինում է տասնյակ հազարավոր զոհերի գնով, մինչդեռ Յուշչենկոյով նրանց վաղուց էր տրված այդ շանսը՝ ի տարբերություն մեզ, որ մեր պետականության ծննդյան օրվանից առնված ենք ռուսական աքցանի մեջ:
Ամենասկզբում գրել էի նաև՝ խեղճ Ռուսաստան: Այո՛ խեղճ: Քանի դեռ Ռուսաստանի սրտում շարունակում է նեխել մարդկության և հայերիս դահիճներից մեկի՝ Վլադիմիր Լենինի անթաղ լեշը, ամեն մի բնակավայրում դեռ կանգուն են ռուսական եկեղեցիներն ավերած ու ռուս տոհմիկ մտավորականությանը գնդակահարած հեղափոխականների կուռքերը, Եսենինի ու Դոստոևսկու չքնաղ Ռուսաստանը մնալու է որպես աշխարհի աչքի գրող ու մարելու է օրեցօր: Որքա՞ն կարող է խեղճ Ռուսաստանն ապրել նզովյալների կուռքերի անեծքի մթնոլորտում. սա վերջն է թերևս: Հիմա Շոյգուից մինչև Պեգով խոսում են Չարիքի կայսրության վերականգնման մասին, այսինքն՝ սովետիզացիայի: Դա ուղիղ հակառակն է այն բանի, ինչն աշխարհն ակնկալում է այդ երկրից: Խեղճ Ռուսաստան, հենց նրան է ամենից շատ պետք դեսովետիզացիան՝ կուռքերի ծանրացած անեծքից ազատվելը: Բայց ինչպես իրենց սիրելի Մարքսն էր ասում՝ «Խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է»: Մենք մե՛ր, բացառապես մե՛ր երկրի մասին մտածենք՝ առանց սրա-նրա համար վաշվիշ անելու: Ցանկացած օտարի հաղթանակ կամ պարտություն մեզ համար պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց՝ մեր և միայն մեր պետական շահը հետապնդելու համար:
Անշուշտ, հասկանալի են Ուկրաինայի անկախության տոնի առիթով մեր ֆեյսբուքահայ համայնքի սիրազեղ շնորհավորանքների հոգեբանական ներքին դրդիչները – մի մասը մխիթարանք է գտնում ռուսական կողմին դրանով իբրև թե ցավ պատճառելու միջոցով, մի մասը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ, իմա՝ առավել «եվրոպացի» երևալ ու կանգնել քաղաքակրթության կողմը: Բայց ախր խորքում դա նույն մարդու շորերով կապիկությունն է: Ուկրաինայում այսօր վճռվում է Հայաստանի բախտի մի կարևոր մասը: Իսկ հաշվե՞լ ենք, թե ինչպիսի բախտ կվիճակվի մեր երկրին, եթե Ուկրաինան արագ հաղթանակ տոնի – այդ դեպքումի՞նչ կանի մեր երկրի հետ պարտված ու վիրավոր գազան Ռուսաստանը: Հաշվե՞լ ենք արդյոք, թե ինչպիսի բախտ կվիճակվի մեր երկրին, եթե Ռուսաստանն արագ հաղթանակ տոնի – այդ դեպքում ի՞նչ կանի մեր երկրի հետ հաղթանակած ու սանձարձակված Ռուսաստանը: Այսինքն՝ կարո՞ղ ենք գոնե հիմա պետական ազգի լրջմտություն ցուցաբերել ու որպես միակ ելակետ ճանաչել մեր պետական շահը, ոչ թե սրա կամ նրա հաղթանակն ու պարտությունը: Ուրախ եմ, իհարկե, որ Նիկոլը վերջապես հասկացել է «Մեր դաշնակիցը կարող է լինել նաև մեր հակառակորդի դաշնակիցը» բանաձևը. ժամանակն է, որ հասունանա ու հասկանա «Հակառակորդիս հակառակորդը միշտ չէ, որիմ դաշնակիցը կարող է լինել» բանձևը ևս: Լավ, ասենք, Նիկոլը չի կարող հասկանալ, որովհետև միտքը կքեց ու ընդարմացավ այն խաչի ծանրության տակ, որ դրեցին իր վզին՝ Գողգոթա հանելիս, բայց ազգի ընտրանին՝ մտավորական մարդիկ ինչո՞ւ են հորթի պես կապվել ռուսական կամ ուկրաինական «խելացի անասնագոմերին»: Ախր հենց Մտքի մարդիկ են միայն պարտավոր մեր ժողովրդի միտքն ու աշխարընկալումը դեսովետիզացնել՝ Խաչիկ Դաշտենցի հերոսի նման ասելով. «Ես միայն իմ Մասսի ծխին կհավատամ»: Մինչդեռ քաղաքական համայնքը, չգիտես ում առջև իգական պարապտույտներ անելով, ինքն էլ է լծվել մեր չքնաղ ժողովրդի միտքը խեղելուն ու կաղապարելուն և հրճվալից շնորհավորում ու դիֆերամբներ է ձոնում այս կամ այն կողմին: Դիֆերամբի արժանի է միայն մեր ժողովուրդը, որ այլևս չի վստահում իրենց, ու իր միակ հույսն ինքն է ու իր Աստված:
Ազգությամբ հրեա, Երկրորդ համաշխարհային պատերազմի խրամատներում ամենից շատ թարգմանված ու կարդացված գրքի՝ «Մուսա լեռան 40 օրը» վեպի հավերժ խնկարկելի հեղինակՎրանց Վերֆելի հերոսը՝ Գաբրիել Բագրատյանը, սպանվում է որդու գերեզմանի մոտ, ու որդու գերեզմանախաչն ընկնում է հոր կրծքին: Մեր ընտրանին կա՛մ չի հասկանում, կա՛մ ստրուկի հոգեբանությամբ՝ փոխանակ ցեղի որդիների Միտքն ազատագրելու՝ դեսովետիզացնելու, խաբեց ու դրանով իսկ փորեց նրանց հինգ հազար գերեզմանը Կարսից մինչև Նախիջևան, Ջրականիցմինչև Ակնա, Շուշիից մինչև Դադիվանք: Եվ այսօր էլ այդ ընտրանին է իր անհոգությամբ ու անոգեղենությամբ որդիների գերեզմանախաչեր պատրաստում հայրերի կրծքերին շրջվելու համար:
Հայաստանի Հանրապետությանը լուսե գալիք է սպասվում, եթե մեր որդիների ու մեր մտքերնազատագրենքպատիր ու տխեղծ կաղապարներից: Այնպես որ, թեկուզ շնորհավոր Ուկրաինայի ու աշխարհի բոլոր երկրների տոները, բայց դրանք բոլորը միասին մեզ համար ավելին չպետք է արժենան, քան մեր միայն Օգոստոսի 11-ը կամ Մայիսի 28-ը: Թեկուզ ի սրտե «Սլավա Ուկրաինե», բայց առաջին հերթին կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու՝ առանց որդիների մահախաչերի և հայրերի տխմարության:
ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ