ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

44-ՕՐՅԱՅԻ ՏԱՐԵԼԻՑԻՑ ՈՒՂԻՂ 44 ՕՐ ԱՌԱՋ. Միքայել Հայրապետյան

August 21, 2022, 5:59 pm

3613

4-ՕՐՅԱՅԻ ՏԱՐԵԼԻՑԻՑ ՈՒՂԻՂ 44 ՕՐ ԱՌԱՋ

Լրացավ 7-րդ օրը «Սուրմալու» տոնավաճառի ողբերգության: Հարգելով պրոֆեսիոնալների և ոչ պրոֆեսիոնալների հապճեպ եզրակացությունները՝ ինձ իրավունք չեմ վերապահի սիրողական որևէ խոսք ասել մարդկային ողբերգության շահարկմամբ: Ես միայն իմ իմացածի մասին կմտորեմ:

7 օր շարունակ մտքիս մեջ պտտվում էր մեր դասականի՝ Հրանտ Մաթևոսյանի «Օտարը» հույժ արդիական պատմվածքը: Պատմվածքը գյուղում ապրող մի երիտասարդ ընտանիքի մասին է, որ ինչքան երեխա էր ունենում, երեխաները մահանում էին: Գյուղի իմաստուններն ասում են, թե չարքերը գալիս ու հայ երեխաներին տանում են, ուստի թող հերթական երեխայի անունը թուրքի անուն դնեն, որ չարքերը շփոթվեն ու երեխային չտանեն: Այդ խեղճ գյուղական ընտանիքն այդպես էլ վարվում է. հերթական նորածնին տալիս են թուրքի անուն՝ … Արտավազդ: Եվ երեխան ապրում է:

Արտավազդը հայկական, նույնիսկ վաղ հայկական անուն է, ինչի մասին մոռացել էին թե՛ գյուղի իմաստունները, թե՛ խեղճուկրակ ծնողները:

Հետո, ասում է Մաթևոսյանը, սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը. Արտավազդի հայրը գնում է ճակատ ու զոհվում: Պատերազմի տարիներին խեղճ մայրը մի կերպ պահում է մինուճար զավակին, որ սովից չմեռնի: Գյուղի ղեկավարը որոշում է «Մահ օտարերկրյա զավթիչներին» մեծ ու մաշված պաստառը նորացնել ու հին կտորը տալիս է Արտավազդի մորը, թե՝ երեխայիդ համար շապիկ կարիր, թող հագնի ու կարողանա դասի գնալ: Գյուղացի մայրը կտրատում է կտորն ու անվարժորեն մի կերպ կարում: Ստացվում է այնպես, որ պաստառի այդ գրության «օտար» մասն ընկնում է երեխայի ուղիղ թիկունքին: Դասընկերները հեգնում են ու մականունը դնում՝ Օտար:

Ամենահայկական Արտավազդ անվամբ երեխան, որ իբրև թե թուրքի անուն ուներ, գյուղացիների համար հիմա էլ կնքվում է «Օտար»:

Կրկնեմ՝ հենց միայն Արտավազդն է կենդանի մնում իրենից առաջ ծնված ու մեռած քույր-եղբայրների շարքում: Հավանաբար իրենից առաջ ծնված-մեռածների անունները եղել էին «հայկական»՝ Սերգեյ, Վլադիմիր, Ալիխան, Սլավիկ, Ջհանգիր, Մուրադ, Կառլեն….

Այդպես օտարացել էինք ինքներս մեզնից. մերն օտար էր մեզ համար, և օտարն էր հարազատ դարձել:

Ըստ Մաթևոսյանի՝ մենք կապրենք, եթե ինքներս մեզ վերադառնանք – մեր աստվածները չեն մեռել և պաշտպան են միայն մեր Արտավազդներին: Եվ սա՛ է Մաթևոսյանի պատասխանը Մեսչյանի «և ո՞վ է Հայր մեր» հարցադրման:

Երբ 44-օրյա պատերազմից մեկ-երկու ամիս առաջ լրագրական ու կիսաքաղաքական հանրությունը ճչում էր «Մեյմանդարի շուկայի» մի իրադարձության մասին, «Առավոտ» օրաթերթում «Հավերժական Մեյմանդար» վերնագրով մի հրապարակում տպագրեցի, ուր տարակուսում էի, թե ինչո՞ւ ենք Հովտաշատը թուրքի անվամբ ասում, ինչո՞ւ ենք մինչև հիմա Ալավերդի, Ավշար, Հին Էլիվան ու նման անուններով կոչում մեր երկրի տեղանունները, մեր լույսի կտոր երեխաներին, որոնց չարքերը տանում են: Այն ժամանակ էլ, հիշում եմ, շատերն ուսերը թոթվեցին, թե՝ այս ինչի՜ ետևից է ընկել՝ փոխանակ ասելու, որ կա՛մ Ռոբն է սրիկա, կա՛մ Նիկոլը, կա՛մ բոլորը միասին: Բայց երբ Նիկոլն օգտագործեց «Էյվազլի» և «Չայզամի» թուրքահունչ տեղանունները, նույն լրագրական ու կիսաքաղաքական հանրությունը հանկարծ «հայացավ» ու ճչած՝ մոռանալով, որ ինքն էր ջերմեռանդորեն ասում «Մեյմանդար»: Եվ դրանցից ոչ մեկը չի հանդգնում իր, ասենք, «Այվազյան» թուրքական ազգանունը փոխել, բայց հանդուգն է՝ ուրիշին հայհոյելիս, տոնական հայրենասեր ցցվելիս:

Երբ Ալիևն ասում է՝ «Էրիվան», Հայաստանում նույները դիվոտում են, հիստերիայի մեջ են ընկնում, բայց ամեն օր Հյուսիսային պողոտայում առաջին իսկ շենքի վրա մեծ-մեծ կարդում՝ «Հին Էրիվան»՝ հաստատելով ու կնքելով Ալիևի ասածը: Ոչ մեկս չենք ասում. «Նիկոլ ջան, օրինակ ծառայիր՝ փոխի՛ր թուրքահունչ ազգանունդ, ախր դա Ալիևի կնոջ Փաշաևա ազգանունն է: Համարձակություն ունեցիր ու փոխիր Ալիևի կնոջ ազգանունդ այնպես, ինչպես վարչապետներ Հովհաննես Իգիթխանյանը դարձավ Հովհաննես Քաջազնունի, և վարչապետ Սիմոն Գրուզինյանը դարձավ Սիմոն Վրացյան: Ուրեմն դու կա՛մ վարչապետ չես, կա՛մ վարչապետը դու չես»: Անարդար ենք – կա՛մ ինքներս թուրքի լեզուն չկրկնենք ու մաքրվենք, կա՛մ գոնե ստրուկի չափ բարոյականություն ունենանք ու ստրուկի պես գլուխներս խոնարհած գոյություն քարշ տանք՝ առանց մեծախոսելու:

Հիմա էլ՝ Սուրմալու: Ինչպե՞ս չի կոտրվել այն հայաստանյան պաշտոնյայի ձեռքը, ով տգետ սեփականատերերին թույլ է տվել իրենց բիզնեսները «Հին Էրիվան» կամ «Սուրմալու» անվանել, երբ Էրիվանը՝ Էրեբունին է, Էրէվանն է, Երևանն է, իսկ Սուրմալուն՝ Սուրմառին (ի դեպ, այդ գավառի 13 բնակավայրերից 12-ն ունեին թուրքական անուններ մինչև այն պահը, երբ ռուսները դա Կարսի մարզի և Նախիջանի հետ նվիրեցին իրենց թուրք եղբայրներին): Հիշենք մեր Մաթևսոյանին – այդ անունները կրողները մահվան են դատապարտված, մեր փրկությունը մեր Արտավազդներն են, որոնցից խորթացել ենք ու ինքներս մեզ դատապարտել ողբերգությունների ու ավարտման: Եթե թուրքերեն «Սուրմալու» կոչվող տարածքի ողբերգությունից հետո էլ չենք հասկանալու, թե ի՛նչ է Անունը, թե ինչու ենք գլխավոր աղոթքում ասում՝ «Սուրբ եղիցի ԱՆՈ՛ՒՆ քո», ապա մնալու ենք թուրքի ու ռուսի, միով բանիվ՝ օտարի հույսին: Իսկ իրականում մեր հույսը մենք ու մեր Աստված պետք է լինեինք. չէ՞ որ ասված է՝ «Մանուկների բաժինը շներին մի՛ տվեք»:

Ու ինքնես ենք շնանում, երբ մեր տեղանունները, մեր զավակների անունները, մեր երգերը թուրքերեն, ռուսերեն ու ամեն կարգի օտարերեն ենք կլկլացնում: Ճիշտ է, մենք ևս մասամբ արևելյան ժողովուրդ ենք, ինչպես թուրքերը և ռուսները, բայց ոչ այն աստիճանի, որ նրանց պես մխրճվենք մոգությունների մեջ. «Սուրմալուն» պայթեց 44-օրյա պատերազմի տարելիցից ուղիղ 44 օր առաջ և Աստվածածնի վերափոխման (Խաղողօրհնեքի) տոնի օրը…, որքան էլ Ռուսաստանի դեսպանը խարդավի իր շնական նոտաներով, որքան էլ ծագումով ինչ-որ հայի թերմացք տոնավաճառի ողբերգության մասին ազդարարի ողբերգությունից դեռ երկու ժամ առաջ: Իսկ մենք ինքներս մեզնից օտարացած ու ճղակոտոր նստած ենք՝ «ցավին անտարբեր, դավին անտեղյակ»:

ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա