ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՊՆ-ն մոտ 558 մլն դրամի բժշկական ապրանք է գնել, որոնք երբևէ օգտագործել հնարավոր չէ
May 22, 2019, 1:31 am
3638
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց զեկուցագրերն այն մասին, որ ձեռք բերվող նյութական միջոցները խիստ անհրաժեշտ են բանակի կարիքների համար, 2010թ. դեկտեմբերի 16-ին կնքված 2 պայմանագրերերով գնել է 557․587․600 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ռազմաբժշկական նշանակության նյութական միջոցներ։ Մինչդեռ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ձեռք բերված այդ նյութական միջոցները նախ և առաջ ունեն բարձր արժեք, նախատեսված չեն ՀՀ կլիմայական պայմանների համար, չունեն ռազմաբժշկական նշանակություն և հետևաբար չեն կարող իրենց կիրառությունն ունենալ ՀՀ զինված ուժերում, քանի որ դրանց օգտագործումը պահանջում է մեծ թվով մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։
Այդ մասին է վկայում նաև հանգամանքը, որ ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ձեռք բերվելուց հետո նշված ապրանքատեսակները երբևէ չեն ծառայել իրենց նպատակային նշանակությանը, տարիների ընթացքում կրել են որոշակի վնասներ, իսկ 8 տարի անց որոշում է կայացվել դրանք վերագնահատելու և ապակոմպլեկտավորելու մասին: Դրա արդյունքում, որպես կուտակված մաշվածություն, ընդհանուր գույքի սկզբնական արժեքը նվազեցվել է 103․075․700 ՀՀ դրամով, իսկ ընդհնուր գույքի կազմի մեջ մտնող առանձին բաղադրիչներ բաշխվել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների։
Վերոգրյալի հիմնավորմամաբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՊՆ կարիքների համար նմանատիպ նյութական միջոցների գնման անհրաժեշտությունը, պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը և հիմնավորվածությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 557․587․600 ՀՀ դրամի վնաս։
Նկատի ունենալով, որ վերը շարադրված փաստական հանգամանքներն առերևույթ կարող են պարունակել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնեական լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պետական միջոցները վատնելու մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու, հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ