ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
April 15, 2022, 4:20 pm
4571
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Այսօր հայ ժողովուրդն ու հայոց պետականությունն ապրում է իր պատմության ամենաճակատագրական ժամանակահատվածներից մեկը, գուցե՝ ամենաճակատագրականը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ու դրա հետևանքով արևմուտք-Ռուսաստան սրընթաց խորացող հակամարտությունը աշխարհը կանգնեցրել է աշխարհակարգի գլոբալ փոփոխության փաստի առաջ։ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև առկա տարաձայնությունները լրջորեն դժվարացրել են Արցախի հարցի շուրջ ընթացող բանակցությունները․ սրանից ու քառասունչորսօրյա պատերազմում տարած հաղթանակից լկտիացած թշնամին բացահայտորեն սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այս իրավիճակում ծայրահեղորեն անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, սփյուռքի հայությունը դրսևորեն բացարձակ միասնականություն․ սա է առկա դժվարագույն մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը։ Ցավոք տեղի է ունենում տրամագծորեն հակառակը։ Խորհրդարանական ընդդիմություն կոչվող ռևանշիստների խմբակը՝ պղտոր ջրում ձուկ որսալու իր գործելակերպին հավատարիմ, ոչ միայն հրաժարվում է կատարել իր ուղղակի պարտականությունները, այն է՝ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը առկա խնդիրները միջազգային ատյաններում բարձրացնելու համար, այլև՝ չմտածված, իսկ ավելի ճիշտ դավադիր գործողությունների միջոցով լարում է առանց այդ էլ գերլարված ներքաղաքական մթնոլորտը։
Մեր խորին համոզմամբ, երեկ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված բացահայտ հակահայաստանյան հայտարարությունն ու պատգամավորների սադրիչ ելույթները դրա տրամաբանական շարունակությունն են և կայացել են Աղավնոյի անցակետում ռևանշիստների ու ղարաբաղցի պատգամավորների հադիպման և ոչ բարեկամ ուժային կենտրոններից ստացված հրահանգի արդյունքում։
Մենք, որպես արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակիցներ, մեզ իրավունք ենք վերապահում հայտարարել․
Արցախը կա՛ ու լինելու է, որովհետև եղել ու կանք մենք՝ արցախի համար իրենց կյանքը դրած երևանցիները, արարատցիները, լոռեցիները, շիրակցիներն ու տավուշցիները, ուստի ականջներիդ օ՛ղ արեք․ ոչ թե առանց Արցախի Հայաստան չկա, այլ առանց Հայաստանի չկա՛ Արցախ։
Եվ վերջում․ վաղը, երբ դրա կարիքը լինի մենք դարձյալ զենք ենք վերցնելու ու կանգնելու առաջնագծում, իսկ դուք, ինչպես միշտ, «հերոսաբար» դրոշներ ու կարգախոսներ եք բարձրացնելու թիկունքում, ուստի զգուշացնում ենք, որ հայաստանցի ու արցախցի որևէ պատգամավորի կամ պաշտոնյայի, հասարակական ու քաղաքական որևէ կազմակերպության կողմից ներքաղաքական անկայունություն ստեղծելու, ցնցումների միջոցով երկրում քաոս ստեղծելու և այդպիսով իշխանությունը զավթելու ցանկացած փորձ մեր կողմից դիտարկվելու է որպես դավաճանություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ