ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է» ասելուց առաջ պետք էր մտածել. Lragir.am

April 8, 2022, 6:02 pm

3655

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Կիեւին Կոստանդնուպոլսում Թուրքիայի միջնորդությամբ բանակցություններում քննարկված համաձայնագրի նախագծից շեղվելու համար։ Լավրովն ասել է, որ Ուկրաինան նախկինում խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այս կետը բացակայում է։

Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանի «հատուկ օպերացիայի» նպատակներից մեկն այն է, որ Ուկրաինան ճանաչի Ղրիմի ռուսական պատկանելությունը եւ Դոնբասի անկախությունը, որոնց վրա չպետք է տարածվեն Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները։ Կիեւը պնդում է, որ Ղրիմի եւ Դոնբասի հարցերը պետք է քննարկվեն Ուկրաինայի եւ ՌԴ նախագահների մակարդակով, ինչը Մոսկվան մերժում է։

Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի արշավի քաղաքական-քաղաքակրթական հիմքերին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Լավրովը ժամանակին պնդում էր, որ պետք չէ նույնացնել Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները։ Միեւնույն ժամանակ, Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի հարցերում Մոսկվայի ու Բաքվի պահանջներն ու գործողությունները գրեթե նույնական են, եթե ոչ՝ միեւնույն պլանավորման հետեւանք։

«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է» ասելուց առաջ պետք էր մտածել․ ի տարբերություն հայերի՝ Ռուսաստանը շատ լավ է պատկերացնում պատճառահետեւանքային կապերը։ Թերեւս գործել է ռուսական ավանդական մոտեցումը՝ «անենք, երեւի կանցնի»։ Հիմա ամեն ինչ կորցնելու հեռանկարն ավելի է ուրվագծվում։ Եթե Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք է», այս տրամաբանությամբ հավակնությունները հայտնի են՝ Ղրիմը ուկրաինական տարածք է, Կարելիան ու Պետերբուրգի շրջանը՝ ֆիննական, Քյոնիգսբերգ-Կալինինգրադը՝ լեհական կամ գերմանական՝ իրար մեջ կորոշեն, Բայկալի շրջանը՝ չինական, Հյուսիսային Կովկասը՝ չերքեզական,  թյուրքախոս շրջաններն էլ կան ու կան, եւ այդպես շարունակ։

Մնում է գուշակել, թե ովքեր եւ ինչպես են «Լավրովյան» ծրագրեր մշակելու այս տարածքների համար: Եռակողմ ձեւաչափերով։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա