ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Տագնապալի հայտարարություն Արցախից. Lragir.am
March 28, 2022, 3:20 pm
2613
Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որը վկայում է Արցախի ղեկավարությունում սկզբունքային հակասությունների մասին։ Այս հակասություններն ի հայտ եկան վերջին սրացման հենց սկզբից. Ստեփանակերտում բողոքի ցույցեր տեղի ունեցան, նախագահ Հարությունյանը դուրս եկավ ցուցարարների մոտ, և նրա ելույթը անհավասարակշիռ վիճակի տպավորություն թողեց։ Տեղի է ունեցել նաև Արցախի Անվտանգության խորհրդի երկու նիստ, իսկ կիրակի օրը նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանի անդամների հետ։ Այնուհետեւ Հարությունյանը եղել է Խրամորթ եւ Խնապատ գյուղերում։
Այս ընթացքում Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ նախագահը հանձնարարել է Անվտանգության խորհրդին բանակցություններ վարել ռուսական և ադրբեջանական կողմերի հետ։ Անվտանգության խորհուրդն անմիջապես հերքել էր, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն իրենց են վստահվել՝ ասելով, որ խոսքը միայն ռուս խաղաղապահների հետ շփումների մասին է։
Անվտանգության խորհուրդը նաև նամակ էր հղել Պուտինին՝ կոչ անելով, որ եթե ուժերը բավարար չեն, ապա անհրաժեշտ է Արցախում խաղաղապահ ուժերը համալրել թե՛ անձնակազմով, թե՛ տեխնիկայով։ Դրանից հետո հայտարարություններ հնչեցին ՌԴ ԱԳՆ-ի և ՊՆ-ի կողմից, Պուտինը երկու անգամ զրուցեց Փաշինյանի հետ, ապա ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը դուրս են բերվել Փառուխից։ Բաքվի ՊՆ-ն ոչ միայն հերքեց այս փաստը, այլև հիշեցրեց Ռուսաստանին, որ փետրվարի 22-ին Բաքուն և Մոսկվան ստորագրել են դաշնակցային համագործակցության հռչակագիր՝ պայմանավորվելով հարգել միմյանց ամբողջականությունը և համատեղ պայքարել անջատողականության դեմ։
Հայկական ռազմական գերատեսչությունները չեն հաստատել ռուսական կողմի տեղեկությունը Փառուխից Բաքվի զորքերի դուրսբերման մասին։ Փոխարենը Արցախի ղեկավարությունում առկա հակասությունների մասին տագնապալի հայտարարություն է արել Արթուր Թովմասյանը։
Ըստ ամենայնի, հակասությունները կապված են այն բանի հետ, որ Անվտանգության խորհրդի անդամներից ոմանք ցանկանում են աշխատել միայն ռուսական կողմի հետ, մյուս մասը պնդում է ինքնապաշտպանության կազմակերպումը, իսկ ոմանք էլ ասում են, որ անհրաժեշտ է դիմել Հայաստանին և «այլ միջազգային կառույցների»։
Թովմասյանի եւ ԱԽ հայտարարություններից նկատելի է, որ խնդիրները գալիս են այն կասկածներից, թե Արցախի նախագահը Բաքվի հետ բանակցություններ է վարել «գազ Քարագլխի դիմաց» համաձայնության շուրջ։ Արցախի նախագահը հերքում է նման պայմանավորվածությունը։
Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Արցախում հասունանում է այն ըմբռնումը, որ ռուսական կողմի գործողությունները չեն ապահովում անվտանգությունը, իսկ «խաղաղապահությունն» իրականացվում է հայության տարածքների, կյանքի, իրավունքների ու շահերի հաշվին։ Բայց դեռ կան ուժեր, որոնք նախընտրում են նոր հողեր հանձնել, քան ընդունել, որ ռուս խաղաղապահները բոլորովին այլ առաքելություն ունեն։
Այդ ուժերը թույլ չեն տալիս դիմել լեգիտիմ միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են խաղաղապահ մանդատ տալ։
Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, և մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր և այլ կառույցներ), ասում է Արթուր Թովմասյանը։ Ու եթե ԱՀ ԱԺ խմբակցությունները՝ անկախ քաղաքական հայացքներից, և ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք հին աշխարհակարգի փլատակների տակ, ավելացրել է նա։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ