ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Թուրքիան ծրագրում է բռնակցել Սիրիայի հյուսիսը. լրատվամիջոցներ

September 15, 2021, 11:41 pm

3985

Ermenihaber-ը տեղեկացնում է, որ թուրքական մեդիա դաշտում հրապարակվել է 2 տեղեկություն, որոնցից մեկը վերաբերում է Թուրքիայի կողմից հովանավորվող և ամբողջովին նրա վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակի» հինգ ամենամեծ խմբավորումներին՝ «Համզա», «Մութասիմ», «Սուլթան Սուլեյման Շահ», «20-րդ» դիվիզիաներին և «Հյուսիսային բազեներ» բրիգադին: Դրանք հայտարարել են, որ կազմելու են ռազմական նոր միավորում՝ «Սիրիայի ազատագրման ճակատ» անվամբ, որը գործելու է «Սիրիայի ազգային բանակի» հովանու ներքո երկրի հյուսիսային այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության տակ:

Մյուսը վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որը Twitter-ում լուսանկար էր տարածել՝ հայտնելով, թե հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավարի, Սիրիայի բանակցային կոալիցիայի նախագահի և Սիրիայի ժամանակավոր Կառավարության վարչապետի հետ: «Ամբողջովին աջակցում ենք Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ կոալիցիային և ժամանակավոր կառավարությանը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այս քաղաքական կառույցները ստեղծվել են սիրիական ճգնաժամի առաջին տարիներին հակակառավարական ուժերի արտաքին հովանավորների աջակցությամբ։ Հետագայում՝ Սիրիայի ինքնիշխան տարածքներ Թուրքիայի ներխուժումից հետո, այս կազմակերպություններն ամբողջությամբ անցան Թուրքիայի վերահսկողության տակ՝ հնարավորություն տալով Անկարային մասնակցելու Սիրիայում քաղաքական գործընթացներին ու առաջ տանելու սեփական շահերը:

Ըստ պարբերականի՝ Թուրքիան անցնում է Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները Դամասկոսից անջատելու հաջորդ փուլին: Անկարան այդ գործընթացքը սկսել է դեռևս 2016-ին, երբ թուրքական զորքն ու հովանավորյալ զինյալները մի շարք գործողություններ իրականացրին Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ: Դրանից հետո Թուրքիան տվյալ տարածքներում հաստատեց սեփական վարչական կառավարումը, կրթական ու դրամական համակարգերը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Սիրիայից տարածք պոկելու փորձ Թուրքիան արդեն ունի:

1938 թ. «անջատման», ապա նաև «միացման» սկզբունքներով Թուրքիային հաջողվել էր Սիրիայից պոկել Ալեքսանդրետի սանջակը՝ Հաթայ նահանգը, ստեղծելով առանձին պետություն, ապա, օգտագործելով հարմար քաղաքական իրավիճակը, 1939 թ. այն միացրել էր սեփական տարածքին:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա