ԼՐԱՀՈՍ
լրահոս
Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
June 23, 2025, 11:34 pm
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բլինքենը վերահաստատել է ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանն աջակցելու հանձնառությունը
September 4, 2021, 3:26 pm
2308
ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր վերահաստատում է Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հղած շնորհավորական ուղերձում:
«Հարգելի՛ պարոն նախարար,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, և մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված առավել ամուր երկկողմ կապերի ձևավորման համար։
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։
Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։ Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջև ամուր կապերի պահպանման գործում: Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»,- ասված է ուղերձում
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ