ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին
July 16, 2021, 7:20 pm
4101
ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ալեհավաք կայանների տեղադրման համար Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։
Պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է հրապարակային սակարկություններ: Գլխավորելով հրապարակային սակարկությունները՝ նա կազմակերպել և օրենսդրության պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որով հաղթող է ճանաչվել իր որդին: Արդյունքում 2006 թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարվել է վերջինիս, կնքվել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի որդուն:
Դրանից մեկ ամիս անց վերջինս, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության օպերատոր ընկերությանը և մինչև 2021թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.260.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ:
Դրա հետևանքով ծանր վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.260.000 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ համայնքի ղեկավարը մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։
Նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ջրաշեն համայնքի ղեկավարին 16․07․2021 թվականին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղությամբ:
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ