ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱԿԱՃԱՌԵԼԸ ԿՐԿՆԱԿԻ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է. ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
June 27, 2021, 8:03 pm
3917
Հասարակական-քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.
«1918-ից ի վեր Երևանը Երևան դարձրին զանգեզուրցիներ Արամ Մանուկյանը, Ակսել Բակունցը, նորնախիջևանցիներ Ալեքսանդր Թամանյանը, Մարտիրոս Սարյանը, Մարկ Գրիգորյանը, պոլսեցիներ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Աճառյանը, Զապել Եսայանը, Հրաչյա Ներսիսյանը, շամախեցիներ Կոստան Զարյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, շիրակցիներ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Մինաս Ավետիսյանը, խերսոնցի Ալեքսանդր Սպենդիարյանը, խարբերդցի Վահան Թոթովենցը, կարսեցի Եղիշե Չարենցը, ախալցխացի Հովհաննես Քաջազնունին, կիլիկիացի Սարգիս Հացպանյանը, մուսալեռցի Լևոն Տեր-Պետրոսյանը, գյումրեցի Վազգեն Մանուկյանը, կրասնոդարցի Ռաֆայել Ղազարյանը, թիֆլիսցի Վիկտոր Համբարձումյանը... Հանեք սրանց, և տակը կմնան «բնիկներ»՝ հիմնականում թրքախոս պարսիկներ ու Երևանի կենտրոնի չափազանց փոքրիկ հայկական մի քանի թաղերի սակավաթիվ բնակիչներ, որոնց երբե՛ք չէր հաջողվի բառի գիտական՝ ամենաիսկական իմաստով քաղաք ստեղծել, որի պաշտպանության համար արցախցի մի Նիկոլ Դուման էր պետք, որ ոտնատակ չգնային:
Քաղաքը լուրջ հասկացություն է՝ քաղաքակրթության (ցիվիլիզացիա՝ ցիվիլ – լատիներեն քաղաք) միջուկը, որին չի կարելի մակերեսային մոտենալ: Այլ բան է, որ պետք է ընդդիմանալ նախատեսվող հիմար օրենքին, բայց միայն այն պատճառով, որ խախտվում է ցանկացած չձախողված պետականության սրբազան սկզբունքներից մեկը՝ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ: Պետք է հասկացնել օրվա գավառամիտ տնօրեններին, որ ՔԱՂԱՔԻՆ (իսկ դա Երևանի կենտրոնն է) չի կարելի ամեն ինչի պես մոտենալ շուկայական տրամաբանությամբ. դա հոգևոր-մշակութային, ազգաստեղծ միջուկ է, որը միշտ պետք է լինի Պետության հոգածության կենտրոնում, եթե կուզեք՝ «դոտացիայի տակ», այլապես կկորսվի դեռևս առկայծող այն ավանդութացված միջուկը, որ մարող ազգի մնացորդացի սերուցքից ստացվել էր վերջին 100 տարում: Հիմարության դեմ հիմարությամբ կռվելը կրկնակի հիմարություն է: Իհարկե, անդառնալի, հոգևոր կորուստ կլինի, որ աղքատացած երրորդ սերնդի Երևանի կենտրոնի (Քաղաքի) ուրույն մշակութակիր, ասենք, բժշկի թոռը նախատեսվող զոռբայությամբ իր տեղը զիջի, ասենք, իմքայլական Հովիկ Աղազարյանի նմաններին, ովքեր չեն գիտակցում ու ամաչում են, որ իրենց թոռներն աղոթում են. այդ դեպքում երեք սերունդ պետք կլինի, որ նորից վերադառնանք այն ելման կետին, որ թողեց մեզ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: Մենք Քաղաքը կորցնելու, Քաղաքը կրկին մեծ բնակավայր դարձնելու շռայլություն անելու իրավունք չունենք: Առաջարկում եմ կարդալ գոնե Կոստան Զարյանին ու տեսնել, թե ի՛նչ է Քաղաքն ու ի՛նչ՝ Մարդիկ:
Հույժ տրամաբանական լեզու է Հայերենը. մենք ունենք Քաղաքացի, քաղաքաբնակ, քաղքենի բառերը, ինչպես որ ունենք գյուղացի, գավառացի և գեղցի բառերը. և ամենևին պարտադիր չէ, որ քաղաքաբնակը գեղցի չլինի կամ գյուղաբնակը՝ մեծ քաղաքացի: Խնդիրն այլ հարթությունում է – մտածական հարթությունում: Ցավում եմ, որ անխոհեմաբար, եթե չասեմ տգիտությամբ, օգտագործվել է «բնիկ» եզրը: Վերջում ընկերոջս պատմած մեկ անեկդոտ այս առնչությամբ, որը գուցե և ավելի պարզ կդարձնի ցանկացած իրոք քաղաքացու և ոչ քաղքենու համար առանց այդ էլ պարզ այս մոտեցումը:
Մեկը հարցնում է արիստոկրատին, թե ի՞նչ է պետք արիստոկրատ լինելու համար: Արիստոկրատը պատասխանում է. «Երեք հատ դիպլոմ»: Սա զարմանում է՝ «Ընդամե՞նը»: Արիտոկրատը եզրափակում է. «Այո՛, երեք դիպլոմ ընդամենը, բայց մեկը քո՛ դիպլոմը, երկրորդը՝ հո՛րդ դիպլոմը, երրորդը՝ պապի՛դ դիպլոմը»:
Չգիտեմ՝ կա՞ արդյոք «բնիկ» բառն օգտագործած գրառողների մեջ գոնե մեկը, ում պապի հայրը Երևանի հենց կենտրոնում է ծնվել-մեծացել»:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ