ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Բայդենի ճանաչումը նյարդայնացրել է Մոսկվային. Հերթական նողկալի արձագանքը Կրեմլից. Lragir.am
April 29, 2021, 9:17 pm
3707
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երեւում է լրջորեն նյարդայնացրել է Կրեմլին: Եվ եթե ՌԴ նախագահի խոսնակին մի քանի օր առաջ հաջողվեց ցույց չտալ նյարդայնությունը՝ նա ընդամենն ասաց, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է, ապա այսօր արդեն Պեսկովը չդիմացավ. «Կարծում եմ՝ այդ ճանաչումը, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնի կողմից սիրված մտրակի եւ բլիթի խաղ է: Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն», ասել է նա:
Կրեմլի խոսնակի «անկեղծացումը» մատնում է ՌԴ քաղաքականության ու դիրքորոշման միանգամից մի քանի շերտ, որի համար թերեւս պետք է շնորհակալ լինել նրան: Հասկանալի է, որ քաղաքականության մեջ ոչ ոք կարեկցանքով չի առաջնորդվում, այլ կոնկրետ շահերով: Միայն թե ստացվում է, որ ԱՄՆ շահը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտարարել Հայաստանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների՝ Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման, ամբողջականության, Արցախի կարգավիճակի հարցը լուծելու մասին:
Իսկ ի՞նչ է պահանջում Ռուսաստանի շահը կամ «կարեկցանքը» հայերի հանդեպ՝ Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմով Լավրովի պլանի իրագործում (Կուրղինյան), Ղարաբաղում թուրքերի հետ բարդ օպերացիա (Շոյգու), Արցախի կարգավիճակի բացառում եւ Արցախի պատկանելություն Բաքվին (Պուտին), ռեգիոնը թուրքերի հետ սիներգիայի սկզբունքով հավասար կիսելու քաղաքականություն (Լավրով), եւ այլն, եւ այլն: Թե՞ այս ամենը, գումարած հայ զինծառայողների պատանդառությունն ու Արցախում հայ ինքնության դեմ ուղղված արշավն արվել ու արվում է հայերի հանդեպ կարեկցանքից:
Պեսկովի անկեղծացման մեջ սակայն ամենակարեւոր պահը Հայոց ցեղասպանության ժխտողականությունն է. ի՞նչ է նշանակում «Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն» արտահայտությունը, եթե ոչ սովորական ժխտողականություն: Բացի այդ, կա Վիլսոնյան Հայաստանի եւ այն ոչնչացնելուն ուղղված Լենին-Աթաթյուրք համաձայնությունների ու 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի փաստը, որն անկասկած «Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու» հրաշալի նյութ է:
20 տարվա ընթացքում Վլադիմիր Պուտինը չի արտաբերել ցեղասպանություն բառը, իսկ անցյալ դարասկզբի իրադարձությունները բացատրում են Ռուսաստանի ներկայիս քաղաքականության էությունը. անկախ Հայաստանը Ռուսաստանն ու Թուրքիան դիտարկում են որպես գոյութենական սպառնալիք իրենց համար: 30 տարի Ռուսաստանն ու Թուրքիան վարել են Հայաստանի շրջափակման ու մեկուսացման քաղաքականություն, թույլ չտալով Հայաստանի զարգացումն ու այլընտրանքային հնարավորությունների օգտագործումը տնտեսական, ռազմական, անվտանգային ոլորտներում: Կովկասից նահանջելուց առաջ Ռուսաստանը ձգտում է ավարտին հասցնել այս քաղաքականությունը թուրք եղբայրների ու ապշերոնյան խեղկատակի օգնությամբ:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ