ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Չեմ կարծում, որ աշխարհը Էրդողանի այս հայտարարությանը ադեկվատ արձագանք է տալու

April 26, 2019, 2:57 pm

3810

Մեր զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը 
 

Պարոն Մելքոնյան, Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո դրան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը և կոչ է արել աշխարհին չլռել։ Փաշինյանը Էրդողանի հայտարարությունն անվանել է Հայոց ցեղասպանության «ժխտողականության նոր մակարդակ և մի ամբողջ ազգի սպանդի արդարացում» և կոչ է արել արձանագրել ատելության խոսքը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Էրդողանը էլ ավելի է կոշտացրել իր հռետորաբանությունը ցեղասպանության հարցում։ 

Էրդողանի հայտարարությունների կոշտացումը և ատելության խոսքի էլ ավելի շեշտված դրսևորումը պայմանավորված է ընդհանուր Թուրքիայում ծայրահեղականացման աճի, ինչպես նաև Էրդողանի բացարձակ իշխանությամբ։ Եթե նախկին տարիներին նա խնդիր ուներ միջազգային հանրությանը ներկայանալ իբրև հանդուրժող ղեկավար, ապա հիմա կարևոր ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նա վերածվել է ագրեսիվ և ընդգծված ազգայնական ղեկավարի, մանավանդ ունի իսլամական ազգայնականների և աջ ազգայնականների աջակցությունը ի դեմս այն դաշինքի, որը նրան սատարում է, և ըստ էության, իր հռետորաբանության մեջ արտահայտում է այն պատկերը, որն այսօր Թուրքիայում ձևավորվել է։ Այսինքն՝ մենիշխանական բռնապետություն, ագրեսիայի հստակ դրսևորումներ, ծայրահեղականության աճ, որը դրսևորվում է ինչպես այդ երկրի ընդդիմադիրների, այնպես էլ Հայաստանի, հայկական հարցի նկատմամբ։ Այնպես որ, Էրդողանի այս հայտարարությունը համահունչ է այսօր Թուրքիայում ստեղծված իրավիճակին։ 

Ի՞նչ կարող ենք ակնկալել աշխարհից արձագանքի առումով։ Որքանո՞վ իսկապես աշխարհը կարձագանքի այս հայտարարությանը՝ հաշվի առնելով Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Եվրոպա հարաբերությունները, որոնք այսօր այնքան էլ լավ օրեր չեն ապրում։ 

Ես աշխարհի արձագանքի հարցում խիստ թերահավատ եմ, քանի որ նույն աշխարհը տարբեր ավելի կրիտիկական շրջաններում չի արձագանքել, կամ արձագանքել է հերթապահ հայտարարություններով, հետևաբար, կարծում եմ՝ հիմա էլ աշխարհի արձագանքը լինելու է հերթապահ կամ չի լինելու։ Եթե անգամ լինի արձագանք, ապա մեզ ծանոթ է այդ արձագանքների բնույթը։ Հիշում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնք երկու կողմերին ուղղված կոչեր են անում։ Ես չեմ կարծում, որ աշխարհը Էրդողանի այս հայտարարությանը ադեկվատ արձագանք է տալու, մանավանդ որ այդ նույն աշխարհը նոր չի ծանոթանում Էրդողանի ծայրահեղ ռասիստական հայտարարություններին։ Նման հայտարարություններ եղել են նաև ավելի վաղ, տարբեր առիթներով, և աշխարհը բավական հանգիստ լսել է դրանք։ Վերջերս Թուրքիայում նախընտրական շրջանում Էրդողանն օգտագործում էր աջ ծայրահեղական «գորշ գայլերի» սիմվոլիկան, կարգախոսները, այն դեպքում, որ այդ կազմակերպությունը հստակ ահաբեկչական կառույց է, որը ժամանակին Հռոմի պապի դեմ էր մահափորձ անում։ Էրդողանը երկրի նախագահ լինելով, օգտագործում է այդ կառույցների սիմվոլիկան, և աշխարհը լռում է։ Չեմ կարծում, որ հիմա չի լռելու։ 
 

Այսօր ի՞նչ կարելի է ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների առումով։ Դրանք կարո՞ղ են Թուրքիայում ազգայնականության աճի ֆոնին դինամիկա ունենալ, թե՞ վաղ է մտածել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին։ 

Կարծում եմ՝ ավելորդ է մտածել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, որովհետև ոչ քաղաքական վերնախավում, ոչ հասարակական շրջանակներում չկա այն տրամադրվածությունը, չկան այն նախադրյալները, որոնք կարող են տանել ոչ թե հարաբերությունների բարելավման, այլ երկխոսության որոշակի շարունակության։ Այս պահին կա ճիշտ հակառակ միտումը, և հիմա մենք խնդիր ունենք արձանագրելու Թուրքիայում օրեցօր ավելի խորացող հակահայկականությունը։ Նաև խնդիր ունենք էլ ավելի զգոն լինել, էլ ավելի հստակ արձանագրել այն վտանգները, այն սպառնալիքները, որ կարող են բխել Թուրքիայից։ Դրանք կարող են լինել ինչպես այս պահին, այնպես էլ ոչ հեռավոր ապագայում։ Այս պայմաններում սահմանների բացման կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին խոսելը, կարծում եմ, մեղմ ասած ժամանակավրեպ է։

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա