ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Փաշինյանը փչացնում է հայ-ամերիկյան փոխհարաբերությունները
April 26, 2019, 1:42 am
5143
1991-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գրեթե անփոփոխ դրսևորումներով տիրապետող է եղել հետևյալ սկզբունքը. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»: Սա չափազանց բարդ ու բազմավեկտոր փոխհարաբերությունների համակարգ է, որի ներգործության հաշվին Հայաստանը մանևրելու և հավասարակշռված քաղաքականության հնարավորություն է ստացել: Բոլոր այն իրավիճակներում, երբ հավասարակշռությունը խաթարվել է, Երևանի համար լուրջ խնդիրներ են ստեղծվել: Խոսքը պարզ առօրեական ու հեշտ լուծելի խնդիրների մասին չէ: Խաղասեղանին դրված է պետության անվտանգության ու ինքնիշխանության հարցը, և այս իմաստով, տարածաշրջանային նույնիսկ ամենափոքրիկ տատանումը լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար:
Իհարկե, վտանգավորության տեսանկյունից Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը անհամեմատելի են: Երկրորդն ամենօրյա հրդեհի մեջ է, որի մարման և մեկուսացման հեռանկարները անորոշ են ու մշուշոտ: Իսկ մեր տարածաշրջանը հայտնվել է հարաբերական խաղաղության տիրույթում, որն անընդհատ ծխում է, և ընդամենը մեկ կայծ է պակասում մեծ հրդեհի բռնկման համար: Տարածարջանային փոխհարաբերությունների բարդությունը նկարագրելու համար փորձենք աստիճանակարգել դրանք: Պայմանականորեն ասած՝ Հարավային Կովկասը եռաստիճան փոխհարաբերությունների կծիկ է. առաջին աստիճանում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, երկրորդում՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը և ամենամեծ երրորդ աստիճանում են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, Չինաստանն ու Իսրայելը: Ահա այսպիսի չափազանց մեծ ու բազմավեկտոր աշխարհաքաղաքական ներկայացվածության պայմաններում է սաղմնավորվում ու ձևավորվում տարածաշրջանային պայթունավտանգ ու չափազանց փխրուն հավասարակշռությունը:
Հայաստանն այս մեծ համակարգի անբաժանելի մասնիկն է կամ էլ տարածաշրջանային անվտանգության համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Որքան էլ աբսուրդային հնչի, բայց նույնիսկ, եթե Հայաստանը կամովին ինքնաոչնչացման փորձ անի, ապա մեծ տերությունները անմիջապես կկանխեն այդ փորձը և ոչ հայասիրության պատճառով, այլ պարզապես Հայաստանի փլուզումը կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի փլուզմանը։ Իհարկե, այս զավեշտալի օրինակով փորձում ենք շեշտադրել Հայաստանի չափազանց կարևոր դերակատարությունը: Ճշմարտություն, որը դեռևս ըստ պատշաճի չի ընկալվել մեր երկրում, հայաստանցիները չեն էլ պատկերացնում իրենց պետության կարևորության աստիճանը:
Վերադառնալով բուն խնդրին՝ նշենք, որ Հայաստանի վերևում մատնանշված տարածաշրջանային դերակատարությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ Երևանը շարունակի իր հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, որը բնորոշվում է հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»:
Բայց արդյոք Երևանը շարունակո՞ւմ է հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնել: Այս իմաստով, կարծես թե, իրավիճակ է փոխվել, և Հայաստանը հետևողականորեն շարունակում է փչացնել փոխհարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պնդումն այս հիմնավորվում է վարչապետ Փաշինյանի անհասկանալի վարքագծով: Վերջինս Независимая газета»-ին տված հարցազրույցում այսպիսի մի միտք է արտահայտել. «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է…»:
Ի դեպ սա առաջին դեպքը չէ: Կարծես թե, վարչապետն արդեն սովորություն է դարձրել և պարբերաբար այս կամ այն ամբիոնից հարձակումներ է գործում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Իհարկե դժվար է հասկանալ, թե ո՞րն է ի վերջո Փաշինյանի համանման դիրքավորման տրամաբանությունը, ինչո՞ւ է նա փչացնում Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունները: Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով: Հենց վերջին հարցազրույցի մեջ Փաշինյանը առնվազն հինգ անգամ շեշտադրել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային փոխհարաբերությունների բացառիկությունը:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետը դեռևս վտանգ է զգում Կրեմլից ու ամեն ինչ անում է իր հավատարմությունն ու կանխատեսելիությունը ապացուցելու համար: Ինչպես երևում է՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի համակրանքին արժանանալու համար նա նույնիսկ պատրաստ է վտանգել հայ-ամերիկյան փոխհարաբերությունները:
Իհարկե, Ռուսաստանի հետ կայուն փոխհարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Բայց մի՞թե արդարացված է հանուն մեկ օրակարգի զոհաբերել մյուսը, որը ոչ պակաս կարևոր է: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը դեռևս չի կանխատեսել, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու սիրաշահել Վաշինգտոնին, և սիրաշահումն այդ սվիններով է ընդունվելու Մոսկվայում: Բայց ինչո՞ւ պետությանը ներքաշել համանման խառնաշփոթի մեջ, եթե հնարավոր է հայ-ռուսական փոխհարաբերությունները չհակադրել հայ-ամերիկյան փոխհարաբերություններին: Չէ՞ որ Հայաստանը գոնե այս ուղղությամբ ունի ամենալավ ավանդույթները, որոնք ձևավորվել են դեռևս հեռավոր 90-ականներին:
Արժե շեշտադրել նաև այն հանգամանքը, որը ԱՄՆ-ի հետ նմանատիպ խաղերը անթույլատրելի են: Մենք պետք է հասկանանք, որ Բ. Օբամայի վարչակազմը արդեն վաղուց դուրս է եկել Սպիտակ տնից, և այնտեղ է հայտնվել չափազանց պրագմատիկ ու երբեմն էլ անկանխատեսելի Դ. Թրամփը: 45-րդ նախագահի վարչակազմում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն առանց այն էլ միանշանակ չէ: Նրանց համար Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Իրանի բարեկամը, որը խնդիրներ ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի գրեթե բոլոր դաշնակիցների հետ: Իհարկե, սա կոմպլեքսավորված մոտեցում է, բայց խնդիրն այն է, որ Հայաստանն էլ իր հերթին ոչինչ չի անում մոտեցումն այդ մեղմելու և երկխոսության կամուրջներ հաստատելու համար: Ընդհակառակը՝ վարչապետի մակարդակով Երևանը շարունակում է հարձակումներ գործել՝ վտանգելով հենց ինքն իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը:
Ինչպես վերևում նշեցինք, Հայաստանի ինքնիշխանությունը ինչ-որ իմաստով նաև տարածաշրջանային հավասարակշռության հետևանքն է, բայց ներկայումս ի՞նչ հավասարակշռության մասին կարելի է խոսել, եթե Երևանը հավասարակշռության երաշխավորներից մեկին թիրախավորել է, մյուսին էլ՝ «զգայական սիրերգեր» ձոնում:
Փաստորեն Փաշինյանի վարչակազմը վերանայել է. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների» կոնցեպտը՝ փոխարինելով այն հետևյալ սկզբունքով. «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է…»: Չակերտներից այն կողմ բազմակետերը ոչ թե վկայությունն են անավարտ մտքի, այլ անորոշության և մշուշոտ ապագայի:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ