ԼՐԱՀՈՍ

լրահոս

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Ձևավորվում է հակաթուրքական ճակատ․ Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

July 8, 2020, 5:29 pm

2793

ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ hուլիսի 13–­ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Թուրքիայի դեմ Եվրամիության կողմից նոր պատժամիջոցների հնարավորությունը։ Ինչպես հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան–Իվ Լե Դրիանը՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Հուլիսի 13­­–ի հանդիպման ընթացքում քննարկվելու է բացառապես Թուրքիայի հարցը։ ԵՄ­–ն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված Կիպրոսի տնտեսական գոտում չթույլատրված հորատման գործողությունների հետ։

Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի «սադրիչ վարքագծին» հակազդելու համար Հունաստանն ու Կիպրոսը ստեղծում են «դիվանագիտական ճակատ»։ Նման հայտարարությամբ օրեր առաջ հանդես էր եկել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Աթենքում Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ բանակցություններից հետո։

Հունաստանը եւ Կիպրոսը ԵՄ մյուս անդամներին կոչ են անում միանալ հակաթուրքական դիվանագիտական ճակատին։ Նիկոս Դենդիասը նշել է, որ «եվրոպական ընտանիքը բազմիցս դատապարտել է Թուրքիայի վարքագիծը, պատժամիջոցներ է սահմանել եւ կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը»։ Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան կմիանա այս նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան միացել էր նաեւ Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ դաշինքին՝ ուղղված կրկին Թուրքիայի դեմ։

Հայաստանը պետք է միանա ցանկացած նախաձեռնության, որը բխում է մեր երկրի շահերից, իսկ Հունաստանի եւ Կիպրոսի ստեղծած «դիվանագիտական ճակատը», բնականաբար, նման համագործակցության հարթակ է։ «Պատճառ չկա, թե ինչո՞ւ Հայաստանը չպետք է համագործակցի Հունաստանի եւ Կիպրոսի հետ հակաթուրքական ճակատում։ Հայաստանն իր արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կարող է նպատակահարմար համարել՝ անդամակցելու որեւէ պետության, տվյալ դեպքում՝ Թուրքիայի գործողությունների հետեւանքով ստեղծված դաշինքներին»,– «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նման նախաձեռնություններին միանալով՝ Հայաստանը կարող է առաջ քաշել նաեւ իր օրակարգային հարցերը, որոնք հետաքրքրություն եւ կարեւորություն են ներկայացնում մեզ համար։ Ուժերը համատեղելու առիթ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու նախաձեռնությունը։ Բյուզանդական ճարտարապետության հուշարձանը կառուցվել է 6–րդ դարում Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը։ Սբ Սոֆիայի տաճարը 1935 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ ստացել էր թանգարանի կարգավիճակ։ Իսկ 1985 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։ «Սբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական բացառիկ արժեքներից է, քրիստոնեական մշակույթի եւ կրոնի բացառիկ նմուշ։ Թանգարանը մզկիթի վերածելու որոշումը հնարավոր է կանխել, եթե լինի միասնական գործողությունների համակարգված պլան»,– ասաց քաղաքագետը՝ նշելով, որ եթե երկու ԵՄ անդամ պետություններն ու Հայաստանը միասին քայլեր ձեռնարկեն, ապա ավելի լսելի կլինի մեր ձայնը։

Բնականաբար, եթե այսօր Սբ Սոֆիայի տաճարի հարցն է օրակարգում, ապա հետագայում նմանատիպ գործողություններ կարող են տեղի ունենալ նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների եւ կոթողների հետ։ Ըստ Սարգսյանի՝ այս դեպքում եւս Թուրքիայի այս կամ այն նախաձեռնությունը տապալելու նպատակով հույն եւ կիպրոսցի գործընկերների հետ համագործակցությունն ու համախմբված պայքարն ավելի արդյունավետ կլինեն։

Թուրքիայի նախաձեռնությանն արդեն իսկ արձագանքել են աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Թուրքիային՝ պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը եւ այն չվերածել մզկիթի։ «Միացյալ Նահանգներն Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը դիտարկում է որպես այդ նշանավոր շինության ժառանգության նսեմացում եւ նրա անսպառ կարողությունը, որն այնքան հազվադեպ է ժամանակակից աշխարհում, մարդկությանը ծառայելու համար՝ որպես անհրաժեշտ կամուրջ, տարբեր հավատքների ավանդույթների եւ մշակույթների միջեւ»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես հայտարարել էր, որ Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը պետք է բաց լինի բոլորի համար։ ՌԴ պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը համարում է «աշխարհը միջնադար վերադարձնելու թուրքական իշխանությունների փորձ»։

Մինչ աշխարհի տարբեր անկյուններից հնչում են քննադատություններ եւ վրդովմունք սպասվող իրադարձություններից, Էրդողանի պատասխանն անզիջում է. «Անկարային մեղադրել Այա Սոֆիան թանգարանային կարգավիճակից զրկելու համար՝ նշանակում է հարձակվել Թուրքիայի ինքնիշխանության վրա»։ Ավելին՝ նրա խոսքով՝ Թուրքիան չի միջամտում «այլ երկրներում աղոթքի համար հաստատությունների գործերին, հետեւաբար, ոչ ոք իրավունք չունի կամ իրավասու չէ միջամտել այդ հարցով իր երկրի գործերին»։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա