ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
March 30, 2020, 9:12 pm
3029
Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն,այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։
Բացի այդ, Հանձնաժողովը կվերաձևակերպի մինչև 700 մլն․ եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը՝ ուղղելով դրանք ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը:
«Շատ դժվարին ժամանակներ են ոչ միայն ԵՄ-ի, այլև մեր գործընկեր երկրների, նաև՝ Հայաստանի համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեղմենք կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսակերպի վրա: Այսօրվա փաթեթը արձագանքում է ինչպես առողջապահական համակարգերի անհապաղ կարիքներին, այնպես էլհասարակության առավել խոցելի խմբերի, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ կարիքների արձագանքմանը, որոնք կազմում են վեց երկրների տնտեսությունների ողնաշարը», նշել է ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Արձագանք անհապաղ կարիքներին, մասնավորապես՝
Աջակցություն Հայաստանի առողջապահական համակարգին․
Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, Հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի և անձնական պարագաների այդ թվում՝ բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի և անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։ Եվրահանձնաժողովը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ`30 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթտեղակայելու նպատակով և ապահովելու,որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով ձեռք բերվեն և արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին:Աջակցություն կտրամադրվի նաև բժշկական և լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը և ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:
Աջակցություն ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիական գործընկերներին․
ԵՄ-ն տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հասանելի է դարձրել ավելի քան 11,3 միլիոն եվրո ծավալով փոքր դրամաշնորհներ: Այս միջոցներն արդեն իսկ արձագանքում են անհապաղ կարիքներին՝ տարածաշրջանային «Արագ արձագանքման մեխանիզմ» ընթացիկ ծրագրի միջոցով: Մոտակա օրերին Հայաստանում կգործարկվի Կարմիր խաչի և այլ տեղական ՀԿ-ների հետ համատեղ ծրագրեր ուղղված՝ տարեցների, անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, այդ թվում մարզերում: Այս փաթեթի շրջանակներում մինչև ամառ Հանձնաժողովը կհայտարարի «Արևելյան գործընկերության համերաշխության ծրագիրը», որը կուղղվի բնակչության առավել տուժած հատվածների, քաղհասարակության կազմակերպությունների աջակցությանը, մասնավորապես՝ հատկացնելով ենթադրամաշնորհներ տեղական, ավելի փոքր կազմակերպություններին։ Միաժամանակ, ս․թ․մարտի 25-ին հայտարարվել է ընդհանուր 3 միլիոն եվրո բյուջե Հայտամրցույթ՝ աջակցելու քաղհասարակության կազմակերպություններին, որոնք նպաստելու են սոցիալական բարեկեցությանը, այդ թվում՝ COVID-19 համավարակի բռնկման հետևանքների վերականգնմանը։
Աջակցություն Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկություններին.
ԵՄ-ն սերտ համագործակցում է Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) ԵՄ անդամ պետությունների համապատասխան ֆինանսական կառույցների հետ՝ TEAM EUROPE ծրագրի ներքո ապահովելով համակարգված եվրոպական արձագանք իրական տնտեսությունների, ներառյալ ՓՄՁ-ների կարիքներին։
Այսպես՝
Եվրոպական միությունը միաժամանակ աշխատում է ընթացիկ ծրագրերի վերաձևակերպման ուղղությամբ՝ արձագանքելու Հայաստանի կարիքներին`համաճարակի դեմ պայքարում: Այս տրամաբանությամբ նախորդ շաբաթ իրականացվել է 1,75 միլիոն եվրո հատկացում՝ Պետական ֆինանսների քաղաքականությանը ԵՄ բյուջետային աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում:Նույն տրամաբանությամբ, քննարկումներ են ընթանում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետմիասին Հայաստանում COVID-19 վարակի կանխարգելման և կառավարման նպատակով տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։
Զուգահեռաբար, արդեն հաստատվել է և առաջիկայում կմեկնարկի քաղաքացիական պաշտպանության բարելավմանը և աղետների ռիսկերի կառավարմանը միտված՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նոր Թվինինգ ծրագիրը Շվեդիայի և Լիտվայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունների հետ համատեղ։
Հանձնաժողովը պատրաստ է նաև օժանդակել Հայաստանին ԹԱՅԵՔՍ-ի՝ գործընկերային գործիքի միջոցով՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձագիտությունը, փորձը և գործելակերպի լավագույն օրինակները՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության արձագանքման սխեման և առողջապահական համակարգերը գնահատելու համար։
COVID-19 համավարակի բռնկումն արագացրեց առասպելների ապատեղեկատվության տարածումը իր, որոք հոսում են Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնվող տարբեր աղբյուրներից:Իմացեք ավելին`կորոնավիրուսային համավարակի մասին ապատեղեկատվության վերաբերյալ զեկույցում:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ