ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար
June 22, 2025, 11:31 pm
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
ԱՄՆ կոնգրեսում հիշատակել են Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը
February 15, 2020, 6:35 pm
3270
Հայկական հարցերով ԱՄՆ կոնգրեսական հանձնախմբի անդամ կոնգրեսականները, մարդու իրավունքների պաշտպաններ, դիվանագետներ, Ամերիկայի հայկական համայնքի ներկայացուցիչները և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել են Քեփիթոլ Հիլլում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցին։ Միջոցառման մասնակիցները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը շարունակել ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախին՝ ականազերծման և այլ ծրագրեր իրականացնելու համար։ Կոնգրեսականների շարքում էին Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիրը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Թիջեյ Քոքսը, Ռաջա Կրիշնամուրթին, Անդի Լևինն ու Ջան Շակովսկսին։ Միջոցառմանը ելույթով է հանդես եկել նաև Աննա Աստվածատրյան-Թերքոտը՝ ներկայացնելով իր հիշողությունները Բաքվի ջարդերի և փախստական դարձած ընտանիքի անցած ուղու մասին։
Միջոցառումը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA), Ամերիկայի Հայկական Համագումարի, ՀՀ դեսպանատան և Արցախի կառավարության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համագործակցությամբ։
Ջեքի Սփիրը և մի շարք այլ կոնգրեսականներ փետրվարի 11-ին և 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ունեցած ելույթներում հիշատակել հայկական ջարդերը ու կոչ արել ԱՄՆ կառավարությանը՝ ճանաչել համայն մարդկության դեմ կատարված ոճրագործությունը։ Սփիրը Բաքվի ջարդերը անվանել է «Ադրբեջանական համայնքներում, մասնավորապես՝ Սումգայիթում և Կիրովաբադում, հայերի դեմ տարիներ ի վեր իրականացված վայրագությունների բարձրակետը»։ Կոնգրեսականը մտահոգություն է հայտնել, որ Արցախում ականանազերծման աշխատանքներ իրականացնելուն ուղղված ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը այս պահին վտանգի տակ է, այնինչ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ընդունել են կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի խաղաղության առաջարկությունների փաթեթը (հետաքննության մեչանիզմներ)։ Նա նշել է նաև, որ հակառակ սրան, ԱՄՆ կառավարությունն ավելացրել է Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը։
Կոնգրեսականն իր ելույթում ընդգծել է խաղաղության, անվտանգության և ազատության ապահովման կարևորությունը, և դիմել Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցություն ցույց տալ խաղաղության և ժողովրդավարության համար պայքարողներին, ասելով. «Մենք պիտի պայքարենք այն մարդկանց հիշատակի համար, որոնց կորցրել ենք, նրանց անվտանգության ու պաշտպանվածության երազանքների և ազատ Արցախ ունենալու խոստման համար»։
Բաքվի ջարդերը հիշատակել են նաև Ջան Շակովկսին և Ռայա Կրիշնամութին (Իլինոյս նահանգի ներկայացուցիչներ), Ջեմի Ռասկինը (Մերիլենդ) և Ջեյմս ՄաքԳովերնը (Մասաչուսեթս)։ Շակովսկին կարևորել է հայերի դեմ իրականացված ջարդերի մասին կրթության դերը, և նշել, որ շարունակելու է համագործակցել իր կոլեգաների հետ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական ծրագիրը Իլինոյսից բացի նաև այլ նահանգների կրթական համակարգում ներդնելու նպատակով. «Մենք պետք է անենք այնպես, որ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի զոհերը երբեք չմոռացվեն և այսպիսի ատելությամբ լի բռնության գործողությունները կրկնություն չունենան։ Մենք պետք է հավատարիմ մնանք Կովկասում հարատև խաղաղության հասնելու գործընթացին այնպես, որ Արցախի ժողովուրդը կարողանա ապրել առանց ադրբեջանական բռնության և ագրեսիայի»,- ասել է կոնգրեսականը։
Իր հերթին Ռաջա Կրիշնամուրթին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ ճանաչել ջարդերը և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հետագայում այսպիսի բռնություններ թույլ չտալու համար։ Կոնգրեսականը կոչ է արել Ադրբեջանին նաև քայլեր ձեռնարկել՝ զոհերի ընտանիքներին աջակցելու համար։
Ջեյմս Մաքգովերնը իր ելույթում նշել է, որ Բաքվի ջարդերը կամայական և մեկ անգամ տեղի ունեցած իրադարձություն չէին, այլ էթնիկական բռնությունների ալիքի գագաթնակետն էին, որ տեղի ունեցան հայերի դեմ։ «Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այս բռնությունների և սպանությունների համար։ Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է մնալ խառնարան՝ ողջ տարածաշրջանի հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ տածած ֆանատիզմի և էթնիկ զտման ծարավի պատճառով։
Կոնգրեսական Ռասկինը ընդգծել է, որ Ադրբեջանում հայերի դեմ տեղի ունեցած ջարդերը շարունակվել են անգամ մեծ միջազգային արձագանքից հետո, այդ թվում՝ երկկուսակցական բանաձևեր, հայտարարություններ և նամակներ Կոնգրեսի անդամներից:
Կոնգրեսականը նշել է, որ երբ կառավարությունները գործողության մեջ են դնում անմարդկային հռետորաբանությունը, քաղաքականությունը և օրենքները, դրան հետևում են ատելությունը, բռնությունն ու տառապանքը, և իր գործընկերներին կոչ է արել ճանաչել 30 տարի առաջ Բաքվի հայերի դեմ տեղի ունեցած ջարդերը։
Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանում հայկական ջարդերի մասին Կոնգրեսի ամբիոնից հունվարի 30-ին ելույթ է ունեցել նաև Ֆրենկ Փալոնը։ Կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել՝ մարդկության դեմ իրականացված այս ջարդերը կոծկելու, Սումգայիթի և Բաքվի վայրագությունները ժխտելու համար։
«Առավել մտահոգիչ է այն, որ այդ իրադարձության և նմանատիպ բռնությունների կազմակերպիչները ադրբեջանական կառավարության կողմից ազգային հերոսի գնահատական են ստացել։ Ցավոք, ադրբեջանական կառավարության մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ քիչ է փոխվել ջարդերից մինչ օրս։ Մենք դեռ լսում ենք նույն բռնի հռետորաբանությունն ու վախի մթնոլորտ ստեղծելու մարտավարությունը, որն ուղղված է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ», - հայտարարել է Փալոնը։
Նա կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ճանաչել և դատապարտել բոլոր քաղաքացիների դեմ իրականացված բռնությունները, ընդգծելով, որ եթե թույլ տան, որ այսպիսի բռնարարքները անպատիժ մնան ու չճանաչվեն, ավելի մեծ վճռականություն կտան ապագայում այսպիսի հանցանքներ իրականացնողներին։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ