ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Քոչարյանը խոսեց Մարտի 1-ի տասը զոհերի մասին

February 11, 2020, 8:46 pm

3982

Այսօրվա դատական նիստում խոսեց նաև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը: «Քրեական գործը սկսվել է տանիքից. սկզբում մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը: Դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում: Ամբողջ գործում կա 2 նյութ՝ 2 նամակ ԱԱԾ-ից: Պատկերացնում եք ինչ էր կատարվում այդ ժամանակ ՀՀ-ում, և ամենակայացած կառույցը որևէ վերաբերմունք, նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ, այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրեական գործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և այս գործում կա որոշում՝ այդ քրեական գործի հարուցման մասին: Եվ երկրորդ նամակը, որ այդ 3 հատորն ուղարկվել է Քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին: Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ տեղեկատվության չէր տիրապետում այդ ամբողջ ընթացքում: Մարդ ուղղակի պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է»,- նշեց Ռ. Քոչարյանը:

Նա ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ ԱԱԾ ղեկավարն իրեն զեկուցումներ է ներկայացրել, սակայն տվյալ քրեական գործում այդ զեկուցումներից ոչ մեկը չկա: Նա նկատեց, որ այդ նյութերը կան այն հատորներում, որոնք իրենց չեն տրամադրվում քրեական գործի համար:

Անդրադառնալով Վիկիլիքսի հրապարակումներին՝ Ռ. Քոչարյանն ասաց, որ ինքը տպավորություն ունի, թե ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվություն ուներ ՀՀ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Նախկին նախագահը պնդեց, որ հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ իրենց չտրամադրվող նյութերում կան այնպիսիք, որոնք հրապարակելու դեպքում հարցեր կառաջանան՝ այս գործով տուժողները նիստին պետք է մասնակցե՞ն, թե՞ ոչ: Պնդումն իրարանցում առաջացրեց դահլիճում: Դատավորը հրահանգեց կարգի հրավիրել նիստի մասնակիցներին:

Ռ. Քոչարյանը շարունակեց. «10 զոհվածներից գոնե 3-ի պարագայում պարզ է մի բան, զոհվել են «Չերյոմուխա»-ի կիրառման պատճառով: Հայտնի են շրջանակաները, թե որ ոստիկաններն են զենքը կիրառել: Խնդիրն այն է, որ նաև հնարավոր չէ պարզել, թե մահվան դեպքերը ո՞ր զենքի կրակոցից են պատճառվել: Բայց պարզ են շրջանակները: Որևէ մեկը որ նստած է այստեղ, կապ չունի այդ դեպքի հետ: Եվ ակնհայտ է, որ դիտավորյալ սպանություն չէ, որովհետև ռիկաշետ է կպել նրանց: Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ ամբողջ նյութերն այս դեպքի հետ կապված չեն տրամադրվում: Որովհետև տրամադրվելու պարագայում ակնհայտ է դառնում, որ այդ գործով առնվազն 3 հոգի տուժող չի կարող համարվել: Եվ կան նմանատիպ այլ դեպքեր»,- հայտարարեց նախկին նախագահը: Նա պնդեց, որ նյութերը չեն տրամադրվում դիտավորությամբ:

«Ունենք փաստարկների մի փունջ, որի պարագայում գործը ենթակա է կարճման»,- նշեց Ռ. Քոչարյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց ըստ էության խոսել:

«Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները: Մինչև հիմա ըստ էությա՞ն էր, ասեք՝ իմանամ նույն ոգով շարունակե՞մ»,- հակադարձեց Ռ. Քոչարյանը: Դատավորը թույլ տվեց շարունակել: Ռ. Քոչարյանը նկատեց՝ «Այնուամենայնիվ՝ լավ եղեք»:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա