ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Թուրքիայի նոր հակահայկական առաջարկը. արյունոտ հայելին. lragir.am
January 25, 2020, 1:58 am
4200
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայելի եւ սաղավարտ է նվիրել Գերմանիայի կանցլեր Մերկելին, որը ժամանել է Թուրքիա այդ երկրի նախագահի հետ կարեւոր հարցեր քննարկելու՝ Լիբիա, Սիրիա, այլ խնդիրներ: Էրդողանը նվերներով փորձել է պատվել Գերմանիայի կանցլերին՝ խորհրդանշելով ուժ, կամք, բայց իրավիճակի հակառակ կողմից դիտարկելով, այն ավելի շատ թողնում է Գերմանիայի կանցլերին «անպատվելու» տպավորություն:
Ո՞րն է հայելու իմաստը, այն, որ Թուրքիային նայելիս Եվրոպան, մասնավորապես Գերմանիան պետք է իրե՞ն տեսնի դրա մեջ:
Մինչեւ Էրդողանին հյուր գալը Անգելա Մերկելը հյուրընկալվել էր Պուտինին՝ նույն հարցերը քննարկելու համար: Պուտինն էլ դրանից օրեր առաջ Էրդողանի հյուրն էր՝ նույն քննարկումների օրակարգով:
Գերմանիա-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունին անշուշտ բավական հետաքրքիր է աշխարհքաղաքական եւ աշխարհակարգային ասպեկտում, թե պատմական, թե ընթացիկ իմաստով: Օրինակ, ՌԴ նախագահ Պուտինն արդեն երկրորդ անգամ բարձրաձայնում է նոր աշխարհակարգի շուրջ որոշումները ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների շրջանակում կայացնելու անհրաժեշտությունը: Գերմանիան ու Թուրքիան այդ հնգյակի մեջ չեն:
Այլ կերպ ասած, Գերմանիա-Ռուսաստան-Թուրքիա յուրօրինակ եռանկյունուն Պուտինը տալիս է երկրորդական դեր, առաջնայինը վերապահելով հնգյակին՝ Վաշինգտոն, Լոնդոն, Փարիզ, Պեկին, Մոսկվա:
Էրդողանը Մերկելին ըստ երեւույթին ակնարկում է, որ կամ միասին թույլ չեն տա Ռուսաստանին փոխել իրենց հնգյակի հետ, կամ կստիպեն ներառել հնգյակի մեջ, ձեւավորելով այդպիսով յուրօրինակ Մեծ Յոթնյակ:
Գործնականում, Պուտինն էլ յուրօրինակ առաջարկ է անում հնգյակին՝ համաձայնելով հետին պլան մղել Բեռլինն ու Անկարան, եթե նրանք էլ համաձայնեն հնգյակի քննարկումներին, միայն թե այդպիսով ՌԴ նախագահը վերադարձնի աշխարհի ճակատագիր որոշող ակումբի մասնակցի կարգավիճակը, գոնե իշխանության ավարտին:
Կընդունի՞ Գերմանիայի կանցլերը Էրդողանի առաջարկը՝ նվերի հետ միասին: Բանն այն է, որ Բեռլին-Մոսկվա-Անկարա եռանկյունին կառուցված է նաեւ հայկական արյան վրա, առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ցեղասպանության եւ հայրենազրկման միջոցով: 2016 թվականի հունիսին Գերմանիան մասնակի ճանաչեց իր մեղքն ու փորձեց քավել այն՝ Բունդեսթագում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմամբ: Եվ այդ հանգամանքը փաստացի դարձավ 2015-ի նոյեմբերից օդանավի խոցման հետեւանքով գժտված Թուրքիայի եւ Ռուսաստանի հաշտության պատճառ: ՌԴ արտգործնախարար Լավրովն այն ժամանակ հայտարարեց, թե եթե Անկարան իրեն դրսեւորի որպես վստահելի գործընկեր, ապա չի արժանանա այդօրինակ մարտահրավերների:
Լավրովն այլ բան չէր ակնարկում, քան ՌԴ հանձնառությունը՝ օգտագործել եղած հնարավորությունն ու կարողությունը հայկական հարցը խեղդելու համար, ինչպես պարտավորվել են Մոսկվայի 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով:
Այժմ Էրդողանն է Պուտինին կարծես թե ակնարկում, որ կմերձենա Գերմանիայի հետ, եթե Մոսկվան ունի Թուրքիայից դեպի առաջնային հնգյակ խույս տալու մտադրություն: Միաժամանակ, Անկարան թերեւս փորձում է ռուս-թուրքական հակահայ պայմանագրի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ռուսաստանը պայմանագրին վերստին կապելու իր ջանքին միավորել Գերմանիային:
Կմիանա՞ Բեռլինն այդ ջանքին՝ 100 տարի անց, թե՞ Մերկելը կնստի ոչ թե հայելու առաջ, այլ համակարգչի՝ վերհիշելով 2018-ի ամռանը Հայաստանում տեսածը:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ