ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ԱՆԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է (2)
January 23, 2020, 4:47 pm
4102
Սիրելի ընթերցողներ.
Երկու ամիս հետո Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց անցկացման որակով, ժողովրդավարության աստիճանով ու արդյունքներով է պայմանավորված լինելու Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացը և արցախյան հիմնահարցի նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքը:
Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև մեր կարծիքով հայաստանյան լրատվական դաշտում սպասվող ընտրությունների նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը, մեր կայքը առաջիկա երկու ամիսներին առանձնահատուկ ակտիվությամբ է անդրադառնալու առաջիկա քաղաքական կարևորագույն իրադարձություններին և չափազանց հետաքրքիր բացահայտումներ է ներկայացնելու ձեր ուշադրությանը:
Այսօր հրապարակում ենք ՀՀ և ԱՀ երկրորդ աստիճանի մարտական խաչի ասպետ,պահեստազորի գնդապետ՝ Դավիթ Եղիշեի Հակոբյանի գրառումը (բավականին ծավալուն լինելու պատճառով այն կներկայացնենք հատվածաբար) Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այսօր Միասնական Հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի վերաբերյալ:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք առանց խմբագրական միջամտության ներկայացնել բոլոր կուսակցությունների և թեկնածուների տեսակետները: Վստահ ենք, որ հասարակությանը կողմնորոշելու լավագույն ճանապարհն առողջ բանավեճն է:
Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Հոդվածագիրը (Վահրամ Աթանեսյան-խմբ.) կուրացած հաճոյանալու հորթային փափագով Բ. Սահակյանին անվանում է շինարար նախագահ` վկայաբերելով Շուշիի բարեկարգումը: Նա մոռանում է, որ Շուշին բարեկարգում է ողջ հայությունը, որի հիմքը դեռևս Շուշիի ազատագրման օրը դրել է Ս. Բաբայանը՝ իր համախոհների հետ միասին: Եվ Բ. Սահակյանի հրամանով մի քանի պետական հիմնարկ Շուշի տեղափոխելը դեռևս չի նշանակում Շուշին շենացնել կամ բարեկարգել,չի նշանակում որ այսօր ունենք հզոր տնտեսություն, հզոր բանակ և ժողովրդի սոցիալական հարցերի լուծում … Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Ս. Բաբայանի անվան հետ է կապված զորամասերում, պաշտպանական շրջաններում զորանոցների,ճաշարանների, զինապահեստների, զորավարժարանների, ավտո և թրթուռային հավաքակայանների կառուցման և բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Չմոռանանք նաև հետպատերազմյան շրջանում ավերված Ստեփանակերտի, Շուշիի ու մի շարք գյուղերի վերականգնման նախաձեռնությունն ու՞մ էր պատկանում: Հոդվածագիրը չգիտես ինչու, այս ամենի մասին համառ լռություն է պահպանում: Անհիմն մեղադրանք է հնչեցվում առ այն ՝ իբր Ս. Բաբայանը պետական գումարներ է վատնել, ինչ-որ ռելսեր է վաճառել ու ստացված գումարը յուրացրել: Հոդվածագիրը դիտավորյալ մոռանում է, որ այդ տարիներին Արցախն ունեցել է վարչապետ և նախագահ, իսկ Սամվել Բաբայանն ընդամենը պաշտպանության բանակի հրամանատարն էր: Բազմաթիվ անգամ ամենաբարձր մակարդակով ստուգումների է ենթարկվել պաշտպանության բանակի ֆինանսական գործունեությունը, իսկ 1999թվականի ստուգումների, /այն իրականացրել էր ՀՀ պաշտպանության նախարորությունը/ արդյունքում պարզվել է, որ ոչ միայն պակասուրդ չի հայտնաբերել, ընդհակառակը՝ բազմաթիվ աջակից ընկերների ու հովանվորների շնորհիվ ներդրվել է ավելի քան 29 միլիարդ 600 միլիոն դրամ գումար բանակի կարիքների բավարարման համար, որից չի հափշտակվել և ոչ մի լումա: Ինչ վերաբերվում է «Յուպիտեր» -ի շինարարության ոլորտում մենաշնորհին, ապա հիշեցնենք, ու այդ տարիներին Արցախում հաջողությամբ գործունեություն էին ծավալել պետական ութ, մասնավոր չորս, ինչպես նաև հայաստանյան երկու տասնյակ մեծ ու փոքր շինարարական կազմակերպություններ: Իրականությանը չի համապատասխանում վառելիքի ներկրման մենաշնորհի մասին հոդվածագրի ակնարկը, քանի որ այդ տարիներին, եթե պաշտպանության բանակն ինքնրույն էր հոգում դիզվառելիքի, բենզինի և քսայուղերի հանդեպ իր կարիքները, ապա բյուջետային կազմակերպությունների /Է. Աղաջանյան/ և հատկապես գյուղատնտեսության / Ռ. Ազարյան/ , մասնավոր ոլորտի /Է. Վերդիյան/ վառելիքի հանդեպ կարիքները հոգում էին միանգամայն այլ հիմնարկներ:
Այսօր ոչ-ոքի, այդ թվում և Վահրամ Աթանեսյանին չի հետաքրքրում, թե Սամվել Բաբայանին ինչպիսի ջանքերի շնորհիվ է հաջողվել տարանջատված և ինքնրույն գործող զինված խմբավորումներին զսպել, հեռու պահել նրանց կամայական գործողություններից, միավորել, ստեղծել ժամանակակից մարտունակ կանոնավոր բանակ՝ իր բոլոր կառույցներով: Հիշենք Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի անկումից հետո, երբ թեժ մարտեր էին ընթանում Վանքի, Չլդրանի, Ասկերանի, Մարտունիի, Հադրութի մատույցներում, ինչպիսի խուճապային տրամադրություն էր տիրում Արցախի զինվորների ու բնակչության շրջանում, ինչպես հաջողվեց Սամվել Բաբայանին օրհասական այդ պահերը վանել մեզանից, արմատական բեկում մտցնել ռազմական գործողությունների մեջ, վերականգնել հաղթանակի հանդեպ բոլորիս հավատը, լուծել անհավատալի թվացող ռազմական ամենաբարդ խնդիրները:
Իսկ եթե հոդվածագիրը ծառայած լիներ խորհրդային բանակում կամ Արցախի զինված ուժերում, այլ ոչ թե համալրեր դասալիքների շարքերը, երևի թե կարողանար հասկանալ բռնապետի և խստապահանջ հրամանատարի միջև եղած տարբերությունը: Այդ ո՞ր պատերազմում են հաղթել անկարգապահ զինվորով, վճռականությունից զուրկ հրամանատարով, թուլակամ սպայակազմով: Պատերազմի ոսկե կանոններից է` լինել մեծն հայրենասեր, խիզախ,վճռական,հետևողական՝ խնդրի հաջող խստագույն կատարմանը,լավ ընկեր,խոսքի տեր մարդ անձնակազմի նկատմամբ, պահանջել կարգապահություն: ԽՍՀՄ-ում ծաոայության ընթացքում մարտական պատրաստվածությունը մեծ դպրոց է եղել նրա համար: Հակառակորդի դեմ Խանձաձորի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի,Մարտակերտի ազատագրման համար մղած մարտերում նա կարողացավ ձեռք բերել լուրջ ստրատեգի համբավ, հեղինակություն ու հարգանք: Բացի այն, որ նա տաղանդավոր մարտական ղեկավար էր, նա բացահայտվեց նաև օպերատիվ գործողություններում իր համակողմանի պատրաստվածությամբ:Եվ նրա պլանավորած մարտական մտահաղացումները մշտապես հագեցած նոր գաղափարներով, եղել են համարձակ, վճռական, տաղանդավոր և հանճարեղ: Հրամանատարի նման կեցվածքն ու ունակությունները վկայում են ՊԲ-ի հաղթանակների փայլուն, անթերի օպերատիվ ղեկավարման մասին: Արցախի սպարապետի ղեկավարած բանակն իր ազատամարտիկներով, հաղթանակ, խաղաղություն և սիրո ծաղիկներ պարգևեցին հայ ընտանիքներին:
Անչափ ցավալի է, որ բոլորիս համար հաղթանակ կերտած ազգասեր այս մարդուն մեծարելու պատվավոր քաղաքացի կոչելու փոխարեն, գրչի թեթև մի հարվածով զրկել են քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից:
Սակայն մի բան շատ պարզ է ու հստակ, Սամվել Բաբայանը որոշիչ պահին կարողացավ պահել հայ ազգի փառքն ու պատիվը : Որքան էլ սրբություն չունեցող անձիք ջանան խեղաթյուրել պատմությունը, ի հեճուկս նրանց, Սամվել Բաբայանը հայոց ազգի պատմության մեջ հավերժորեն կմնա որպես պատմական տարածքներ ազատագրած հրամանատար, իսկ քաղաքական պատվերների ճղճիմ հորձանուտում ձախողված պատվերակատարները իրենց տերերի հետ հավետ կհիշվեն որպես ազգային հարստություն վատնողներ, պարտվողական տրամադրություններով առաջնորդվողներ:
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ