ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Արամ Գասպարիչի մեղադրանքը Սերժ Սարգսյանին. lragir.am

January 21, 2020, 6:26 pm

3884

Հայելու առաջ հաղորդման եթերում Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, խոսելով ԱԱԾ նախկին Պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին, դրա համար պատասխանատվության մի զգալի մաս փաստացի դրել է Սերժ Սարգսյանի վրա: Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարել է, որ այստեղ կա նաեւ շատ երիտասարդ տարիքում Կուտոյանին չափազանց կարեւոր պաշտոնի նշանակելը, որը գուցե հոգեբանական մեծ բեռ է եղել համակարգում ճանապարհ չանցած երիտասարդի համար, ու եթե չլիներ այդ նշանակումը, այսօր կարող էր չլինել եւ մահը:

Անկասկած, բոլորի համար էր զարմանալի եւ անսպասելի Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելու Սերժ Սարգսյանի որոշումը:

Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն նշանակվեց Գորիկ Հակոբյանից հետո: Կուտոյանը գործնականում լինելու էր Սերժ Սարգսյանի հենարանը քաղաքական իրական հենարանի եւ լեգիտիմության բացակայության պայմաններում, երբ միաժամանակ ակնառու էր, որ նրանից հրաժարվում է նաեւ Մոսկվան՝ Ասոցացման համաձայնագրից հրաժարում եւ ԵՏՄ անդամակցում պարտադրելուց հետո:

Այստեղ է, որ Արամ Գասպարի Սարգսյանի շուրթերով կամա թե ակամա բարբառում է նախկին իշխող համակարգի «ցավը», որն ամենեւին կապված չէ ԱԱԾ նախկին պետի մահվան հետ, այլ՝ իշխանությունից այդ համակարգի հեռանալու հետ:

Սերժ Սարգսյանի համար Գեորգի Կուտոյանը լինելու էր հենարան, եւ Սարգսյանը նրան չէր նշանակի այդ կարեւոր պաշտոնին, եթե չունենար վստահություն ու համոզվածություն, որ նա պատրաստ է դրան:

Գործնականում այդ նշանակումը Սարգսյանի համար եղավ առանցքային՝ հետագա ներքին ու արտաքին մարտահրավերները կառավարելու տեսանկյունից, այն դեպքում, երբ Հայաստանում մի քանի տարի շարունակ ձեւավորվել էր այսպես ասած ընդդիմադիր մի լայն բեւեռ, որը չէր խորշում բացահայտ աջակցել Հայաստանի ինքնիշխանության հանդեպ արտաքին մարտահրավերներին՝ այդ գնով Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար:

2016-ին ընդառաջ սակայն Մոսկվան հրաժարվեց ոչ միայն Սարգսյանից, այլ նաեւ այդ բեւեռից՝ իր հայտնի փորձագետներից մեկի միջոցով հայտարարելով, թե ովքեր ակնկալում են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանում գալ իշխանության, զբաղված են կլոունադայով:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա