ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Թրամփի կոշտ զգուշացումը Թուրքիային. ով է հաջորդը
January 4, 2020, 4:47 pm
3783
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցի մասին: Ըստ հաղորդագրության, ԱՄՆ նախագահը Էրդողանին զգուշացրել է հետեւանքների մասին, որ կարող է ունենալ Լիբիա թուրքական զորք ուղարկելը: Հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Էրդողանի այդ մտադրությունը: Իսկ զորք ուղարկելու համար նրան դիմել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, որը հակամարտության մեջ է մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած բանակի հետ:
Էրդողանին Թրամփի զգուշացումը խիստ հատկանշական է հնչում տարածված տեղեկության ֆոնին, ըստ որի՝ Թրամփի հրամանով Բաղդադում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար, իրանցի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Այդ գործողությունը սպառնում է մերձավորարեւելյան ռեգիոնում եւ միջազգային հարաբերություններում լարվածության նոր ալիքով, որն անշուշտ կընդգրկի շատ ավելի լայն տիրույթ, քան զուտ ամերիկա-իրանյան դիմակայությունը:
Թրամփի անմիջական հրամանով Սոլեյմանիի սպանության հանգամանքի ֆոնին տարածվող տեղեկատվությունը՝ Լիբիա զորք ուղարկելու հետեւանքի մասին Թրամփի զգուշացումն Էրդողանին, անշուշտ ստանում է առանձնահատուկ բնույթ եւ ինչ որ իմաստով դառնում է ակնարկ նաեւ ամերիկա-թուրքական հարաբերության կամ արդեն գուցե որոշակիորեն դիմակայության նոր բնույթի մասին:
Այդ կապակցությամբ հատկանշական է Սոլեյմանիի սպանության առնչությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի արձագանքը, որը սպանությունը որակել է ցինիզմ եւ նշել, թե Սուլեյմանիի սպանությունը նոր իրողությունների դրսեւորում է, որում հնարավոր է սպանել պաշտոնական անձի առանց իրավական հիմնավորումների:
Զախարովայի այդ հայտարարությունը հատկանշական է մի քանի առումներով եւ կարող է պարունակել շատ շերտեր: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ պաշտոնատար անձի ամենաբացահայտ եւ ցինիկ սպանություններից մեկը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Անկարայում, որտեղ ցուցահանդեսում ելույթի պահին ոստիկաններից մեկը բացահայտ գնդակահարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին:
Ներկայացրե՞լ է Անկարան այդ կապակցությամբ որեւէ այսպես ասած հիմնավոր բացատրություն Մոսկվային, թե՞ Մոսկվան այդ ժամանակ ի զորու չէր Թուրքիայից պահանջել կամ ակնկալել որեւէ բացատրություն: Այժմ իրադրությունը փոքր ինչ այլ է, այդ թվում՝ նաեւ թուրք-ամերիկյան հարաբերության ազդեցությամբ, որտեղ Նահանգները Անկարայի նկատմամբ կիրառում է բավականին կոշտ գործիքակազմ, այդ թվում՝ նաեւ հայկական հարցի աննախադեպ ակտերով: Մոսկվան այդ ֆոնին ստանում է Անկարայի հետ փոքր ինչ վստահ խոսելու հնարավորություն եւ Զախարովայի արձագանքը՝ Սոլեյմանիի սպանության առնչությամբ, գուցե ենթագիտակցորեն կամ բնազդաբար, իսկ գուցե որոշակիորեն մտածված ակնարկ է նաեւ Անկարային՝ ՌԴ դեսպանի ցինիկ սպանությունից մոտ 4 տարի անց:
Իսկ այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ Մոսկվան եւս դեմ է արտահայտվում Լիբիա թուրքական զինուժի այսպես ասած գործուղմանը: Առաջիկա օրերին սպասվում է Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը: Այն տեղի է ունենում փաստորեն նոր իրավիճակում, նոր իրողությունների պայմաններում, կապված թե լիբիական ուղղությամբ զարգացման, թե Իրանին հասցված նշանային հարվածի հանգամանքի հետ: Դրանից առաջ Անկարան մեղադրել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան չեն կատարում Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատները Թուրքիայի սահմանից հեռացնելու պայմանավորվածությունը:
Իրանցի գեներալի սպանության ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ազդարարում է միջազգային հարաբերությունների գործիքակազմում չափազանց կոշտ նոր իրողության մասին, ու այդ պայմաններում տարածվում է տեղեկությունը Էրդողանին Թրամփի զգուշացման մասին: Արդյո՞ք Թրամփը եղել է ավելի կոնկրետ: Սպիտակ տունն այլ մանրամասն չի հայտնել:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ