ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Հայաստանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում իրադրության խաղաղ միջոցներով լիցքաթափման դիրքերից. ԱԳՆ
January 4, 2020, 1:46 am
3121
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է արտահայտել վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ և նշել, որ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարության մեջ նշված է. «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:
Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 3-ին խորհրդակցություն է հրավիրել։ «Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»,- նշել էր Աննա Նաղդալյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի պատերազմ է հայտարարել Իրանին՝ անցկացնելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունը, համարում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնական, «Միջազգային ճգնաժամային խմբի» նախագահ Ռոբերտ Մալլին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Իրաքի «Ալ Խաշդ աշ Շահաբի» աշխարհազորը հայտարարել է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով իր 5 անդամների և «երկու հյուրերի» զոհվելու մասին։ Զոհվածների թվում է եղել գեներալ Սուլեյմանին։ Հարվածի համար պատասխանատվությունն ստանձնել է ԱՄՆ-ն, Թեհրանը հաստատել է բարձրաստիճան ռազմական գործչի զոհվելը։
ՏԱՍՍ-ի համաձայն՝ հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, որի մերձակայքում տեղակայված են ամերիկյան ռազմակայանները, հզոր պայթյուններ են որոտացել։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն Ամերիկայից»։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ