ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
ՌԴ դեսպանի ակնարկը. Մոսկվան հավաքում է իր «քարերը» Հայաստանից, քանի դեռ կարող է
December 25, 2019, 2:41 pm
3920
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը տարեվերջյան ասուլիսում անդրադարձել է անձանց, որոնք Հայաստանում անցնելով տարբեր քրեական գործերով, ապաստանել են Ռուսաստանում: Դրանք նախկին իշխող համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ կամ օդիոզ դեմքեր են, որոնք անցնում են աղմկոտ գործերով: Վերջինը դատավոր Սամվել Ուզունյանն է, որը օրերս է հեռացել Ռուսաստան, երբ նրան պետք է կալանավորեին:
ՌԴ դեսպանն ասում է, որ այդ անձանց հանգամանքը չպետք է փչացնի երկկողմ հարաբերությունը, դրանք իրավական հարցեր են, որոնք իրենց լուծումն են ստանում իրավական հարթության վրա:
Առայժմ իհարկե այդ հարթության վրա որեւէ լուծմամբ որեւէ մեկը չի վերադարձվել Հայաստան եւ պատասխանատվություն կրել օրենքի առաջ: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանի դեսպանն ըստ ամենայնի շոշափում է հայ-ռուսական հարաբերության բավական նուրբ մի պահ:
Նա հայտարարել է, թե այդ հարաբերությունը պետք է ադապտացվի փոփոխվող աշխարհին: Այդ ադապտացիան պետք է ենթադրի Ռուսաստանի հետ հարաբերությունում Հայաստանի ինքնիշխանության սահմանում, այլապես չկա ադապտացիայի որեւէ իմաստ: Մինչեւ հեղափոխությունը հարաբեությունը եղել է միակողմանի: Ապրիլի պատերազմից հետո ինչ որ բան թեթեւակի շարժվեց, սակայն ոչ համարժեք դինամիկայով ու ծավալով, քանի որ Հայաստանում իշխող համակարգը չուներ դա ապահովելու քաղաքական լեգիտիմություն:
Հեղափոխությունից հետո այդ հարցերը դրվել են եւ արվել աննախադեպ հայտարարություններ Երեւանից:
Դրա ֆոնին, եղել են աղմկոտ դեպքերը, երբ Հայաստանում օրենքի առաջ պատասխան տալու փոխարեն, մարդիկ ապաստան են ստացել ու ստանում Ռուսաստանում:
Դեսպանն ասում է, որ չպետք է խառնել իրավունքն ու քաղաքականությունը: Առերեւույթ, ակնառու է, որ այստեղ դրանք ունեն սերտ առնչություն, եւ չնկատելը պարզապես ինքնախաբեություն է: Բայց, Կոպիրկինի տողատակը թերեւս այլ է: Նա ըստ երեւույթին ակնարկում է, որ, Հայաստանն ինքնիշխանության իրավունքն է պաշտպանում, իսկ դրա դիմաց Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանից իր «քարերը» հավաքելու իրավունքը, որն ավելի կոպիտ նույնիսկ հնարավոր է բնութագրել «փասափուսա հավաքելու իրավունք»:
Այդ համատեքստում է, որ դեսպան Կոպիրկինը Հայաստանի հանրությանը հորդորում է չվրդովվել, եթե դրվում է Հայաստանի ինքնիշխանության հարց: Մոսկվան փախածներին դիտարկում է Հայաստանի ինքնիշխանության գին, բայց, միեւնույն ժամանակ նաեւ ինքնիշխան Հայաստանից Ռուսաստանի ապահովագրության գին կամ երաշխիք:
Ռուսաստանում ապաստան ստացածները անձինք են, որոնք առնչվում են Հայաստանի նախորդ քառորդ դարի բավականին աղմկոտ պատմությունների, որոնք ունեցել են հանգուցային նշանակություն եւ որոնց առնչությամբ հանրության մոտ առնվազն հիմնավոր կամ ինչպես ասում են ողջամիտ կասկածներ են եղել արտաքին առնչությունների կամ թելերի կապակցությամբ: Ինքնիշխան Հայաստանն ունակ է քաշել այդ թելերը, իհարկե անհրաժեշտության դեպքում:
Ըստ ամենայնի, քանի դեռ Հայաստանն ինքնիշխան չէ այդ աստիճան, Ռուսաստանն է նախընտրում քաշել դրանք իր մոտ, որքան հնարավոր է, քանի դեռ կարող է:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ