ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Սպիտակում հանդիսավորությամբ բացվեց Քըրք Քըրքորյանի կիսանդրին
December 7, 2019, 6:09 pm
3482
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հոգևորականներ, հյուրեր: Արձանի հեղինակը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լևոն Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ առիթ ունեցել է Քըրք Քըրքորյանի հետ հանդիպելու և նվիրելու իր նախկինում արած քանդակը:
Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
«Ես շատ եմ լսել Քըրք Քրքորյանի մեծ գործերի, բարերարությունների մասին և ինքս ինձ համար որոշեցի քանդակել նրան, առանց որևէ սպասումների: Մտածում էի, թե երբ պետք է նա գա, որ նվիրեմ: Անցնում են տարիներ, և ես մի օր հեռուստացույցով տեղեկանում եմ, որ նա ժամանում է Երևան: Հաջորդ օրը գնացի այն հյուրանոց, որտեղ Քըրքը մնում էր, տարա քանդակը, նա այնտեղ չէր, կանգնած սպասում էի: Վերադարձավ, աստիճաններով բարձրանալիս, երբ քանդակը տեսավ, ծնկի իջավ և ասաց շատ-շատ լավ է: Նա հիացած էր այդ աշխատանքով: Տարավ այդ գիպսե քանդակը, սակայն իմ մեջ մնաց մի զգացողություն, որ ինչ-որ մի բան կիսատ է»,-ասաց Լևոն Թոքմոջյանը:
Քանդակագործը երազում էր, որ ինչ-որ մի ծրագիր իրագործեր մեծանուն բարերարի հետ կապված: Այլևս Քըրք Քըրքորյանին չհանդիպեց, և տարիներ անց հնարավորություն եղավ պատրաստել մեծ բարերարի քանդակը և այն տեղադրել Սպիտակում:
Քանդակագործը պատրաստվում է առաջիկայում քանդակել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արձանը:
Քըրքորյանը բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Տարբեր աղբյուրների համաձայն, Քըրքորյանը 22 տարվա ընթացքում մի քանի հարյուր միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել Հայաստանի համար՝ իր Լինսի հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր 1989 թվականին, և, մասնավորապես, կենտրոնացել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ավերված Հայաստանի հյուսիսային հատվածի վերականգնման գործի վրա։
Ամերիկահայ մեծ բարերարի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Սպիտակի երկրաշարժից տուժած հայկական շրջաններում հայտնվեցին հարյուրավոր նոր տներ, երկրաշարժից տուժած մարդկանց համար։
Քըրք Քըրքորյանն առաջին անգամ իր պատմական հայրենիք է այցելել 1998 թվականին։ Նրա բարեգործական հզոր գործունեության արդյունքում էր, որ Հայաստանում վերականգնվեցին և ճոխությամբ արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ։ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը կոչվում էր նրա երկու սիրասուն դուստրերի՝ Լինդայի և Թրեյսիի անուններով՝ «ԼինՍի»․ «Լին»-դա, և Թրեյ-«Սի»։
1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի։ Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոս է հռչակվել, այսինքն՝ արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևին։ Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ