ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Այլևս երբեք. Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը

October 30, 2019, 2:37 am

3648

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն անհրաժեշտ է ընդունել՝ հետագայում նմանօրինակ ողբերգություններից խուսափելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը։ 

«Այս բանաձևը ճանաչում է այն սարսափելի ու համակարգված ջանքերը, որոնք մեկ դար առաջ գործադրվեցին՝ ցեղասպանություն իրականացնելու հայ ժողովրդի դեմ։ Չի կարող լինել ժխտում Հայոց ցեղասպանությանը, որը ապացուցված է պատմական փաստաթղթերով և զգացմունքային վկայություններով։ Այն վերապրածների սերունդները մինչ օրս շարունակում են սգալ կատարվածը։ Կատարվածն էթնիկ զտումներ էին, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին իրականցրեց Օսմանյան կայսրությունը։ Կատարվածի հետևանքով զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ թիրախավորված խմբեր»,- նշել է Հոյերը։ 

Նա մեջբերել է այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, որում ասվում էր. «Երբ թուրքական իշխանությունները զանգվածային տեղահանության հրամաններ էին տալիս, նրանք մի ամբողջ ռասայի դատապարտում էին մահվան։ Նրանք սա լավ էին հասկանում և ինձ հետ զրույցներում որևէ փորձ չէին անում դա թաքցնելու… Ողջ մարդկության պատմությունը չունի նման սարսափելի էպիզոդ, ինչպիսին սա է»։ 

Հոյերն ընդգծել է, որ հետագա տարիներին մարդկությունն ականատեսը եղավ մեկ այլ սարսափելի ոճրագործության՝ Հոլոքոստի։ Նա ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատում քննարկման դրված բանաձևն ուղղված չէ ներկայիս Թուրքիայի կառավարության դեմ։ «Սա պատմական փաստ է, որը չճանաչելու դեպքում կարող է կրկին տեղի ունենալ։ Երբ ասում եք «այլևս երբեք», պետք է գիտակցեք, թե դա ինչ է նշանակում»,- ասել է նա։ 

Դեմոկրատների ղեկավարը նշել է, որ խնդրի մասին անցնող տարիների ընթացքում բազմիցս է խոսել Թուրքիայի դեսպանների հետ։ «Ցավում եմ, որ մեր թուրք գործընկերները չեն ճանաչել կատարվածը, ինչպես դա արել են մեր գերմանացի գործընկերները։ Եթե նրանք սեփական ժողովրդին ասեն, որ կատարվածը սխալ է եղել, նման բան այլևս չի կրկնվի»։ 

Սթենի Հոյերի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա զոհերի ոգեկոչումը ուշադրության կենտրոնում կպահի նաև աշխարհում այսօր տեղի ունեցող էթնիկ զտումների և բռնի տեղահանությունների խնդիրը։ Մասնավորապես, խոսքն առնչվում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ցավոք, մեր քուրդ դաշնակիցները, ովքեր մեզ հետ քաջաբար կռվեցին «Իսլամական պետության» դեմ, ստիպված են Թուրքիայի գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիսում լքել իրենց բնակավայրերը։ Թող Ներկայացուցիչների պալատում այսօրվա մեր քվեարկությունը հիշեցում լինի նախագահ Էրդողանին և նրա կառավարությանը, որ ԱՄՆ-ն հետևում է իրադարձություններին։ Մենք պետք է մեր հստակ ուղերձը հղենք ինչպես մեր հայ, այնպես էլ քուրդ եղբայրներին ու քույրերին՝ մենք ձեզ չենք լքի, այլևս երբեք»,- եզրափակել է խոսքերը դեմոկրատ գործիչը

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա