ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՍԱՆՁԵԼ ՕՐԵՑՕՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԱՐՁՈՂ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ

October 10, 2019, 6:33 pm

6538

Որքան էլ հակված չենք ամեն անգամ արձագանքել նախկին իշխանությունների ու նրանց մանկլավիկների կեղծ-քաղաքական ու կեղծ-ազգային բարբաջանքներին ու անհացե հոխորտանքներին, Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը հատեց թույլատրելիի սահմանը և մենք, որպես արցախյան ազատամարտն իր ուսերին կրած և հստակ քաղաքացիական կեցվածք ունեցող կազմակերպություն, ուղղակի պարտավոր ենք սանձել օրեցօր ավելի վտանգավոր դարձող լկտիությունը:

Որքա՞ն պետք է իրականության զգացողությունը կորցրած լինի Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որ Հայաստանի կառավարությանը, ասել է թե Հայաստանի Հանրապետությանն ուղղակիորեն մեղադրի ահաբեկչության մեջ: Հասկանու՞մ է արդյոք այս գավառամիտը, որ Հայաստանը փաստորեն ահաբեկչական պետություն հռչակելով և աշխարհի ուժային կենտրոնների կողմից այդպիսիք հռչակված երկրների շարքին դասելով, ուղղակիորեն  լրջագույն սպառնալիք է ստեղծում մեր ազգային ու պետական անվտանգության համար: Պատկերացնու՞մ է որդյոք Արցախի հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող այս գործիչը, թե իր ըստ էության դավաճանական բնորոշումները, ինչպես կարող են օգտագործվել մեր ոխերիմ հարևանների կողմից:

Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի իշխանություններին ու առհասարակ հայաստանցիներին Արցախի ու Հայաստանի միջև սեպ խրելու մեջ մեղադրող Բալասանյանը հայտարարում է, որ Հայաստանն ահաբեկչական պետություն է և Արցախը հակազդելու է դրան: Սա ի՞նչ է պաթոլոգին մանկամտություն, թե՞ ուղղակի մտածված պետական դավաճանություն:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ եթե Արցախի իշխանությունները, ի դեմս Բակո Սահակյանի անհապաղ և կտրուկ չարձագանքեն այս դավաճանական հայտարարությանը, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք դավաճանության մեջ նաև նրանց մեղադրելու:

Ազատամարտիկների Դաշինքը հենց սրա ու սրա նմանների գործունեությունից էր մտահոգված, երբ հայտարարում էր, որ Արցախին հավասարակշռված, փորձառու, իրողությունները ճիշտ գնահատող, անվտանգության խնդիրները խորապես պատկերացնող ռազմաքաղաքական ղեկավար է անհրաժեշտ:

Մենք ամենայն ուշադրությամբ հետևելու ենք Արցախում ընթացող զարգացումներին և խստորեն հակազդելու ենք բախտախնդիր գործիչների ցանկացած քայլի, որը կարող է վտանգել Արցախի անվտանգությունն ու Հայաստան-Արցախ ներդաշնակ փոխգործակցությունը: 

Եվ վերջում. Վ. Բալասանյանին ու մյուս պոռոտախոսներին խորհուրդ ենք տալիս «դուխով տղա» չխաղալ, որովհետև դրանից մենք շատ ավելին ունենք: Չափը մի փորձեք, որովհետև հետևանքները կարող են չափազանց ծանր լինել և վստահաբար ոչ մեզ համար:

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն

Երևան 10.10. 2019թ.

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա