ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Ինչ պատահեց. Լուկաշենկոն Պոլոնե՞զ է առաջարկում Հայաստանին
October 2, 2019, 1:40 am
3248
«Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի», – նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում տեղի ունեցած հանդիպմանն ասել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով իր ու Ալիեւի բարեկամության մասին:
Լուկաշենկոն, որ Երեւան է ժամանել ԵՏՄ Վեհաժողովի առիթով, ընդգծված սիրալիր է եղել Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի հանդեպ: Մոտ մեկ տարի առաջ Բելառուսի նախագահը Հայաստանի նոր վարչապետի հետ բավական լարված հեռակա երկխոսության կամ բանավեճի մեջ էր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առիթով:
Իհարկե այստեղ երեւի Լուկաշենկոյի բնույթն է: Նա օրինակ Ռուսաստանի նախագահի հետ էլ հեռվից լինում է բավականին կոշտ ու հատու, իսկ հանդիպումներում գրեթե երդվում հավերժ բարեկամության հարցում:
Փաշինյանի արձագանքը վկայեց, որ նա հակված չէ կուլ տալ որեւէ խայծ այդ առումով: «Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի նստի սեփական շահերի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, ինչպես որ խոսել էինք այդ մասին, մենք նաև հավաքական շահեր ունենք, և շատ ուրախ եմ, որ մենք ունակ ենք միասին աշխատել և քննարկել բոլոր նյուանսները՝ միասնական կարծիքի հանգելու համար: Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, և ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն և բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար և այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը և եղբայրությունը զարգանան և գնալով ավելի ու ավելի ջերմանան», արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը:
Դրանից հետո ԵՏՄ Վեհաժողովի ընթացքում Բելառուսի նախագահը երախտապարտություն էր հայտնել Հայաստանին՝ նախագահության ընթացքում ԵՏՄ ինտեգրացիայի խորացման համար գործադրած ջանքի համար: Այդ երախտապարտությունն էլ հատկանշական է նույն ՀԱՊԿ շրջանակում մեկ տարի առաջ սուր բանավեճի ֆոնին, երբ Հայաստանին դե ֆակտո մեղադրում էին խնդիր առաջացնելու համար:
Բելառուսի նախագահի տրանսֆորմացիան անշուշտ «դիվանագիտություն» է, բայց դրանում թերեւս իր դերն ունի նաեւ քաղաքական իրավիճակը, որում նա հայտնվել է: Լուկաշենկոն մի կողմից ունի նախագահի ընտրության խնդիր, մյուս կողմից նա հայտնվել է ՌԴ նախագահ Պուտինի ժամկետի խնդրի կիզակետում: Ըստ ռուսական փորձագիտական դաշտի, Պուտինը նախագահության համար նոր առաջադրման իրավունք չունենալով, որպես իշխանության շարունակության խնդրի լուծում է դիտարկում Բելառուսի հետ այսպես ասած միասնական պետության տարբերակը: Դրանով են բացատրվում վերջին շրջանում երկու երկրների նախագահների հաճախակիացած հանդիպումները եւ քննարկումները:
Լուկաշենկոն ըստ երեւույթին վերագնահատում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունն ընդհանուր եվրասիական միջավայրի համատեքստում, դրանում տեսնելով թերեւս նաեւ իր համար փաստարկներ Ռուսաստանի նախագահի հնարավոր հավակնության առնչությամբ:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը Եվրասիական միությունում ստեղծել է նախադեպ, ընդ որում ամենեւին ոչ միայն այն նշանակությամբ, որ նույնը կարող է տեղի ունենալ մյուս երկրներում: Հայաստանը ստեղծել է ժողովրդական լեգիտիմության վրա կառուցվող քաղաքականության նախադեպ: Այստեղ է նաեւ Փաշինյանի հետ հանդիպմանը Լուկաշենկոյի մի հետաքրքիր արտահայտության տողատակը. «Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել»:
Հայաստանը ԵՏՄ շրջանակ է բերում քաղաքականության նոր գործիք, դառնալով հղման կետ ԵՏՄ բոլոր երկրների ղեկավարների համար, որոնք ունեն մի կողմից իշխանության խնդիր՝ ժամանակակից աշխարհակարգային բավական անկանխատեսելի միջավայրում եւ տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում, մյուս կողմից այդ համատեքստում նաեւ միմյանց հետ հարաբերվելու լրջագույն հարցեր:
Այդ համատեքստում էլ Լուկաշենկոն Փաշինյանին թերեւս ակնարկում է, որ Ալիեւը երբեք չի փոխարինի Փաշինյանին: Եվ այդ առումով թերեւս որպես «երաշխիք» առաջարկում է չափել դա՝ «եկեք Բելառուս ու ասեք, թե ինչ եք ուզում»: Լուկաշենկոն Ալիեւին հեռահար Պոլոնեզներ էր վաճառում, որ Բաքուն ցուցադրում էր իբրեւ հայկական Իսկանդերին հակակշիռ: Լուկաշենկոն նույնն առաջարկում է Հայաստանի՞ն: Նու՞յն պայմանով, ինչ Ադրբեջանին: Թե՞ ավելի շահեկան, կամ ավելի արդիական՝ Չինաստանի հետ համատեղ մշակված, որովհետեւ կար տեղեկություն, որ Չինաստանն ու Բելառուսը իրականացնում են Պոլոնեզների արդիականացաման եւ հատկանիշների բարձրացման ծրագիր:
Թե՞ Բելառուսի նախագահը Երեւանում զբաղված էր ոչ թե քաղաքականությամբ, այլ ընդամենը շատ բանալ առեւտրով:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ