ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Պետք է արագացնել. Թեհրանի գլխավոր հիշեցումը Երեւանին

September 30, 2019, 6:25 pm

3577

«Հաշվի առնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրավերը՝ Իրանի նախագահից մենք սպասելիքներ ունենք, որ հարցեր կքննարկվեն Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև 2 ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր», – սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քասեմ Սաջջադը:

Նա լրագրողներին հանդիպել է Հայաստանում տեղի ունեցող ԵՏՄ տարանցիկ ներուժը խորագրով համաժողովին: Այն նախորդում է հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովին, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանում ոչ միայն ԵՏՄ երկրների ղեկավարները, այլ նաեւ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը:

Սինգապուրի վարչապետին ու Իրանի նախագահին Երեւան է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին նա մի քանի շաբաթ առաջ հայտնել էր ԵՏՄ վարչապետների հավաքի ընթացքում: Սինգապուրի վարչապետն արդեն Երեւանում է, իսկ Իրանի նախագահ Ռոհանին պետք է ժամանի մի քանի ժամ անց:

Իրանի նախագահի ժամանումից առաջ դեսպանի խոսքը Երեւանի հասցեին խորհրդանշական հիշեցում է, թե որն է Իրանի գլխավոր տնտեսա-քաղաքական հետաքրքրությունը Հայաստանում: Հայաստանի նկատմամբ Թեհրանի գլխավոր ռազմա-քաղաքական հետաքրքրությունը ակնառու է՝ ացախյան ստատուս-քվոյի գոտում հայկական վերահսկողությամբ կայունության եւ անվտանգության ապահովում ու երրորդ երկրի զինուժի ներկայության բացառում: Տնտեսա-քաղաքական առումով Իրանը գլխավոր ուղերձը հղել է դեռեւս 2017 թվականին, խոսելով Պարսից ծոց Սեւ ծով միջանցքի մասին:

Այժմ էլ, Երեւանում ԵՏՄ տարանցիկ ներուժի վերաբերյալ քննարկմանը Իրանի դեսպանը փաստացի հիշեցնում է Հայաստանի տարանցիկ ներուժի մասին, ակնարկելով, որ այդ իմաստով Իրանի սպասումները «ԵՏՄ ներուժի» տիրույթում չեն, այլ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական ինքնիշխանության, նաեւ տնտեսական արդյունավետության: Որովհետեւ, Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի մասին խոսելու առարկայական առիթը Հայաստանում արդեն մի քանի տարի կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է, որը պետք է լինի միջազգային բեռնափոխադրումների համար բավարար որակ եւ չափանիշ ապահովող ճանապարհ: Առայժմ սակայն, այդ ճանապարհը իր շինարարությամբ «բավարարել» է միայն Հայաստանում իշխած կոռուպցիոն քրեաօլիգարխիկ համակարգի «պահանջներն» ու «չափանիշները»:

Թավշյա հեղափոխությունից հետո ճանապարհի շինարարության առնչությամբ կան մի շարք գործեր, որոնք վկայում են, որ Հայաստանի նորագույն պատմության այդ խոշոր տնտեսա-քաղաքական ծրագիրը գործնականում եղել է իշխող համակարգի «հավաքական մի կերակրատաշտ», որտեղից քվոտավորված «սնուցվել» են ներհամակարգային տարբեր խմբեր:

Ինչ ընթացք կունենան այդ գործերը եւ որքանով հնարավոր կլինի վերադարձնել ճանապարհից հնարավոր գողացվածը, պետք է պատասխանեն իրավապահներն ու դատարանը, սակայն դրանից բացի, հույսժ կարեւոր է, որպեսզի նոր իշխանությունը հնարավորինս արագ լայն թափ հաղորդի այդ նախագծի շինարարությանը, արդեն նաեւ նոր քաղաքական իրավիճակին բնորոշ կառավարման չափանիշներով եւ շինարարության որակով:

Դրանից է կախված Հայաստանի տարանցիկ ներուժի իրացումը, այդ առումով նաեւ ընդլայնման հեռանկարով՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խոշորամասշտաբ ծրագրի համատեքստում, որը ենթադրում է նոր Մետաքսի ճանապարհի խոշոր ցանցի ձեւավորում: Այդ մասին Երեւանին տարիներ ի վեր ակնարկում է նաեւ Պեկինը, որը Երեւանում է կառուցում նաեւ Մոսկվայից հետո Եվրասիա մայրցամաքում իր երկրորդ խոշոր դեսպանատունը:

Պետք չէ բացառել նաեւ, որ ավտոճանապարհային ծրագրի արդյունավետ իրագործումը կարող է նաեւ ստեղծել Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի շուրջ Թեհրանի ու նաեւ Պեկինի հետ առարկայական քննարկումների նախադրյալ:

Նյութի աղբյուր. lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա