ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Անհրաժեշտ է անհապաղ մեկուսացնել Սերժ Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին և Աղվան Հովսեփյանին
September 24, 2019, 11:24 pm
3748
Կարծում եմ` մեկուսացնելու լավագույն ձևը նրանց անհապաղ կալանավորումն է, առաջին հերթին իրենց անվտանգությունը, ապա նաև մարտիմեկյան իրադարձությունների լիարժեք բացահայտումն ապահովելու համար:
2008 թվականի մարտի մեկին Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի սպանությունը (որ դա ինքնասպանություն չէր, չեն կասկածում նույնիսկ ամենամիամիտները) կարող է ընդամենը սկիզբ լինել:
Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցն այլևս լուծված է, և դատարանն ընդամենը մի քանի օրից պետք է սկսի մայր գործի քննությունը, որի ամենաառանցքային դերակատարներից մեկի (առաջինի) մահը արդեն իսկ լուրջ խոչընդոտ է գործի համակողմանի բացահայտման համար:
Այս պահին զերծ կմնամ եղած և սպասվող իրադարձությունների վերաբերյալ իմ եզրահանգումները մանրակրկիտ ներկայացնելուց (հավանաբար առաջիկայում մանրամասն կանդրադառնամ դրանց), բայց երկու դիտարկում չեմ կարող չներկայացնել:
Առաջին. կարծում եմ` բոլորիս համար պարզ է, որ այդ իրադարձությունների ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ. Քոչարյանը չէր կարող անձամբ կրակելու, մարդկանց սպանելու հրաման տալ ինչ որ ենթասպաների կամ օլիգարխների սափրագլուխ թիկնապահների: Ասել է թե` այդ հրամանները պետք է տեղ հասնեին գործող բուրգի տրամաբանությամբ` ըստ ենթակայության: Գործի նյութերի համաձայն մարտիմեկյան սպանդը կոորդինացնող մի քանի շտաբներ ու ենթաշտաբներ են գործել (այդ մասին դեռևս տարիներ առաջ հայտարարել է նաև Ա. Քոչարյանի ղեկավարած Փաստահավաք խումբը): Դրանցից մեկը գտնվել է ՀՀ կառավարության շենքում և ղեկավարվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Օդում կախված լուրերի համաձայն` հենց այս կենտրոնից են հրահանգավորվել օլիգարխների հրոսակները: Երկրորդը գործել է ՀՀ դատախազության շենքում և ղեկավարվել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից: Երրորդը ՀՀ ոստիկանությունում կոորդինացրել է արդեն հանգուցյալ Հայկ Հարությունյանը, իսկ բանակի ստորաբաժանումները հրահանգավորվել են Յուրի Խաչատուրովի կողմից: Թե ով է կոորդինացրել թվարկված բոլորին` մնում է ենթադրել:
Երկրորդ. Հայկ Հարությունյանի մարմինը դեռ չէր հասցրել սառել, երբ հայտնի ուժերի կողմից ֆինանսավորվող և լրատվական էթիկայի ու առհասարակ բարոյականության հետ որևէ աղերս չունեցող մի քանի լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, թե իբր ինքնասպանությունը եղել է վկաների ներկայությամբ և իբր հանգուցյալը ինքնասպանվելուց առաջ հայտարարել է, թե իրեն պարտադրում են զրպարտել անմեղ Ռոբերտ Քոչարյանին ու Գեղամ Պետրոսյանին, իսկ ինքն այդ բանն անել չի կարող: Նախկին դաշնակցական (թեև ասում են նախկին դաշնակցական չի լինում) Աղվան Վարդանյանն ավելի առաջ գնաց և փաստորեն գործող իշխանություներին մեղադրեց տեղի ունեցածի մեջ: Ես միշտ քննադատել ու հիմա էլ քննադատում եմ գործող իշխանություններին իրենց ժամկետանց պաթոսի, անծրագիր այսպահային որոշումների, ոչ պրոֆեսիոնալիզմի պարզունակ երեսպաշտության ու անճարակության հասնող փնթի գործելակերպի համար, սակայն ավելի քան վստահ եմ, որ նրանք իրենց նախկիններից չեն ժառանգել իրենց իշխանությունն արյամբ հաստատելու անմարդկային սկզբունքը: Իսկ թե ով իր իշխանությունը արյամբ հաստատեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին և դարձյալ արյամբ ժառանգեց իր հաջորդին` 2008 թվականի մարտի մեկին, հայտնի է բոլորիս:
Հ. Գ. Ես ճանաչել և տարիներ առաջ բավականին սերտ շփումներ եմ ունեցել Հայկ Հարությունյանի հետ և կարող եմ ամենայն համոզվածությամբ պնդել, որ իբր ինքնասպանությունից առաջ նրա կողմից ասվածն ու առավել ևս այդկերպ կյանքից հեռանալը բոլորովին կապ չունեն նրա հետ:
Արամ Ավետիսյան
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ