ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Ինչ է կատարվել նախկին ոստիկանապետի հետ
September 24, 2019, 1:46 pm
3554
Հայտնաբերվել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, Բջնիի իր ամառանոցում: Դիակի մոտ հայտնաբերվել են հրազեն եւ պարկուճ:
Ինքնասպանությո՞ւն է գործել նախկին ոստիկանապետը: Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: Այս դեպքը հանրային մեծ հնչեղություն է ունենալու, քանի որ Հայկ Հարությունյանը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ոստիկանությունում: Եղել է ներքին Ներքին գործերի նախարար, այնուհետեւ ոստիկանապետ. մոտ 10 տարի ղեկավարել է ոստիկանության համակարգը:
Նա պաշտոնից ազատվել է 2008 թ., Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց եւ նոր կառավարություն ձեւավորելուց հետո, նշանակվելով նախ պետական պահպանության ծառայության պետի, ապա արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոններում: Այս պաշտոնից ազատվել է 2014 թ.:
Հայկ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետն էր 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, եւ այդ գործի կարեւորագույն ու տեղեկացված վկան է: Ոստիկանությունն այդ օրերին մի շարք գործողություններ է իրականացրել, մասնավորապես Ազատության հրապարակը ցուցարարներից ազատելու գործողությունը:
Այս հանգամանքն իր հերթին ավելացնելու է հանրային ուշադրությունը Հայկ Հարությունյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Առավել եւս, որ ներկայում ընթանում է մարտի 1-ի գործի քննությունը, եւ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրված նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյաների: Հայկ Հարությունյանն այս գործով հարցաքննվել էր:
Ըստ այդմ, իրավապահներից պահանջվում է լուրջ աշխատանք՝ ներքաղաքական ներկայիս լարվածության պայմաններում Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները լիարժեք պարզաբանելու եւ այն հնարավոր մանիպուլյացիաներից զերծ պահելու համար:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ