ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Կարեւոր հիշեցում Արցախից Վրաստանին

September 19, 2019, 1:25 am

3664

Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Վրաստանի եւ Ուկրաինայի արձագանքի վերաբերյալ: Թբիլիսին եւ Կիեւը հայտարարել էին ընտրությունը չճանաչելու, Ադրբեջանի միջազգային սահմանների մասին:

Թբիլիսիի եւ Կիեւի դիրքորոշումը հայտնի է վաղուց, եւ հասկանալի է շարժառիթը՝ մեկն ունի Ղրիմի խնդիր, մյուսը՝ Աբխազիայի եւ Օսիայի: Միեւնույն ժամանակ, այդ պարզ եւ հասկանալի մոտիվներն այդուհանդերձ հարց են առաջացնում, թե ի՞նչ է փոխվում այդ հարցերում, երբ Կիեւը կամ Վրաստանը հայտարարություն են տարածում Արցախում որեւէ ընտրության կապակցությամբ:

Գործնականում՝ ոչինչ: Այլ հարց է, որ ինչ որ բան կարող է փոխվել Ադրբեջանի հետ հարաբերությունում, եթե նրանք լռեն: Ըստ այդմ, բուն հարցն այս դեպքում գուցե ավելի շատ ոչ թե այսպես ասած մաշկին մոտ հակամարտություն ունենալն է, այլ Բաքվի հետ հարաբերությունը: Լռելու դեպքում Ադրբեջանը կարող է «նեղանալ»:

Ահա այդ կապակցությամբ, Արցախի արտգործնախարարության հայտարարությունը պարունակում է կարեւորագույն հիշեցում, մասնավորապես Վրաստանի համար: Խոսելով այն մասին, որ ՏԻՄ հերթական ընտրությամբ Արցախը եւս մեկ քայլ է անում ժողովրդավարական պետության ամրապնդման ճանապարհին, տարակուսելով, որ այդ ճանապարհը կարող է հավանության չարժանանալ նույն ուղի որդեգրած պետությունների մոտ, Արցախի ԱԳՆ-ն արձանագրում է. «Այս կապակցությամբ վրացական և ուկրաինական կողմերին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ բացի նրա ռուս-ադրբեջանական հատվածից։ Ավելին՝ վրաց-ադրբեջանական սահմանի զգալի մասը առայսօր վերջնականորեն համաձայնեցված չէ։ Հստակեցված չեն Ադրբեջանի սահմանները ոչ միայն Վրաստանի, այլև հարևան այլ երկրների հետ։ Նրանցից որոշների հետ անգամ չի սկսվել սահմանազատման և սահմանների եզրանշման գործընթացը»:

Արցախից Վրաստանին նրբորեն հիշեցնում են Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին, որ դրսեւորվում է ոչ միայն պատմա-քաղաքական բնույթի հայտարարություններով՝ որ Վրաստանի հարավ-արեւելյան տարածքը իրենցն է, իսկ Թբիլիսին՝ ադրբեջանական մշակույթի քաղաք, այլ ընդհուպ ռազմական գործողություններով: Օրերս առաջ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է զբաղեցրել Վրաստանի ենթակայության տակ գտնվող տարածքում:

Արցախից Թբիլիսիին հիշեցնում են, որ Արցախի հաշվին վրաց-ադրբեջանական հարաբերություն պահելու կամ փրկելու ջանքը ոչ միայն ապարդյուն է, այլ նաեւ սխալ: Որովհետեւ Բաքուն չունի այդպիսի հարաբերության մտադրություն, Բաքվի մտադրությունը ռեգիոնալ ագրեսիան է, որից Թբիլիսիին փրկել է եւ կարող է փրկել միայն Հայաստան-Արցախը, որը Ադրբեջանին զսպող ուժն է ռեգիոնում:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա