ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Ադրբեջանի «ներխուժումը». Հայաստանը կօգնի Ռուսաստանին
September 13, 2019, 4:41 pm
3224
Ռուսաստանը դեմ չէ, որ որեւէ երկիր ՀԱՊԿ-ում ստանա դիտորդի կարգավիճակ, այդ թվում Ադրբեջանը: Երեւանում այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին:
ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդության կամ գործընկերոջ կարգավիճակի թեման ծագեց ՀԱՊԿ կանոնադրության մեջ ՌԴ առաջարկած փոփոխության համատեքստում: Մոսկվան առաջարկում է սահմանել ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակներ: Երեւանում այդ հանգամանքը դիտարկվել է որպես Ադրբեջանի հետ գործակցության ճանապարհ բացելու փորձ:
Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ դա այդպիսի փորձ չէ, եւ Երեւանը թույլ չի տա, որ Բաքուն որեւէ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: Հայաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել կանոնադրական փոփոխության ՌԴ առաջարկը:
Զուգահեռ, ՌԴ փոխվարչապետի Երեւանում արած հայտարարությունն արժանացել է տարաբնույթ մեկնաբանության: Շատերը դա գնահատում են իբրեւ Հայաստանին ուղղված սպառնալիք:
Արժե՞ արդյոք Յուրի Բորիսովի հայտարարությունից անել հեռուն գնացող հետեւություն, առավել եւս, որ նա ընդամենը արձագանքել է հայաստանցի լրագրողի տված հարցին: Եթե հարցնում են, կարո՞ղ էր արդյոք ռուսաստանցի պաշտոնյան ասել, որ դեմ են Ադրբեջանի հետ գործակցությանը: Առավել եւս, որ մինչեւ ապրիլի պատերազմ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունեցել է այնպիսի ծավալի եւ որակի ռազմա-տեխնիկական գործակցություն, որպիսին թերեւս չուներ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ: Այսինքն, այստեղ չկա թաքցնելու որեւէ բան:
Միեւնույն ժամանակ, ռուսաստանցի պաշտոնյան նշում է, որ որեւէ երկրի կարգավիճակ պետք է որոշվի ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, ինչը նշանակում է, որ չի կարող որոշվել առանց Հայաստանի համաձայնության: Որովհետեւ կանոնադրությունը դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի հարցը վերապահում է անդամների կոնսենսուսին:
Միաժամանակ, արդյոք ՌԴ-ն իրապես ունի Ադրբեջանին ՀԱՊԿ ներգրավելու ցանկություն: Այստեղ պատասխանը մի կողմից թվում է շատ պարզ՝ իսկ ինչու՞ ոչ: Մյուս կողմից, սակայն, հարցը բավական բարդ է, որովհետեւ պայմանականորեն կա խնդիր, թե Ադրբեջանի «հետ միասին» ինչպիսի՞ երկրներ են «կարգավիճակ ստանալու» ՀԱՊԿ-ում, իհարկե դե ֆակտո, ոչ թե դե յուրե:
Իսկ դրանց թիվը թերեւս քիչ չէ: Խոսքը երկրների մասին է, որոնք սերտ գործակցություն ունեն Բաքվի հետ, կամ ունեն Բաքվի վրա ազդեցության խոշոր լծակներ՝ եւ ոչ պակաս խոշոր, քան Ռուսաստանը, իսկ գուցե եւ ավելի:
Այդպիսիք են առնվազն Իրանը, Թուրքիան, իհարկե ազդեցության տարբեր բնույթի լծակներով: Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական սերտ գործակցություն ունեն Իսրայելը, Պակիստանը: Բաքվի հետ ՀԱՊԿ կարգավիճակ «ստանալու» են թերեւս այդ երկրները, եթե իհարկե տեսականում դիտարկենք այդպիսի զարգացման հնարավորությունը՝ մի պահ թողնելով Հայաստանի ձայնի անխուսափելի նշանակությունը:
Ռուսաստանը պատրա՞ստ է իրականում դե ֆակտո կարգավիճակ տալ այդ «բույլին», որի «դեսանտը» կամ «ազդեցության գործիքն» է լինելու Բաքուն իր որեւէ կարգավիճակով: Այդ պայմաններում ամենեւին աներեւակայելի չէ եւ այն, որ Մոսկվան ՀԱՊԿ-ում կարող է հայտնվել ընդհուպ փոքրամասնության կարգավիճակում:
Ռուսաստանն իհարկե չի արտահայտվի Բաքվի որեւէ կարգավիճակի դեմ: Դա առնվազն տարօրինակ կլիներ, ընդ որում ոչ միայն Բաքվի, այլեւ ուրիշ երկրների առումով էլ: Բայց այլ է հարցն իրական քաղաքականության ռեժիմում: Եվ այստեղ Հայաստանի գործոնը Ռուսաստանի համար կարեւորագույն խաղաքարտ է, եւ այդ հանգամանքն էլ անշուշտ պետք է հմտորեն օգտագործի Երեւանը:
Նյութի աղբյուր. lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ