ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Հայաստան այցի Պուտինի որոշումը. Սերժ Սարգսյանը միացե՞լ է

September 10, 2019, 7:33 pm

3280

Հայաստանում ԵՏՄ Վեհաժողովի անցկացումը անդամ երկրների համատեղ որոշումն է, եւ այնպես չէ, որ մենք ինչ որ բանի ենք հրավիրում ՌԴ նախագահին, եւ նա ունի հրավերն ընդունել-չընդունելու հարց: Սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում այդ միտքն արտահայտել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումների վերաբերյալ հարցերին, ըստ որոնց Պուտինը հոկտեմբերի 1-ին չի ժամանի Հայաստան:

Պուտինի ժամանման հարցը պաշտոնապես հստակեցված չէ՝ լինելու՞ է նա հոկտեմբերի 1-ին Հայաստանում, ինչը կլինի թավշյա հեղափոխությունից հետո նրա առաջին այցը Երեւան, թե՞ ոչ: Հայաստանում այսպես ասած ընդդիմադիր մամուլը շարունակում է գեներացնել միտքը, որ դժգոհ լինելով Հայաստանի նոր իշխանությունից, Պուտինը հրաժարվում է գալ Հայաստան: Այստեղ խոսվում է մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործի մասին: Տեղեկություն է եղել նույնիսկ, թե Պուտինն ուզում է Հայաստան գալ պայմանով, որ կալանավայրում այցելելու է Քոչարյանին:

Այդ իմաստով, ի դեպ, ստացվում է հետաքրքիր պատկեր. փաստորեն Պուտինն «այլեւս չի կարողանում ազատել» Քոչարյանին, եւ «նշաձողն» իջել է՝ այժմ նա ուզում է ընդամենն այցելել նրան կալանավայր:

Իրականում իհարկե իրավիճակն ու Պուտինի այցը այդ հարթության եւ չափումների դաշտում դիտարկելն անլրջություն կլինի: Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունը հայտնվել է մեծ վերափոխման մի փուլում, որի գործնական հրամայականը հնչել է ոչ թե 2018-ի ապրիլ-մայիսից, այլ դրանից դեռեւս երկու տարի առաջ՝ 2016-ի ապրիլի պատերազմից, որտեղ հայկական բանակն ու կամավորական հանրությունը կասեցրել են «Կազանի պլանի» ռազմական ճանապարհով պարտադրման փորձը:

Ապրիլին գործնականում ոչ միայն տապալվել է Ադրբեջանը, այլ նաեւ պայթել է Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը, նաեւ ռեգիոնալ քաղաքականությունը:

Այլ է հարցը, որ Հայաստանը չի կարողացել բավարար ջանք գործադրել այդ իրադրությունն օգտագործելու եւ հայ-ռուսական հարաբերության վերափոխման գործընթացը այդ ժամանակ արդյունավետ առաջ մղելու համար: Հայաստանի քաղաքական կարողությունը բավարարել է միայն Իսկանդերին, ապրիլյան քառօրյայում հայկական բանակի վերականգնած ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի որոշակի առնվազն միջնաժամկետ երաշխավորման համար:

Ավելիին, օրինակ Վիեննայի օրակարգի արդյունավետ առաջմղմանը, Երեւանն ունակ չէր՝ որովհետեւ դրա համար անհրաժեշտ էր իշխանության, մասնավորապես առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի բարձր լեգիտիմություն: Մինչդեռ, Սերժ Սարգսյանն այդ շրջանում լեգիտիմ չէր թե հանրության, թե անգամ Հայաստանի իշխող համակարգի համար: Սերժ Սարգսյանն առավել եւս ապրիլյան քառօրյայից հետո գործնականում մենակ էր, իսկ այդ պայմաններում հայ-ռուսական վերափոխման օրակարգ առաջ մղելը՝ անհնարին:

Սարգսյանը խոշոր հաշվով հաջողությամբ դիմակայում էր ներհամակարգային ահռելի ճնշմանը, սակայն բանը չէր սահմանափակվում միայն այդ ճնշումով: Հայ-ռուսական հարաբերության վերափոխումն ու այսպես ասած միջպետականացումը սարսափելի վտանգ են դիտում նաեւ ռուսական իշխանական եւ մերձիշխանական ազդեցիկ շրջանակներ, որոնք ահռելի քաղաքական դիրք եւ ֆինանսական ու նյութական կապիտալ են կուտակում Հայաստանի «վասալության» հաշվին:

Ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի հետ զուգահեռ ռազմա-քաղաքական պարտություն կրելով եւ տեւական ժամանակ լռելով, այդ շրջանակներն այդուհանդերձ ներքին լրջագույն դիմադրություն ու ճնշում էին բանեցնելու պատերազմում հայկական բանակի արդյունքը նաեւ հայ-ռուսական հարաբերության տիրույթում կապիտալիզացնելու Սերժ Սարգսյանի որեւէ փորձի հանդեպ:

Նվազագույնն ապահովել Սարգսյանին այդուհանդերձ հաջողվեց, ինչն արտացոլվեց մասնավորապես 2017-ի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրված շրջանակային համաձայնագրի տեսքով: Ավելիի համար Հայաստանում անհրաժեշտ էր ներքին բարձր լեգիտիմություն ունեցող իշխանություն:

Այդ իմաստով, ներկայում հոկտեմբերին Պուտինի գալ-չգալը գործնականում փոքր հարց է այն լայն գործընթացի համեմատ, որ երկամյա ուշացումով ընթանում է հայ-ռուսական հարաբերության դաշտում թավշյա հեղափոխությունից հետո: Անշուշտ այն չի լինելու հարթ, որովհետեւ այդ հարաբերության վերափոխման դեմ պայքարի շահառուները մնում են, իսկ գուցե եւ ավելանում ու  ագրեսիվանում՝ տեսնելով նաեւ հենց Ռուսաստանի ներսում տեղի ունեցող բավականին հակասական գործընթացները: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը միացե՞լ է այդ շրջանակին:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա