ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՐԱԶԱԾ ԱՐՑԱԽՆ ԱՅԼԵՎՍ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ
September 10, 2019, 7:27 pm
5612
Երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հայաստանյան մամուլը գրեթե չանդրադարձավ, մինչդեռ ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ 2020 թվականին մարտին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ, սա արցախյան քաղաքական ուժերի կարևորագույն զորատեսն էր, եթե իհարկե հաշվի չառնենք Սամվել Բաբայանի կողմից սահմանադրական փոփոխությունների պահանջով կազմակերպված ստորագրահավաքը:
Չափազանց կարևոր համարելով Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի դատավարության հարցում առաջացած գրեթե պատային իրավիճակի հանգուցալուծումն ու Ամուլսարի վաղուց արդեն քաղաքական դարձած էկոլոգիական խնդրի լուծումը, պնդել ու շարունակելու եմ պնդել, որ մեր ազգային ու պետական բոլոր հիմնահարցերի գորդյան հանգույցը Արցախն է, իսկ այն վերացնող ալեքսանդրյան սուրը՝ ազգային ու պետական մտածողությամբ օժտված, ուժեղ ու պատասխանատու իշխանությունը:
Հիմա ըստ էության:
Նախ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ ՏԻՄ ընտրություններն անցել են առանց էական խախտումների: Այս մասին են վկայում թե՛ արցախի բոլոր քաղաքական ուժերի և մասնակից թեկնածուների ներկայացուցիչները, թե՛ ընտրությունները վերահսկող հասարակական կազմակերպությունների զեկույցները: Ընտրախախտումների մեծ փորձ ունեցող իշխանության պարագայում այսպիսի ընտրություններն անհնարին կլինեին, եթե մի քանի, բարեբախտաբար իրենցից անկախ գործոններ, չօժանդակեին դրանց:
Առաջին. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու դրան հաջորդած հիրավի աննախադեպ արդար ու թափանցիկ ընտրությունների փաստը չէր կարող արմատական փոփոխություն չկատարել Արցախի հասարակական գիտակցության մեջ, ինչը կարծում եմ ամենաէականն է:
Երկրորդ. Օգոստոի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստանձնած հանձնառությունը, այն է՝ երաշխավորել Արցախում անցկացվող ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը, մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող անտեսվել պաշտոնական Ստեփանակերտի կողմից:
Երրորդ. Տասնամյակներ շարունակ իր ապօրինի իշխանությունը վերարտադրող կլանը այն աստիճանի է հեղինակազրկվել, որ նրա կողմից արված յուրաքանչյուր անգամ դրական քայլը հասարակության կողմից աներկբա մերժման է արժանանում: Նախընտրական շրջանում իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ չհամարձակվեցին բացահայտորեն պաշտպանել որևէ թեկնածուի, հստակ գիտակվելով, որ այդպիսով ուղղակի կզրոյացնեն նրա ընտրվելու հնարավորությունը:
Չորրորդ և ըստ իս ոչ պակաս կարևոր գործոնը արցախյան քաղաքական գործընթացներում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանի ակտիվ ներգրավվածությունն է: Անկախ այն բանից, որ վերջինիս ապօրինաբար զրկել են գրանցումից (այս հարցով դատական գործընթացը դեռ շարունակվում է), որ իշխանություններն ամեն բան անում են նրա կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումները տապալելու համար, որ նրա հիմնած քաղաքական կուսակցությունը դեռևս չի հասցրել հիմնադիր համագումար անցկացնել, արցախյան քաղաքական դաշտում Սամվել Բաբայանի գոյության փաստն անգամ ամուր զսպաշապիկ է կոռումպացված իշխանությունների ու նրանց մանկլավիկների համար:
Եթե սրան գումարենք նաև այն փաստը, որ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են մոտավորապես 67 000 ընտրող, իսկ Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված ստորագրահավաքի ընթացքում, չնայած աննախադեպ ճնշումներին ու արգելքներին, ավելի քան 25 000 ստորագրություն է հավաքվել, ապա պատկերն ամբողջական կդառնա:
Այնպես որ ամեն բան դեռ առջևում է և մեր ու մեր նահատակ ընկերների երազած Արցախն այլևս սարերի ետևում չէ:
Արամ Ավետիսյան
Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ