ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Վարկաբեկիչ նյութեր ՀՀ իշխանությունների հասցեին. Մոսկվան Sputnik-ի միջոցով հերթական գրոհն է իրականացնում

September 8, 2019, 3:33 pm

3287

Ամերիկյան հեղինակավոր Atlantic Council վերլուծական կենտրոնն իր հրապարակած հետաքննությունում պնդում է՝ Կրեմլի խոսափողը համարվող Sputnik-ի հայկական ծառայությունը Ֆեյսբուքյան էջերի միջոցով փորձում է թիրախավորել հայկական Սփյուռքը:

Կազմակերպության Digital Forensic Research Lab-ի փորձագետները փաստում են, որ Sputnik Armenia-ի աշխատակիցների հետ առնչություն ունեցող այդ էջերը հիմնականում բաղադրատոմսերի, գեղեցիկ կանանց, հայկական մշակույթի, հայկական ինքնության մասին են: Ֆեյսբուքյան այդ խմբերում տեղադրվում են նաև Sputnik Armenia-ի հոդվածները:

Ամերիկյան վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ հետխորհրդային երկրներից Հայաստանը ամենամեծ Սփյուռքն ունեցող երկիրն է․ դրսում ապրող հայերի թիվը հասնում է 11 միլիոնի, այն դեպքում, երբ Հայաստանի բնակչությունը ընդամենը երեք միլիոն է: Հայկական Սփյուռքը, ինչպես նշում է Atlantic Council-ը, քաղաքականապես ակտիվ է և վճռական դերակատարում ունի երկրի տնտեսության, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման գործում:

Փորձագետների համոզմամբ՝ Կրեմլն այդ կերպ փորձում է սփյուռքահայերից կազմված լոյալ լսարան ստեղծել, որի միջոցով կկարողանա ազդեցություն գործել հայաստանյան հանրության, ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակված զեկույցին, նշեց՝ հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում. «Ռուսաստանյան քարոզչությունը սկսել է իրականացվել 2014 թվականից, ձևավորվել է «Russia today» հոլդինգը, դրա մասն է նաև Sputnik-ը. հստակ նպատակ են դրել ազդել ոչ միայն ռուսաստանյան, այլև արտասահմանյան հասարակությունների վրա։ Որպես թիրախ ընտրվում են տարբեր խմբեր՝ ձախ կամ աջ ռադիկալներ, ազգայնական խմբեր, ինչպես նաև առանձին հետխորհրդային երկրների համայնքներ, որոնք ինչ-որ ձևով կապված են իրենց պատմական հայրենիքի հետ և կարող են ազդեցություն ունենալ և՛ այն երկրի քաղաքականության վրա, որտեղ իրենք բնակվում են, և՛ իրենց պատմական հայրենիքի»։

Ըստ Նավասարդյանի՝ պարզ է, որ նման քաղաքականության մշակման համատեքստում հայկական Սփյուռքը չէր կարող թիրախ չդառնալ. «Այդ առումով հրապարակված հետազոտությունը բավականին հետաքրքիր է, քանի որ իրենք փորձում են հասկանալ՝ ինչպիսի կարծրատիպեր ու նարատիվներ են կիրառվում հայկական Սփյուռքի ներկայացուցիչների դեպքում։ Ես կարող եմ ասել, որ դա բավականին ազդեցիկ է, որովհետև անկախ հատուկ այդ կատեգորիայի ազդեցությունից, այն հայերը, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին կամ շարունակում են հետաքրքրվել, թե ինչ է կատարվում հետխորհրդային տարածքում՝ բավականին շատ են դիտում ռուսական հեռուստաալիքները, իսկ նրանք, ովքեր անգլիախոս են՝ բավականին ակտիվ դիտում են նաև Russia Today-ը։ Sputnik-ն այդ առումով ավելի թիրախավորված քաղաքականություն է իրականացնում ոչ միայն հետխորհրդային տարածքը ներկայացնող տարբեր Սփյուռքի համայնքների վրա, այլ կոնկրետ հայկականի»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանում իրենք ունեն բավականին մեծ գործակալություն, գրասենյակ, կարողանում են ծավալուն բովանդակություն տարածել. «Շատ կարևոր է, որ հրապարկված հետազոտության մեջ գտնված է իրենց ընտրած մարտավարությունը։ Սկզբում չեզոք նյութեր Հայաստանի պատմությունից, հայերի ինքնությունից, որոնք վստահություն են առաջացնում, որ կայքը հետաքրքրված է Հայաստանի պատմությունով ու մշակույթով, և դրանից հետո սկսում են քարոզչական նարատիվներ հաղորդել։ Կոնկրետ այսօր այդ նարատիվները վերաբերում են հայ-ռուսական հարաբերություններին, դրանց այլընտրանք չունենալուն։ Իսկ վերջին ամիսներին, կարելի է նկատել, որ բավականին շատ են վարկաբեկիչ նյութերը նոր իշխանությունների հասցեին և նրանց «դավաճանությանը» Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված»։

Արդյոք սրանով ևս մեկ անգամ Մոսկվան ցո՞ւյց է տալիս իր վերաբերմունքը ՀՀ նոր իշխանությունների հանդեպ հարցին ի պատասխան, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող ընկալվել որպես Ռուսաստանի համար լավագույն գործընկերներ՝ եղած քաղաքական ներկապնակում։ Ֆորմալ առումով պահպանելով այդ դաշնակցային հարաբերություններն ու մտերմությունը, նրանք ամեն կերպ փորձելու են քարոզչական մեխանիզմներն օգտագործեն, որպեսզի ներկա իշխանություններին թուլացնեն կամ թուլացնելով ստիպեն, որ աշխատեն այնպես, ինչպես նախկին իշխանությունները։Կառավարման այդ մոդելը շատ ավելի մոտ է ռուսականին կամ եվրասիականին։ Կամ էլ փորձ կարվի բերել այն իրավիճակին, երբ կարող է ի հայտ գալ ավելի ընդունելի քաղաքական այլընտրանք իշխանությունը վերցնելու համար։ Դա, բնականաբար, սուր հեղափոխական կամ դավադրությունների մեթոդով չի լինելու, ամենայն հավանականությամբ՝ կլինի մեղմ քաղաքական ու քարոզչական ռեսուրսների օգտագործման ճանապարհով»։

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա