ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության ակատեսի հայտարարությունները

September 6, 2019, 12:04 am

4345

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած Ստիվեն Նյուտոնի՝ լրատվամիջոցներում արած հայտարարությունները դատախազությունում ուսումնասիրվում են:

Նյուտոնը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, որ այն անգլերեն է եղել։ Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցից հետո Նյուտոնն իր բացատրությունն ներկայացրել է Գլխավոր դատախազությանը:

Գործով հիմնական վկա համարվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է կառավարման դպրոցում, պատմում է, որ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:

«Քոչարյանը եկավ իր շքախմբով։ Նրա հետ էր Ազնավուրը, և բոլորը ծափահարեցին հաճելի ծերուկին։ Նրանք նստեցին սեղանի շուրջ։ Բայց այդ երեկո ավելի վաղ այդտեղ էին երկու տղամարդիկ, ովքեր ենթադրաբար Քոչարյանին գիտեին, ինչ-որ առիթ էին նշում։ Ըստ երևույթին, նրանք մոտեցան Քոչարյանի սեղանին՝ ասելով՝ «Բարև, Ռոբ» կամ նման մի բան։ Եվ նա դրանից վիրավորվեց։ Երբ Քոչարյանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքևում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, նրանց թիկնապահները հետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը։ Կինս ասաց, որ նրանց կսպանեն։ Ես վազեցի, մտա ներս։ Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր»:

74-ամյա Ստիվեն Նյուտոնը պատմում է, որ հաջորդ օրն իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը օգնել է իրեն մեկնել Ռումինիա, քանի որ իր անվտանգության հետ կապված անհանգստություններ են ունեցել: Նյուտոնը սակայն կնիքով հաստատված իր ցուցմունքը այդ երկրում բրիտանական հյուպատոսի ներկայությամբ ստորագրել և ուղարկել է Հայաստան: Ցուցմունքը, որի իր օրինակը Նյուտոնը մինչև հիմա պահում է, Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբան Ռուբեն Սահակյանին այդպես էլ չի հաջողվել կցել գործին: Նկատենք, Ռուբեն Սահակյանը այժմ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկն է: Իսկ այն ժամանակ ներկայացնում էր սպանված Պողոս Պողոսյանի եղբորը:

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից միայն «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը նստեց մեղադրյալի աթոռին, այն էլ՝ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով, և դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:

Այդ օրը «Առագաստ» սրճարանում է եղել նաև լրագրող Մարկ Գրիգորյանը։ Նա պնդում է, որ ինքը այն քչերից էր, ով որոշեց չլռել այդ դեպքի մասին․ - «Նախագահը և Ազնավուրը դուրս եկան և հանկարծ շատ արագ «Պապլավոկը» դատարկվեց: Մենք չհասկացանք ինչու: Եվ երբ որ ես դուրս էի գալիս, տեսա իմ նախկին ուսանողներին՝ տղա և աղջիկ: Աղջկա դեմքը սպիտակ էր, ասացի՝ ի՞նչ է եղել: Իրենք նստած էին հենց զուգարանի մոտ: Ասաց՝ էստեղ հենց նոր մարդ են սպանել: Ինքը որ դա ասեց, ես արդեն այլ աչքերով սկսեցի նայել իրադարձություններին․ այդ անբացատրելի դատարկվելը միանգամից իմաստ ստացավ: Ես գնացի՝ անընդհատ մտածելով, որ հնարավոր է դա մնա անպատժելի»:

Գրիգորյանի խոսքով, առաջին վարկածը, որ փորձում էին համառորեն շրջանառել նույնիսկ այդ օրը «Առագաստ»-ում եղած այլ հայտնի լրագրողներ, այն էր, որ Պողոսյանը մահացել է ընկնելու և քերծվածքներ ստանալու հետևանքով: Իսկ մյուս անհավանական վարկածն այն էր, որ նա սրտի կաթվածից է մահացել, քանի որ չի դիմացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Շառլ Ազնավուրին հանդիպելու ուրախությանը․ - «Մթնոլորտն էր տարբեր 1900-ականների վերջում - 2000-ականների սկզբում: Մթնոլորտն այնպիսին էր, որ կար մտավախություն, որ մարդիկ անպատժելի են»:

Գրիգորյանը դեպքից մի քանի տարի անց իր դեմ կատարված մահափորձից հետո հեռացել է Հայաստանից: Այդ դեպքերի վերաբերյալ հետաքննությունը շարունակել է արդեն Հայաստանից դուրս և ասում է, որ այն ինչ այսօր պատմում է Ստիվեն Նյուտոնը, կան իր հոդվածներում և իրեն 18 տարի և իշխանափոխություն պետք չէր այդ մասին խոսելու համար․ - «Ինձ ոչ ոք երբեք իրավապահ մարմիններից այդ դեպքի կապակցությամբ չի դիմել մինչև հիմա՝ 18 տարի: Ընդ որում, իմ դեմ մահափորձի գործով էլ արդեն չեն դիմել 2003 թվականից»:

Ի դեպ, ականատեսները հիշում են, որ դեպքի օրը սրճարանում տեսել են նաև այն ժամանակվա Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որը որևէ կերպ չի արձագանքել Ստիվեն Նյուտոնի պնդումներին, թե հենց նոր սրճարանում մարդ է սպանվել ու պետք է ոստիկանություն հրավիրել:

«Ազատությանը» չհաջղվեց մեկնաբանություն ստանալ Դավիթ Հարությունյանից:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա