ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
«Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը». Գագիկ Համբարյան
August 30, 2019, 5:45 pm
4219
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը: Մինչ Հայաստանի իշխանություններն զբաղված են ներքաղաքկան մանր խնդիրներով և կեղծ օրակարգերով, իսկ որոշ ապազգային տարրեր էլ չեն հրաժարվում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներից, մեր արևելյան և արևմտյան բարբարոս հարևանները, օգտվելով Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ հավակնություններ ներկայացնելով և փորձելով սեփականաշնորհել Թուրքիայի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենահայտնի միջնադարյան կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, վստահ լինելով, որ Հայաստանից պատշաճ արձագանքի չեն արժանանալու...
Ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել, որ վերջերս առաջին անգամ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի են այցելել, այսպես կոչված, Ադրբեջանի «ուդի-աղվանական համայնքի ներկայացուցիչները», ովքեր ներխուժելով եկեղեցի, այն պղծել են՝ բարձրացնելով ադրբեջանական դրոշը և ադրբեջաներենով կրոնական ծես կատարելով... Սույն այլանդակության կազմակերպիչը՝ Ռաֆիգ Դանագարին, հայտարարել է, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել են աղվանները և այն ռուսները հայերին են նվիրել 1836-ին... Դանագարին նաև չի թաքցրել, որ իրենք դիմելու են թուրքական իշխանություններին՝ «սրբավայրն օրինական տերերին՝ աղվաններին վերադարձնելու խնդրանքով»...
Ավելորդ եմ համարում մեկնաբանել սույն տգիտությունը, քանի որ նույնիսկ դպրոցականի համար էլ պարզ է, որ չէր կարող ռուսական ցարը հայերին մի բան նվիրել, որը եղել է այլ երկրի՝ Օսմանյան կայսրության տարածքում, էլ չեմ ասում, թե ինչ գործ ունեին այդ ժամանակ աղվանները Վանում, երբ կառուցվում էր վանական համալիրը... Պաշտոնական Բաքուն և նրան հովանավորող Անկարան, թքած ունեն պատմական ճշմարտության վրա...Նրանք իրենց ուզածին հասնելու նպատակով առաջնորդվում են ագրեսիվ մարտնչող տգիտությամբ... Իսկ Բաքվի նպատակը ոչ միայն այն է, որ սեփականշնորհելով Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը և իրենց հռչակելով հարավկովկասյան բնիկներից մեկի՝ աղվանների հետնորդներ՝ հնացնեն իրենց պատմությունը, այլև այսպիսով հավակնություններ ներկայացնեն ոչ միայն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ, այլև արդեն այդ հավակնությունները տեղափոխեն Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի և Հայ առաքելական եկեղեցու ժառանգության նկատմամբ, որտեղ այդ ամենը պաշտպանվում է Թուրքիայի իշխանություների կողմից... Թուրքական իշխանությունները ԽՍՀՄ փլուզումից և Հայսատանի անկախացումից հետո բավականին ակտիվ զբաղված են Արևմտյան Հայաստանում գտնվող հայերի ժառանգությունն այլ ազգերին նվիրելու քաղաքականությամբ՝ փորձելով թուլացնել հայերի «պատմական և կրոնական» դիրքերը... Օրինակ՝ Տայքում գտնվող մի քանի վանքեր և եկեղեցիներ, որոնցից ամենանշանավորն Օշկավանքն է, թուրքերը հռչակել են վրացական եկեղեցիներ և վրացիների հետ համատեղ վերականգնողական աշխատանքներ են նախաձեռնում... Վանի Սուրբ Խաչ եկեղեցու նկատմամբ, այսպես կոչված, ադրբեջանական «ուդի-աղվանական համայնքի», որը Ալիևների կողմից ստեղծված գրպանային կազմակերպություն է, ներկայացուցիչների ագրեսիվ պահվածքը պատահական չէ և կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ...
Հետաքրքիր է այստեղ հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը և Հայաստանի ԱԳՆ-ի պահվածքը... Մինչև հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության որևէ ներկայացուցիչ այս հարցի վերաբերյալ կարծիք չեն հայտնել և հայտարարությամբ հանդես չեն եկել... Մեր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է կեղծ աշխատատեղերի մասին տեղեկություններ հրապարակելը, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կեղծ օրակարգրեր ձևավորելը կամ էլ գրադարան այցելողների թվի աճի շուրջ հրճվելը... Իսկ այդ ընթացքում Բաքուն և Անկարան համատեղ ոչ միայն պղծում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, այլև հեռուն գնացող նպատակներով հավակնություններ ներկայացնում վանական համալիրի նկատմամբ...
Հ.Գ. Հուսամ` ՀՀ իշխանություններից և Հայաստանի ԱԳՆ-ից կոշտ արձագանքն ուշացումով, բայց անպայման կհնչի...»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ