ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Վաշինգտոնի առաջարկը Երևանին ու Բաքվին
April 18, 2019, 7:13 pm
4098
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է մոտ ապագայում Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հավանական հանդիպման մասին: Մամեդյարովը ասել է, որ այդպիսի առաջարկ է արել ԱՄՆ պետքարտուղարությունը: Մոսկվայում ապրիլի 15-ին կայացած հանդիպման վերաբերյալ նա հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ջանքերի եռապատկելու դեպքում հնարավոր է հասնել առաջընթացի: Միաժամանակ, Մամեդյարովը խոսել է նաև այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարն էլ ջանք կգործադրի առաջընթացին նպաստելու համար: Եթե ԱՄՆ-ն արել է առաջարկ և Ադրբեջանը խոսում է այդ մասին, ապա թերևս աներկբա է, որ առաջարկը կընդունի նաև հայկական կողմը: Մինչ այդ հետաքրքիր է, որ առաջարկի մասին հայտնի է դառնում Մոսկվայում ապրիլի 15-ին տեղի ունեցած հանդիպումից հետո: Ընդ որում, կա թերևս ևս մեկ հետաքրքիր հարց՝ արդյո՞ք Վաշինգտոնը Բաքվին է առաջարկել, իսկ Երևանին՝ դեռ ոչ, և կառաջարկվի, եթե Բաքուն համաձայնի: Սա էական տարր է, որը հստակ պարզելն իհարկե կլինի բավականին դժվար: Համենայնդեպս, սա հասկանալ հնարավոր է գուցե Երևանի արձագանքից, որը հավանաբար կլինի մոտ ապագայում: Հատկանշական է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայից հետո պաշտոնական այց է կատարում Ֆրանսիա և այնտեղ հանդիպումներ է ունենում այդ երկրի արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյաների հետ: Արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը փորձում են հակակշռել Մոսկվայի հանդիպմանը: Լավրովի մասնակցությամբ հանդիպմանը ներկա են եղել նաև Մինսկի խմբի համանախագահները, որոնց ներկայությունը թերևս պետք է ընդգծեր այն, որ Ռուսաստանն ընդամենը կազմակերպիչ է, իսկ ձևաչափը համանախագահությունն է: Ինչ է տեղի ունեցել Մոսկվայում, որ Վաշինգտոնի մոտ առաջացրել է հանդիպման առաջարկի անհրաժեշտություն: Արդյո՞ք կողմերը պետք է Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները համաձայնեցնեն նաև Վաշինգտոնի հետ, իրագործման անցնելուց առաջ, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանի արտգործնախարարը քննարկումներ է անում Փարիզի հետ՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական հարաբերության առանձնահատկությունը: Նախօրեին ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կարծում է, որ պայմանավորվածություններն այս անգամ չեն մնա թղթի վրա: Թղթի վրա արձանագրված պայմանավորվածությունները տարածվեցին հայտարարության տեսքով, որում համանախագահներն ու նախարարները նշում էին, որ պայմանավորվել են մի շարք մարդասիրական քայլերի շուրջ, այդ թվում հրադադարի պահպանման շարունակում, գարնանային գյուղաշխատանքների ապահովում, գերիների հարազատների այցերի կազմակերպում և ԶԼՄ այցերի կազմակերպում: Լավրովի հայտարարությունը նշանակու՞մ է, որ նա ակնկալում է ԱՄՆ և Փարիզի հավանություն այդ օրակարգին, թե՞ ձեռք բերված պայմանավորվածություններն այս անգամ առանձնահատուկ են նրանով, որ երեք համանախագահների հավանությունը ունեցել են հենց սկզբից և ըստ այդմ կողմերի, և անկասկած գլխավորապես Բաքվի համար բավականին դժվար կլինի հրաժարվել դրանցից, քանի որ դա կարող է ունենալ հետևանք քաղաքական անհարմարությունների տեսքով: Այդ դեպքում սակայն հարց կառաջանա, թե էլ ինչ կարիք կա հանդիպել Վաշինգտոնում: Պետք չէ բացառել իհարկե, որ չնայած կոնսենսուսին, որի մասին խոշոր հաշվով ի դեպ հայտարարվել է հենց Երևանում՝ շաբաթներ առաջ, ՌԴ արտգործնախարար Կարասինի շուրթերով, միջնորդ կողմերն այդուհանդերձ չեն թուլացնում միմյանց հանդեպ զգոնությունը, հաշվի առնելով իհարկե նրանց ռազմավարական մցակցության հանգամանքը: Իսկ Կարասինը Երևանում հայտարարել էր, որ համանախագահներն ունեն կոնսենսուս խնդրի ռազմական որևէ լուծում բացառելու հարցում: Իսկ ինչպե՞ս բացառել ռազմական լուծումը կամ ռազմական լարման գեներացիան: Իհարկե խաղաղության շուրջ խոսակցության աշխուժացմամբ: Հաճախ այդ հանգամանքի ներքո անպայմանորեն դիտարկվում է որևէ չբարձրաձայնված կարգավորման տարբերակի շուրջ խոսակցություն, այլապես հարց տալով, թե էլ ինչու՞ պետք է լիներ խաղաղության մասին խոսակցությունը: Սակայն այստեղ, բացի իրապես հայտնի պատասխան հարցից՝ ինչպե՞ս է հնարավոր Արցախի հարցում ընդհանրապես որևէ թաքուն պայմանավորվածություն, թերևս կա մեկ այլ պատասխան-հարց: Իսկ ի՞նչ անել, օրինակ Բաքվին, եթե չկա ռազմական տարբերակով որևէ մեծ կամ փոքր հարց լուծելու հնարավորություն: Բնական է, որ Բաքուն այդ դեպքում պետք է փորձի ստեղծել բանակցությամբ ինչ որ բանի հասնելու իմիտացիա, առնվազն ժամանակ շահելու համար: Եվ որևէ մեկն այստեղ իհարկե միամիտ չէ, առավել ևս Հայաստանի իշխանությունը: Բայց, նույն առավելագույն խաղաղ ժամանակը պետք է նաև Հայաստանին, ներքին վերափոխումները ամբողջացնելու և ըստ այդմ խաղաղությունն ու անվտանգությունը հետագայում էլ արդյունավետ պահպանելու կարողությունները ավելի բարձրացնելու և ավելի երկարաժամկետ դարձնելու համար:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ