ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Արմեն Սարգսյանի անսպասելի առաջարկը վարչապետին
August 23, 2019, 8:29 pm
4136
Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թեւան Պողոսյանը Առավոտին տված հարցազրույցում հիշեցում է արել, որը հնարավոր է ինչ որ իմաստով անսպասելի գնահատել: «Չգիտես ինչու, ոմանք մոռանում են կամ տեղյակ չեն, որ ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկի կողմից Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման գործընթացում Արմեն Սարգսյանն ակտիվ եւ գործնական մասնակցություն է ունեցել մեր երկրի շահերի պաշտպանությանը, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ նա ունի փորձ, գիտելիք ու կապեր, որոնք պատրաստ է ծառայեցնել եւ ծառայեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին», հայտարարել է Թեւան Պողոսյանը:
Փաստացի, նախագահ Արմեն Սարգսյանն իր խորհրդականի միջոցով առաջարկ է անում վարչապետ Փաշինյանին՝ օգտվել իր փորձից եւ միջազգային կապերից: Միայն թե որոշակի չէ՝ Արմեն Սարգսյանը միարժեք արտահայտվում է Ամուլսարի հարցում միջազգային արբիտրաժի գնալու՞ օգտին, թե՞ պարզապես օգնություն առաջարկում՝ եթե բանը հասնի արբիտրաժ: Որովհետեւ, հնարավոր է, որ նախագահ Սարգսյանն ակնարկում է անգամ այն մասին, որ Հայաստանը արբիտրաժ նախաձեռնի:
Չի՞ գործում հաղորդակցություն նախագահի եւ վարչապետի միջեւ: Հատկանշական է, որ նախօրեին տարածված կարծիքից հետո Արմեն Սարգսյանն, իհարկե անուղղակի՝ խորհրդականի միջոցով, բայց անում է առավել կոնկրետացված առաջարկ:
Կօգտվի՞ վարչապետ Փաշինյանն այդ առաջարկից կամ օժանդակությունից: Դա կախված է իհարկե այն հանգամանքից, թե վարչապետի որոշման հարցում ինչ նշանակություն ունի արբիտրաժի ռիսկը, կամ՝ միայն ա՞յդ արտաքին ռիսկը կամ մարտահրավերն է, թե՞ արտաքին տիրույթում կան նաեւ քաղաքական շերտեր, որոնք բարդացնում են գործընթացը:
Ընդ որում, այդ շերտերի առկայության հավանականությունը միանգամայն մեծ է, որովհետեւ խոսքն արեւմտյան կապիտալի ներդրման բավականին խոշոր ծրագրի մասին է մի երկրում, որն այդ ծրագրի հավանությանը զուգահեռ կտրուկ շրջադարձ էր արել Եվրասոցացումից դեպի Եվրասիական միություն, կամ ավելի շուտ բռնակցվել էր այդ միությանը:
Թե՞ Արմեն Սարգսյանը հայտնում է արտաքին ռիսկերի ամբողջական սպասարկման հարցում վարչապետին իր փորձով ու կապերով օժանդակելու պատրաստակամություն: Ընդ որում, խոսքը ռիսկերը սպասարկելու՞ մասին է, թե քաղաքական շերտերում այսպես ասած կառուցվածքային փոփոխություն իրականացնելու, երբ Հայաստանն ու Արեւմուտքը խոշոր այդ ծրագրում կարող են ոչ թե պարզապես հանգիստ «բաժանվել»՝ զրոյական արդյունքով, այլ պարզապես բովանդակային ու կառուցվածքային համարժեք փոփոխություն անել գործակցության փաթեթում:
Որովհետեւ «զրոյական արդյունքը» Հայաստանի ներկայիս իրավիճակում ինքնին ռիսկ է:
Կլինի՞ առաջիկայում նախագահի եւ վարչապետի հանդիպում:
Նյութի աղբյուր. lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ