ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

«Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից». Թեհմինա Վարդանյան

August 9, 2019, 1:36 am

3766

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշելու բացահայտում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի կողմից։

Երեկ ֆինանսավարկային գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ պրն Սարգսյանը զեկուցում էր՝ ինչի՞ վրա է ծախսվելու հավելյալ 1․7 մլրդ դրամը։ Հարցին՝ արդյո՞ք հանրային այգիներն էլ է պարտավոր «Սանիթեկը» մաքրի, պրն Սարգսյանն ասաց՝ այո, այս քաղաքում ինչ տեսնում եք, դա «Սանիթեկը» պետք է մաքրի, բոլոր տեսակի աղբը, այդ թվում նաև վտանգավոր թափոնները։
     Պրն Սարգսյանից ևս մի քանի անգամ փորձեցի ճշտել՝ արդյո՞ք վտանգավոր թափոնները «Սանիթեկը» կենցաղային աղբի հետ միասին պետք է տանի, որոնց ի պատասխան շարունակեց իր պնդումները՝ բոլոր հիվանդանոցների մոտ կան երկու տեսակի աղբամաններ՝ կենցաղային աղբի համար և վտանգավոր թափոնների համար։ Երբ «Սանիթեկի» մեքենան գալիս է, հիվանդանոցից 2000 դրամ վճարում են՝ վտանգավոր թափոնները տանելու համար։ Ես պրն Սարգսյանին հորդորեցի ևս մեկ անգամ ճշտել, նման կարևոր հայտարարություն անելուց առաջ, քանի որ դա մի ամբողջ առողջապահական համակարգի դեմ հայտարարություն է։ Վերջինս բորբոքվեց և շարունակեց իր պնդումները՝ հիվանդանոցները վտանգավոր թափոնները՝ ներարկիչներից սկսած լցնում են մոտակա աղբամանների մեջ։

Հիմք ընդունելով պրն Սարգսյանի պնդումները, խնդրում եմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ինչպես նաև ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ պարզելու համար, որքանով է պրն Սարգսյանի պնդումը համապատասխանում իրականությանը, և, եթե պրն Սարգսյանը անհիմն հայտարարություն չի անում, պետք է դա անհետևանք չմնա։

Հ․Գ․ Բժշկական վտանգավոր թափոնն իրենից ենթադրում է ախտաանատոմիական թափոններ՝ վիրահատության, դիահերձման, հեռացված հյուսվածքների, օրգանների արյան, վիժումների զանգվածներ, կենսաբանական հեղուկներ, սրածայր և քիմիական թափոններ և այլն․․․»:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա