ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Դատախազությունն առաջարկում է խստացնել ճանապարհային հանցագործությունների պատիժը

July 22, 2019, 7:09 pm

3374

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. հատուկ ուշադրության է առել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) դեպքերի աճման անհանգստացնող վիճակը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուսումնասիրության և վերլուծության է ենթարկվել 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՃՏՀ դեպքերի դինամիկան, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը, այս բնույթի հանցագործությունները ծնող պատճառների ու պայմանների հիմնական օրինաչափությունները, ՃՏՀ-ների կանխարգելման միջոցառումների լիարժեքությունն ու պատժողական քաղաքականության արդյունավետությունը:

Ուսումնասիրությամբ արձանագրվել է ՃՏՀ-ների դեպքերի անհանգստացնող արագությամբ աճման միտում: Մասնավորապես՝ եթե 2016 թվականի ընթացքում, հաշվառման է վերցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 700 դեպք, 2017թ. ընթացքում՝ 972 դեպք, ապա 2018թ. արդեն՝ 1283: Այսինքն միայն 2017-2018թթ կտրվածքով ՃՏՀ արձանագրված դեպքերն ավելացել են 32%-ով: 2019թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 685 նման դեպք, որը 133-ով կամ 24.1 տոկոսով ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ընդ որում՝ 2017թ. համեմատությամբ 2018թ. 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը: Իսկ 2019թ. առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան ելքով դեպքերն ավելացել են 15-ով կամ 16%-ով (94-109):

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերհանման արդյունքում պարզ է դարձել, որ դրանց զգալի մասի պատճառ կամ նպաստող պայման են հանդիսանում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, սահմանված առավելագույն արագությունը գերազանցելը, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելը այդ իրավունք չունեցող անձի կողմից:

Նպաստող գործոններից է հանդիսանում նաև հանրապետությում հաշվառված ավտոմեքենաների՝ մի քանի տարի շարունակվող թվի ավելացումը և դրանով պայմանավորված երթևեկության ծանրաբեռնվածության մեծացումը: ՃՏՀ դեպքերի աճի խնդիրը մի քանի անգամ՝ 2018թ. ապրիլի 15-ին դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհրդակցության, այս տարեսկզբին մարզերի դատախազություններում ՀՀ գլխավոր դատախազի անցկացրած աշխատանքային հանդիպումների, ինչպես նաև դատախազության նախորդ տարվա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին դարձել է քննարկման առարկա՝ հատկապես նախականխիչ միջոցառումների ակտիվացման, ինչպես նաև քրեական քաղաքականության խստացման տեսանկյունից:

Դրանց ընթացքում գլխավոր դատախազի կողմից հանձնարավել է քարտեզագրել ՃՏՊ-ների համար առավել ռիսկային ճանապարհահատվածները և դատախազական ներգործության միջոցներով նպաստել այդ հատվածների՝ երևթևեկության նշաններով հագեցմանը, ավտոմեքենաների արագությունը սահմանափակելուն և վարորդների զգոնությունը բարձրացնելուն ուղղված միջոցների ձեռնարկմանը: Հաշվի առնելով երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրը, ինչպես նաև այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ խնդիր էր դրվել մեծ ուշադրություն դարձնել ՃՏՀ դեպքերով օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը դատախազների անմիջական մասնակցությանը, նրանց կողմից իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը նպաստելուն:

Բացի վերոնշյալը, ՃՏՀ դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունավետության, արագության բարձրացման, նշանակվող փորձաքննությունների առավել լիարժեք արդյունքների ստացման խնդիրները լուծելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի անմիջական նախաձեռությամբ ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոն ձեռք է բերել ժամանակակից համակարգչային նոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս ամբողջական և լիարժեք ելակետային տվյալների ներմուծմամբ վերլուծել և մոդելավորել ճանապարհատրանսպորտային պատահարների մեխանիզմը և առավել սեղմ ժամկետներում ապահովել առավել ճշգրիտ եզրակացությունների ստացումը:

Հանձնարավել էր պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը հաշվի առնելով դատարաններում պատժաչափեր միջնորդելիս ուշադրություն դարձնել դատարանների կողմից համաչափ պատիժներ սահմանելուն իսկ այդպիսիք նշանակվելուց հետո հետևել պատիժների անշեղ կատարմանը: Այս բնույթի դեպքերով քննվող քրեական գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս առանձնահատուկ անդրադառնալ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթին, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքներին:

Պայմանավորված ճանապարհատրանսպորտային հանցագործություններով պատժողական քաղաքականության խստացման անհրաժեշտությամբ, միջազգային փորձի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը միտված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ Արդարադատության նախարարությանը:

Դրանով նախատեսվում է հիշյալ հոդվածում հանցագործությունների ծանրացնող հանգամանք դիտել դրա առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները՝ ՃՏՀ-ի կատարումը ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելը կամ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարելը:

Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում նախատեսել ազատազրկման ստորին շեմ՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ներկայիս իրավակարգավորումներով նման շեմ նախատեսված չլինելը լայն հայեցողություն է տալիս դատարանին, և շատ հաճախ կատարված հանցագործության հանրային վտանգավորությանը ոչ համաչափ պատժի նշանակման պատճառ հանդիսանում:

Դա այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հանցանքը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ: Օրենսդրական առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով համաչափ պատժողական քաղաքականության իրականացմանը, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի կանխմանը, հասարակական կարգի, մարդու կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների պահպանմանը:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա