ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին
June 17, 2019, 7:45 pm
3591
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Խորագրի շրջանակում Financial Times-ի լրագրողները սովորաբար հայտնի հյուրի հետ ճաշում և զրուցում են տարբեր թեմաներից: Խորագրի նախորդ հյուրերից են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցնեգերը, Օքսֆորդի համալսարանի համաշխարհային պատմության պրոֆեսոր Պետեր Ֆրանկոպանը և այլք:
Հատված՝ հարցազրույցից
«Պարզվում է՝ Հայաստանի նախագահի հետ Financial Times-ի լանչը դիվանագիտական առումով նույնքան նուրբ է, որքան որ շշմեցնող է գաստրոնոմիական տեսակետից։ Հավատարիմ մնալով իր փոքրիկ կովկասյան երկրի շռայլ հյուրընկալության ավանդույթներին՝ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ընդունել, որ որևէ հյուր կարող է իրեն լանչի հրավիրել իր հայրենի քաղաք Երևանում։ Սակայն երբ ես նրան պատմում եմ FT-ի հստակ կանոնների մասին, նա առատաձեռն առաջարկ է անում՝ երկու օր անց մենք երկրորդ անգամ պետք է ճաշենք, և այդ ժամանակ, դժկամորեն համաձայնում է նա, FT-ին կթույլատրվի վճարել դրա համար։ Այսպիսով, նախադեպը խախտված է, սակայն պատիվը բարձր է պահված։
Մեր երկու խելահեղ լանչերից առաջինը իտալա-հայկական «Անկյուն» ռեստորանում էր՝ Երևանի կենտրոնում։ Սարգսյանի ժամանելուց կարճ ժամանակ անց մենք խորասուզվում ենք նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» դրամայի, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և զանգվածային ընդդիմության միջև հակամարտության շուրջ քննարկումների մեջ։ «Իրավիճակը խիստ լարված էր: Չկար որևէ երկխոսություն փողոցներում գտնվողների ու կառավարության միջև, և ամեն բան տանում էր դեպի բախում»,- պատմում է նա։
Սարգսյանի ներքին զգացողությունը, որը նրա խորհրդականները «խենթություն» համարեցին, այն էր, որ պետք է պարզապես քայլել դեպի Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարների բազմությունը և հանդիպել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, լսել, թե նա ինչ ունի ասելու։ «Ես պարզապես զգում էի, որ դա է ճիշտ քայլը»,- ասում է նա։
Մեր խոսակցությունն արագորեն անցնում է բազմաթիվ այլ թեմաների՝ տեսական ֆիզիկայից, Մարգարետ Թետչերից, լորդ Բայրոնից ու Քիմ Քարդաշյանից մինչև Արմեն Սարգսյանի «քվանտային քաղաքականության» տեսություն, և այս ամենը համեմվում է կովկասյան մշակույթի ու խոհանոցի զգալի չափաբաժնով։
Վերջ ի վերջո, Սարգսյանն իր 65 տարիների ընթացքում մի քանի կյանք է ապրել: «Կյանքը մշտապես քեզ նախապատրաստում է ինչ-որ բանի, դու պարզապես երբեք չգիտես, թե ինչի»,- ասում է նա։
Մեր խոսակցության ընթացքում Սարգսյանը հաճախ հիշում է Հայաստանի հարուստ և խնդիրներով լի անցյալը, սակայն նրա հայացքը հաստատապես կենտրոնացած է ապագայի վրա։ Ես հարցնում եմ նրա վերջին ելույթի մասին, որտեղ ասում էր, որ եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է եղել, ապա 21-րդ դարը լինելու է մարդկային ռեսուրսների դար։ Նա բացատրում է, որ մենք ապրում ենք յուրօրինակ տեխնոլոգիական փոփոխության մի ժամանակաշրջան, որը նա անվանում է սրընթաց էվոլյուցիայի կամ R-էվոլյուցիայի ժամանակաշրջան։ Այս դարաշրջանում հաղթողներին պարտվողներից տարբերելու է սովորելու ու հարմարվելու կարողությունը։
Սարգսյանը ձգտում է օգտվել R-էվոլյուցիայի հնարավորություններից և պնդում է, որ նորարարության ուժը չի վերաբերում միայն գիտությանը, տեխնոլոգիաներին և բիզնեսին: Այն առնչվում է նաև նրան, թե ինչպես են երկրները կառավարվում։ Կառավարությունները պետք է դառնան ավելի ճկուն, իսկ կրթական համակարգը վերափոխումների կարիք ունի։ «Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է»,- ասում է նա։
Սարգսյանն առաջին կյանքում տեսաբան ֆիզիկոս է եղել Խորհրդային Միությունում, հաղթել է հեղինակավոր Լենինի մրցանակն ու 1984 թվականին, ի թիվս Սթիվեն Հոքինգի և այլոց, ստացել հազվագյուտ հնարավորություն՝ ուսումնասիրություն իրականացնել Քեմբրիջի համալսարանում։
1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, նրան առաջարկում են դառնալ անկախ Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում, մի պաշտոն, որը հետագայում նա զբաղեցնում է ևս երկու անգամ։ Նա նաև դեսպանատներ ու առաքելություններ է բացում Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում ու Վատիկանում։ «Ես երազում էի այն մասին, որ զբաղվեի և՛ գիտությամբ, և՛ դիվանագիտությամբ։ Սակայն հետազոտող ֆիզիկոս լինելը նման է համերգ տվող դաշնակահարին։ Եթե ամեն օր չվարժվես, կկորցնես այն։ Այն կդառնա հոբբի»,- ափսոսանքով նշում է նա։
Իր երրորդ կյանքը նա սկսեց 1996 թվականին, երբ դարձավ Հայաստանի վարչապետը, սակայն արդեն հաջորդ տարի ստիպված եղավ հրաժարվել այդ դժվարին աշխատանքից, երբ նրա մոտ ախտորոշվեց քաղցկեղ։ Ապաքինվելուց հետո Սարգսյանը վերադարձավ Լոնդոն՝ շարունակելու շահավետ կարիերան որպես բիզնես խորհրդատու աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններում։
Սակայն 2018 թվականին նա վերադարձավ հայաստանյան քաղաքականություն՝ խորհրդարանի կողմից ընտրվելով երկրի նախագահ։ Գրեթե անմիջապես հետո նա մտավ բուռն քաղաքական ճգնաժամի մեջ»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ