ԼՐԱՀՈՍ

լրահոս

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

May 24, 2025, 8:54 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

2517

Հայաստանում, հատկապես Երևանում, անշարժ գույքի գների շարունակական աճը վերջին տարիներին դարձել է թեժ քննարկման թեմա։ Սակայն արդյո՞ք այդ աճը հիմնավորված է տնտեսագիտական օրենքներով, թե շուկան կանգնած է գների գերարժևորման (overvaluation) վտանգի առաջ։

Ի՞նչն է հուշում հնարավոր գերարժևորման մասին

1․ Առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն
Վիճակագրությունը փաստում է, որ Երևանում անշարժ գույքի գները 2020 թվականից աճել են միջինում 50–60%-ով՝ որոշ թաղամասերում գերազանցելով այդ շեմը։ Բայց արդյո՞ք բնակչության եկամուտները աճել են նույն տեմպերով։ Ցավոք՝ ոչ։ Այս անհամապատասխանությունը հենց այն հիմնավորումն է, որով մասնագետները խոսում են «գերարժևորում» եզրույթի մասին։

2․ Վարձակալության եկամտաբերության նվազում
Երևանի որոշ թաղամասերում վաճառքի գները բարձրանում են ավելի արագ, քան վարձակալության եկամուտները։ Սա հանգեցնում է ներդրումների եկամտաբերության անկման՝ ինչը նույնպես գերարժևորման նշան է։ Երբ գույքը գնում են՝ ոչ թե շահույթ ստանալու ակնկալիքով, այլ պարզապես գումար տեղավորելու նպատակով, դա նախազգուշացնող ազդանշան է։

3․ Ոչ բանկային կապիտալի գերակշռող հոսքեր
Երբ անշարժ գույքի գները բարձրանում են ոչ թե հիփոթեքային հասանելիության, այլ «բութ» կապիտալի մուտքի հաշվին՝ դա կարող է հանգեցնել գների արհեստական բարձրացման։ Շուկայի կայունության համար անհրաժեշտ է ռացիոնալ և մաքսիմալ թափանցիկ պահանջարկ։

4․ Կառուցապատման աճ՝ առանց երաշխավորված սպառման
Երևանում միաժամանակ կառուցվում են հարյուրավոր նորակառույցներ՝ տասնյակ հազարավոր նոր բնակարաններով։ Եթե սպառողական պահանջարկը դադարի աճել, իսկ կառուցապատման ծավալները պահպանվեն, ապա գների անկումը կարող է դառնալ ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի։

Որտե՞ղ կա դեռ ողջամիտ գնային համադրություն

Հայաստանի շուկան ամբողջությամբ համահարթ չէ։ Մարզերում և մայրաքաղաքի որոշ ոչ կենտրոնական հատվածներում դեռ հնարավոր է գտնել տնտեսապես հիմնավորված գներով անշարժ գույք։ Բացի այդ, եթե համեմատենք Երևանի գները Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքների հետ, ապա դրանք դեռևս անտրամաբանական «փուչիկ» չեն։ Սակայն երբ համեմատում ենք ՀՀ բնակչության միջին եկամուտների հետ՝ գների գերարժևորման կասկածները ավելի են խորանում։

Հայկական յուրահատկություններ՝ էմոցիոնալ շուկա

Հայաստանի անշարժ գույքի շուկան ունի մի առանձնահատկություն, որը հաճախ անտեսվում է զուտ թվային վերլուծության մեջ՝ հուզական գործոնը։

Շատ գնորդներ՝ հատկապես սփյուռքահայերը, անշարժ գույք են ձեռք բերում ոչ այնքան եկամտաբերության նպատակով, որքան՝ «Հայրենիքում տուն ունենալու» գաղափարից ելնելով։ Նրանց որոշումների հիմքում կարող է լինել էմոցիոնալ, ազգային ինքնագիտակցություն կամ անվտանգության զգացողություն։

Այս երևույթը ձևավորում է յուրահատուկ շուկա, որտեղ պահանջարկը երբեմն գերազանցում է տեղական բնակչության իրատեսական գնողունակությունը։ Նկատի ունենանք նաև, որ աշխարհում ապրող մոտ 10 միլիոն հայերից Հայաստանում ընդամենը մոտ 3 միլիոնն է բնակվում և տրամաբանական է, որ սփյուռքահայության զգալի մասը հաճախ ներդրումները հայրենիքում դիտարկում է որպես կապի և պատկանելության ձև։

Եզրակացություն

2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է բարդ խաչմերուկում, որտեղ տնտեսագիտական ազդակները խաչվում են հուզական ու ազգային մտածողության հետ։ Թեև առկա են գերարժևորման ակնհայտ նշաններ՝ հատկապես Երևանում, սակայն շուկան ամբողջությամբ չի կարող գնահատվել միայն թվերով և տնտեսագիտական օրինաչափություններով։

Երևանի ոչ կենրոնական հատվածներում և հանրապետության մյուս մարզերում դեռ հնարավոր են հիմնավորված գնով գործարքներ, իսկ սփյուռքի ներդրումային հետաքրքրությունը պահպանում է պահանջարկը։ Ուստի՝ գների կտրուկ անկում այս պահին կանխատեսելը վաղ է, սակայն չափազանցված գնային աճի սպասումները ևս պետք է վերանայել՝ ռացիոնալ վերլուծությամբ և իրատեսական մոտեցմամբ։


Հեղինակ՝ Վահե Ավետիսյան
Անշարժ գույքի շուկայի մասնագետ, սերտիֆիկացված գնահատող
himа.am լրահոսի համար

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա