ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Կիեւին սկսել են զարմացնել թուրքական առաջարկները․ Հայաստանի հարցում պետք չէր այդպես վարվել. Lragir.am
January 8, 2023, 6:16 pm
1881
Թուրքիան հույս ունի երկարաձգել հունվարի 6-7-ը Ռուսաստանի կողմից հայտարարված զինադադարը։ Անկարան պատրաստ է նաև ջանքեր գործադրել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված երկխոսության պայմաններ ստեղծելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, փոխանցում է Անատոլիական գործակալությունը։
«Մեր կարծիքով՝ հրադադարը չպետք է տեւի 36 ժամ, այլ ավելի երկար, այս հարցում կողմերի միասնական որոշում դեռ չի կայացվել, ինչը վկայում է այն փակուղու մասին, որում գտնվում են պատերազմող կողմերը»,- ասել է Քալընը։ Էրդողանի խոսնակը կարծում է, որ «կողմերից ոչ մեկը բավարար ուժ չունի հաղթելու համար»։ «Ինչ վերաբերում է Թուրքիային, առաջիկա օրերին մենք կշարունակենք կրակը դադարեցնելու քայլերը Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքներում: Անկարան ձգտում է կանխել մարտերն ու վթարներն այս գոտում», ասել է նա։
«Միակողմանի զինադադարն առնվազն նշանակում է «Ռուսաստանին կանգնեցնել» այսօր: Հետագայում ուկրաինական կողմը կարող է հետևել այս որոշմանը: Չեմ բացառում, որ պայմաններ կստեղծվեն նաև բանակցողների երկրորդ հանդիպման համար»,- ասել է Քալընը:
Ի պատասխան ռուսական «հրադադարի» երկարաձգման մասին թուրքական կողմի հայտարարությունների՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հեռուստամարաթոնի եթերում ասել է, որ նման «հրադադարը» իմաստ չունի, քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայի տարածքում.
«Միակողմանի զինադադարի մասին, դե, սա մի քիչ տարօրինակ է, նրանք մեր տարածքում են, կրակը դադարեցրին, հետո ի՞նչ, իրենք կանգնած են, ի՞նչ իմաստ ունի թուրքական առաջարկը»,- ասել է Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Պուտինին ձեռնտու է, որ Ուկրաինան դադարեցնի իր տարածքների ազատագրումը, որպեսզի պատերազմում օպերատիվ դադար ստանա։ «Պուտինն ուզում է օպերատիվ դադար ստանալ։ Նա «դադարեցրեց կրակը», Թուրքիան սկսում է ասել՝ տեսեք, նա դադարեցրեց կրակը, և դուք նույնպես կդադարեցնեք կրակը։ Սա առանցքային է, նշանակում է, որ մենք արձանագրում ենք որոշ ժամանակով օպերատիվ դադար, որի ընթացքում Ռուսաստանը կհավաքի իր տարօրինակ մոբիլիզացիոն բանակը»,- ասել է Պոդոլյակը։
Նա նշել է, որ Թուրքիան ունի իր ազգային շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Ուկրաինայի շահերի հետ։ Պոդոլյակն ընդգծել է, որ հրադադարի միակ տարբերակը կլինի Ուկրաինայից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը։ «Միակողմանի զինադադարի մասին խոսելն անիմաստ է, դա ոչ մի հարց չի լուծում, մենք տարօրինակ առաջարկներ չենք խաղա»,- ընդգծել է Պոդոլյակը, հայտնում են ուկրաինական զլմ-ները։
Կիեւում երեւի սկսում են հասկանալ թուրքական միջնորդության էությունը, թեեւ մինչ այս գովաբանում էին նրա ջանքերը, իսկ ուկրաինական քարոզչական ճակատում աշխատող քաղաքագետները, հատկապես ռուսաստանցիները, Էրդողանին ներկայացնում գրեթե որպես փրկիչ, մատնանշելով այսպես կոչված ցորենի գործարքը, «Պուտինին խեղճացնելը» եւ այլն։ Ընդ որում, դա որպես կանոն արվում է հակահայ կեղտոտ ընդգծումներով։
Պուտինն Էրդողանին նշանակել է իր միակ պատուհան եւ գլխավոր միջնորդ Արեւմուտքի եւ Ուկրաինայի հետ հարցերում, նրան խոշոր բոնուսներ շնորհելով, այդ թվում՝ ռուսական գազի տնօրինումը։ Դրա դիմաց Էրդողանը ստանձնել է Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի պառակտման, ինչպես նաեւ Ուկրաինային ռուսական պայմաններով խաղաղություն պարտադրելու պարտավորությունը։ Մի քանի բայրաղթարներն ու ցորենի գործարքը ուկրաինացիների կողմ նետված ոսկորներ էին՝ Էրդողանի վարկը բարձրացնելու համար։
Պուտինը փորձում է Էրդողանի հետ մի «եռակողմ» ձեւաչափ էլ հաստատել Ուկրաինայում։ Մեթոդը նույնն է՝ Մոսկվան ստեղծում է խնդիրը, ինչպես ցորենի, Զապորոժիեյի ատոմակայանի դեպքում, հետո հայտարարում միայն թուրքերի հետ խնդիրը կարգավորելու պատրաստակամություն՝ դա հետագա խաղաղ բանակցության հիմք դարձնելու համար։ Նույնն է նաեւ Սուրբծննդյան օրվա կապակցությամբ 36 ժամով Պուտին-Էրդողանի «միակողմանի հրադադարի» հնարքը, որը մերժվեց Կիեւի ու ծաղրի արժանացավ Արեւմուտքի կողմից։
Ռուս-թուրքական խաղի նպատակը հստակ արտացոլված է Քալընի հայտարարություններում։
Պուտինն ամեն ինչ անում է Էրդողանի դիրքերը պահպանելու եւ ամրացնելու համար, հատկապես Թուրքիայում նախագահի ընտրության շեմին։ Էրդողանին շռայլած պրեֆերենցիաները տպավորիչ են՝ Պուտինն այդքան բան չի արել Ռուսաստանի համար, որքան՝ Թուրքիայի ու անձամբ Էրդողանի։
Այս համատեքստում արժե նշել նաեւ ուկրաինական քարոզչական ճակատում մինչ օրս շարունակվող «եղբայրական ադրբեջանի» թեման՝ հակահայ ընդգծումներով։ Իբր, «Ադրբեջանը» նույնպիսի զոհ է, ինչպես Ուկրաինան, ազատագրում է իր տարածքները, երկրորդ ճակատ է բացում Ռուսաստանի դեմ եւ այլն։ Մի քանի գեներատորները, մի քանի տոննա բենզինը եւ առատ վճարը երեւի բավարար են, որ այս քարոզիչներն անցնեն իրենց տասնյակ հազարավոր զոհերի վրայով եւ աչք փակեն այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ն Անկարայի ու Բաքվի միջոցով շրջանցում է պատժամիջոցները, ստանում մեծ եկամուտներ պատերազմը շարունակելու եւ ուկրաինացիներին սպանելու համար։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ