ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ամերիկացի փորձագետի համոզմամբ, Սաակաշվիլիին թունավորել են տարբեր տեսակի ծանր մետաղներով

December 29, 2022, 5:26 pm

1538

Ամերիկացի թունաբան Դեյվիդ Սմիթը կարծիք է հայտնել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թունավորել են ծանր մետաղներով և կոչ է արել նրան ազատ արձակել ու տալ արտերկրում բուժվելու հնարավորություն:

Այդ մասին ամերիկացի փորձագետն ասել է Թբիլիսիի քաղաքային դատարանում Սաակաշվիլիի ազատազրկման հետաձգման հարցով ընթացող դատական նիստի մասնակիցներին, որոնց ԱՄՆ-ից տեսակապով է դիմել:

«Ենթադրում եմ, որ Սաակաշվիլիին թունավորել են տարբեր տեսակի ծանր մետաղներով, ինչը ծայրաստիճան բացասական ազդեցություն է գործել նրա ամբողջ օրգանիզմի վրա: Թունավորման արդյունքում վնասվել է գլխուղեղը և ի հայտ են ծերունախտի նշաններ»,- ասել է Սմիթը, նշելով, որ գլխուղեղից զատ վնաս է հասցվել նաև լյարդին ու սրտին:

Ամերիկացի մասնագետ Դեյվիդ Սմիթի կարծիքով, թունավորումները կարող էին տեղի ունենալ բանտում:

«Բուժառու Սաակաշվիլին ծայրահեղ ծանր վիճակում է, այն կարող է հանգեցնել ոչ միայն հաշմանդամության, այլև մահվան: Նրան անհրաժեշտ է փոխադրել այնպիսի հիվանդանոց, որտեղ հնարավոր է օրգանիզմի ամբողջական դետոքսիկացիա անցկացնել: Վրաստանում նմանօրինակ կլինիկաներ չկան, իսկ Միացյալ Նահանգներում կան»,- ասել է Սմիթը:

Սաակաշվիլիի փաստաբանների պահանջով դատարանում իրենց կարծիքները կհայտնեն ավելի քան 20 մասնագետներ:

Սաակաշվիլին անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին՝ տեղական ընտրություների նախօրեին է ժամանել Վրաստան: Նա հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է Թբիլիսիում և փոխադրվել Ռուսթավիի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել:

Նոյեմբերի 8-ին նրան փոխադրել են Թբիլիսիի բանտի հիվանդանոց, ապա Գորիի զինվորական հիվանդանոց:

Այս տարվա մայիսի 22-ից նա գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում:

Սաակաշվիլիին Վրաստանում ներկայացրել են մեղադրանքներ տարբեր հոդվածներով, որոնցից մեկը պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է: Նա հերքում է բոլոր մեղադրանքները և դատական գործերը քաղաքական հետապնդում է անվանում:

Սաակաշվիլիի աջակիցները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում ներում շնորհել նախկին նախագահին: Զուրաբիշվիլին երեկ հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը, ասելով, թե «վերջնական որոշումը կընդունվի այն ժամանակ, երբ կընդունվի»:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա