ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՕՐ Է, ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԻ. ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

October 30, 2022, 3:46 pm

3513

Քաղաքական գործիչ, հրապարակախոս Միքայել Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՕՐ Է, ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԻ

Երբ 1920թ. Ռուսաստանը զինեց Թուրքիային և հարձակվել տվեց Հայաստանի վրա, նպատակ ուներ վերացնել մեր պետականությունը: Թուրքերը ռուսներից ստացած զենքի, զինամթերքի, հացի, տոննաներով ոսկու դիմաց կատարեցին ռուսական պահանջը: 1920թ. այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, թուրքերը գրավեցին Կարսը: Գրեթե առանց կրակոցի Կարսի գրավման մեջ ռուսներից բացի մեծագույն դեր ունեցան այն օրերի հայ «լազարևականները»՝ հայ կոմունիստները, որոնք կազմաքանդելով բանակն ու հայության դիմադրության ոգին՝ քարոզում էին Ռուսաստանին միանալ:

Թուրքերը ռուսական այդ օգնությամբ պետք է լուծեին Հայաստանի հարցերը, ապա նաև կռվեին հավաքական Արևմուտքի դեմ՝ ի դեմս Հունաստանի և Պոլսում գտնվող անգլիացիների, ֆրանսիացիների, իտալացիների:

Հիմա նույնն է:

Ռուսները հիմա էլ Հայաստանի և հավաքական Արևմուտքի դեմ զինում են Թուրքիային՝ նրան հակաօդային պաշտպանության զենքեր «վաճառելով», Թուրքիային միջուկային երկիր դարձնելու համար ատոմայականներ կառուցելով, Թուրքիայում գազային խոշորագույն պահեստարան սարքելով, հետախուզական տվյալները միմյանց տրամադրելով… Հիմա էլ, ինչպես 1920թ.-ին, իրենց 5-րդ շարասյունով քարոզում են Ռուսաստանին միանալ՝ իբրև թե արցախահայությանը և Սյունիքը փրկելու դիմաց:

Ռուսները Մոսկվայի պայմանագրով, «Դրո-Լեգրան» և Ալեքսանդրապոլի կապիտուլյացիաներով, ապա՝ Կարսի պայմանագրով թուրքերի հետ վերացրին Հայաստանի պետականությունը և կիսկսեցին նրա միջազգայնորեն ճանաչված տարածքը: Ոչինչ չի փոխվել. ընդամենը Վլադիմիր Լենինին փոխարինել է Վլադիմիր Պուտինը:

Կարսի անկման այս սև օրը ցանկանք, որ Ռուսաստանը մինչև վերջ ուժասպառ լինի Ուկրաինայում և Հայաստանում չկարողանա կրկնել իր դիվային պլանը:

Սա հիշելով՝ Նիկոլը պարտավոր է վաղը՝ հոկտեմբերի 31-ին, չդառնալ ո՛չ հեղկոմական Կասյան, որին հենց ռուսական ԿԳԲ-ն սատկացրեց 1937թ.-ին, ո՛չ Կարսի պայմանագրին համաձայնած Մյասնիկյան, որին 1925թ.-ին ռուսները պայթեցրին ինքնաթիռում: Իր համար էլ բացառություն չեն անելու: Մե՛նք ենք մեր սարերը:

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա